o C     06. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱՀԱԳԻՆ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՊԱՏՃԱՌՈՒՄ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԵՎ ՊՍԵՎԴՈԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺԵՐԻՆ»

26.04.2019 21:40 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ԱՀԱԳԻՆ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՊԱՏՃԱՌՈՒՄ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԵՎ ՊՍԵՎԴՈԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺԵՐԻՆ»

«Ուրիշ գործ չունե՞ք, գնում եք քաղաքական վերակենդանացման բաժանմունքներից մարդ եք ուզում վերակենդանացնել»,- երեկ լրագրողների վրա մուննաթ էր եկել ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը` տրտնջալով, թե ինչու են ԶԼՄ-ներն այդքան հետաքրքրվում ՀՀԿ-ով եւ Սերժ Սարգսյանի ապագա ասելիքով: Այդ մուննաթին պատասխանել է ՀՀԿ Երիտասարդական կառույցի ղեկավար ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԸ.

ՀՀԿ ԵԿ 100-ից ավել ակտիվիստներ նամակներ են հանձնել ԵՄ պատվիրակությանը, ԵԱՀԿ երկրների դեսպանատներին, ՄԱԿ-ի գրասենյակին 

-Հաշվի առնելով Էդմոն Մարուքյանի, այդ թվում նաեւ, ամերիկյան կրթությունը` իր ելույթին անդրադառնալով` հիշատակեմ ամերիկյան բանակցային դպրոցի հիմնադիրներից մեկի` Ֆիշերի տեսությունից ոգեշնչված իմ եզրույթըՖիշերը իր գրքում նկարագրում է մի եզրույթ. ZOPA (ասոցատիվ մի փոքր անբարեհունչ է, բայց իմաստը դրա հետ կապ չունի) - Zone Of Possible Agreement, որը թարգմանաբար նշանակում է հնարավոր համաձայնության տիրույթ: Այ, հավանաբար հենց այդ ZOPA-ն Նիկոլ Փաշինյանի հետ քննարկելիս` նրանք հանգել են մեկ այլ եզրույթի - Zone Of Allowed Existance, այսինքն` այն տիրույթը, որտեղ պարոն Մարուքյանին եւ իր գործընկերներին թույլատրվում է գոյություն ունենալ` քննադատել, գրության պատասխանելու ոճի համար նախարարներին անվստահություն հայտնել եւ այլն: Չմոռանանք, որ նույնիսկ այդ հարցումը ուղարկել էիք Արփինե Հովհաննիսյանի բացահայտած եւ բարձրաձայնած «10.000 հավելյալ արդյունք չստեղծող» մեր համաքաղաքացիների մասին նամակագրության հիման վրաԲայց հենց որ վարչապետը նեղն է ընկնում` մեր լուսավոր գործընկերները պիտի բանավեճի ժամանակ բռնեն իր կողմը, ստեղծեն ԴԱՍԱԿԱՆ զավեշտալի դրվագներ, որոնք հետո մեմեր կդառնան ինտերնետում` շեղելով ուշադրությունը բուն խնդրից եւ այլնԵս չգիտեի, որ ես, ՀՀԿ-ին վերջին շրջանում անդամակցելու ցանկություն հայտնած երիտասարդները, իմ ավագ ու հասակակից կուսակցական ընկերները քաղաքական ռեանիմացիայի բաժանմունքում ենք: Փաստորեն կոմայի միջից ահագին անհանգստություն ենք պատճառում իշխանական եւ պսեւդոընդդիմադիր ուժերին: Zone Of Allowed Existance-ի` թույլատրված չափով ընդդիմադիր լինելու ցանկության հետ կապված պատասխանեմ Գալուստ Գրիգորիչի թեւավոր խոսքերից մեկով. «Մենք տեսել ենք Ձեր մերկությունը, բայց չենք գայթակղվել»:

«Պարոն Մնացականյանը շատ արագ «Գնացականյան» է դառնալու». Հայկ Մամիջանյան (Տեսանյութ)

Բայց «Լուսավոր Հայաստանի» լարվածությունը հասկանալի է` ՀՀԿ-ն, լինելով արտախորհրդարանական ուժ, ավելի շատ է քաղաքական օրակարգ թելադրում (Սիրիա ուղարկված զորախումբ, կրճատումներ, ԵՄ-ՀՀ կապեր, Ցեղասպանության ճանաչում, թղթի վրա սուտ ձեռքբերումների բացահայտումներ եւ այլն) քան ԼՀԿ ողջ պառլամետնական խմբակցությունըՋերմ ողջույններս այդքան աղմկոտ ու անհանգստացնող «վերակենդանացման բաժնից», հարգելի պարոն Մարուքյան:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА