o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հայտնի չէ, թե ինչպես է իշխանությունը պատրաստվում մոտենալ հայ-թուրքական հարաբերություններին»

26.04.2019 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Հայտնի չէ, թե ինչպես է իշխանությունը պատրաստվում մոտենալ հայ-թուրքական հարաբերություններին»

Հայաստանյան նոր իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը նշվեց ոչ այնքան առանցքային կարեւորություն տալով դրան, քանի որ հիմնական ռեսուրսները ներդրել էին` պատրաստվելով, այսպես ասած, «Քաղաքացու օրը» նշելու համար: Սակայն, «Իրավունքը» կարեւորելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման եւ փոխհատուցման խնդիրը` մի շարք հարցերի պատասխաններ ստացավ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻՑ:

«Օրինագիծ, որը սպառնալիք է ժողովրդավարական ազատություններին»

«ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԲԱՑՈՒՄՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ»

Պարոն Մարուքյան, նախկին իշխանությունների օրոք փորձ կատարվեց ֆուտբոլային դիվանագիտության միջոցով հայ-թուրքական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ, այն որեւէ արդյունք չունեցավ: Սակայն նոր իշխանությունների օրոք որեւէ քայլ հայտնի չէ: Ի վերջո, այս հարցին ինչպե՞ս պետք է մոտենալ:

Երեւի, պետք էր ինչ-որ բան ժամանակին սկսել, խոսքը ֆուտբոլային դիվանագիտության մասին էր, բայց պետք էր սպասել, որ Թուրքիան դրան պատրաստ լինի եւ բավականին երկար աշխատանք տանել` այդ պատրաստությունը ձեւավորելու համար: Հայաստանն անպատրաստ իրավիճակում սկսեց այդ պրոցեսը, թուրքական պետությունն իր բոլոր հնարավորություններով մտավ այդ պրոցեսի մեջ, շահեց եւ պրոցեսն էլ վիժեցրեց: Հայաստանն այդտեղ ոչինչ չշահեց: Այս առումով կարծում եմ` ցանկացած նախաձեռնություն սկսելուց առաջ պետք է լավ նախապատրաստական աշխատանք տանել, որպեսզի ոչ թե Թուրքիան դրանից շահի, այլ շահեն ընդհանրապես մարդկությունը, եւ Ցեղասպանությունը ճանաչվի, դատապարտվի , դիվանագիտական հարաբերություններ վերսկսվեն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, ու սահմանները բացվեն: Ըստ էության, սահմանների բացումն այլընտրանք չունի` վաղ թե ուշ, պետք է հասնել դրան: Միեւնույն ժամանակ, պետք է բոլոր եղած հարցերը քննարկվեն, որոշումներ ընդունվեն դրանց վերաբերյալ, հետո նաեւ գնանք սահմանների բացմանը: Փորձը  ցույց տվեց, որ առանց նախապայմանների մեր պատրաստակամությունը հարաբերությունները վերսկսելու չաշխատեց, եւ հիմա միգուցե էլի կարող ենք ասել` առանց նախապայմանների պատրաստ ենք ցանկացած խոսակցություն վերսկսել: Բայց սա չի կարող ծառայել միայն թուրքական կողմին: Եթե հայկական կողմն այդտեղ հստակ շահեր չի հետապնդում, այն դառնում է ուղղակի անիմաստ խոսակցություն, եւ էլի թուրքական կողմը շահում է` ամբողջ աշխարհին բացատրելով, թե մենք խոսում ենք, մի խանգարեք, ամեն ինչ հիմա լավ կլինի եւ այլն:

Ոստիկանությունում կոլեգիայի նիստ է հրավիրվել

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՍԵՆ, ՈՐ Ի՞ՆՉ ԱՆԵՆ»

Շատ քննարկվեց այն, որ ԵԽԽՎ բարձր ամբիոնից ապրիլ ամսին ելույթ ունենալով` վարչապետ Նիկոլ Փաշինյանը բառ անգամ չասաց Հայոց ցեղասպանության մասին: Ինչպե՞ս եք վերաբերում այս երեւույթին

Կարծում եմ` կոնկրետ ելույթ ունենալով չէ պայմանավորված Ցեղասպանության ճանաչման կամ դատապարտման ուղղությամբ քայլեր անելը: Այսինքն` ելույթի մեջ ներառելն այնքան էլ խնդիր չի կարող դառնալ, եթե կա տեսլական, թե ընդհանրապես Թուրքիայի հետ հարաբերություններն ինչպես պետք է ձեւավորել: Տվյալ պարագայում այսօրվա իշխանություններն այդ տեսլականը չեն ներկայացրել, եւ այդ ուղղությամբ որեւէ քայլ հիմա չի կատարվում: Ինչ վերաբերում է տարբեր խորհրդարաններում ցեղասպանության ճանաչման պրոցեսներին, ապա սա մի գործընթաց է, որտեղ տարբեր կողմեր փորձում են այն իրենց վերագրել, մինչդեռ այս գործընթացում աշխատում է տեղի հայ համայնքը, Հայ դատի գրասենյակները, դեսպանությունները: Կոնկրետ մի կողմ չի կարող ասել, որ սա իմ ձեռքբերումն է: Ամեն դեպքում, վերջերս Իտալիայի խորհրդարանի դատապարտող հայտարարությունը եւ այն քվերակությունը, որ տեղի ունեցավ ոչ մի դեմ ձայնով (միայն ձեռնպահներ կային), սա շատ լուրջ արժեք է եվրոպական տարածքում` ցեղասպանության ճանաչման եւ ընդհանրապես մարդկության դեմ ուղղված հանցագործությունների դատապարտման ուղղությամբ:

ՆԻԿՈԼՆ ԱՐԴԵՆ ԲԱՑԱՀԱՅՏ Է ՏՐՈՐՈՒՄ ԻՐ ԻՍԿ «ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ» ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ

Առհասարակ, հայաստանյան իշխանությունները քիչ են խոսում կամ ընդհանրապես չեն խոսում Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման մասին: Ինչո՞ւ:

Խոսեն, որ ի՞նչ ասեն, պետք է իմանան ինչ ծրագիր ունեն այդ ուղղությամբ, որ խոսեն, հիմա այդ ծրագիրը դեռ ներկայացված չէ: Այդ ուղղությամբ տեսլականը մեզ հայտնի չէ, թե ինչպես է իշխանությունը պատրաստվում, օրինակ, հայ-թուրքական հարաբերություններին մոտենալ:

ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱԿԱՄԱ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ, ՈՐ ԼԻՈՎԻՆ ԿՈՐՑՐԵԼ Է ՎԱՐԿԱՆԻՇԸ

«ՊԵՏՔ Է ՊՐՈԱԿՏԻՎ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՆԱԼ, ՈՉ ԹԵ ՌԵԱԿՏԻՎ»

Իսկ Ձեր տեսլականը ո՞րն է:

Եթե սկսել է ինչ-որ գործընթաց, ապա սկսել է խոսակցություն սահմանի բացման մասին: Սահմանները բացել, մարդկանց միջեւ շփումները վերականգնել, նոր հետո խոսել կնճռոտ հարցերի մասին, որովհետեւ, երբ երկու կողմերն իրար դեմ նախապայմաններ են դնում, ունենում ենք այն, ինչ ունենք` 20 տարուց ավելի փակ սահման: Մինչդեռ օդային կամ այլ շփումները մեր կան, այսինքն` առեւտուրը կա, Թուրքիայում աշխատող ՀՀ քաղաքացիներ կան... Հիմա ի՞նչ, հո չենք ջայլամի պես գլուխներս մտցնելու հողի մեջ ու ասենք` ՀՀ քաղաքացիները Թուրքիայում չեն աշխատում: Այդ քաղաքացիների շահերը պետք է պաշտպանել, իսկ պաշտպանելու համար պետք է դիվանագիտական առաքելություն ունենալ այդ երկրում: Եվ ամենակարեւոր հարցըԹուրքիան մեր սահմանին կպած երկիր է, ո՛չ Հայաստանն է պատրաստվում այս տարածքից հեռանալ, ո՛չ էլ, կարծես թե, Թուրքիան: Սա իրողություն է, որի հետ պետք է հաշվի նստել եւ լուծումներ գտնել: Օրինակ, ԵԽԽՎ-ում ժամանակ առ ժամանակ զրույցներ ենք ունենում թուրքական պատվիրակության անդամների հետ, իրենք էլ մեզ հետ, եւ ոչ բոլոր դեպքերում է, որ իրենք Ադրբեջանի հետ են քվերակում: Միգուցե շատ շփումներ ունենք, այդ մնացած քվեարկություններն էլ չլինեն, այսինքն` պետք է պրոակտիվ մոտեցումներ ունենալ, ոչ թե ռեակտիվ: Ոչ թե պետք է սպասենք, որ ինչ-որ բան ասեն, մենք պատասխանենք, ինչ-որ բան նախաձեռնեն, դրա դեմ պայքարենք, այլ մենք պրոակտիվ նախաձեռնություններով հանդես գանք:

ՏԻՄ-ում, որպես անկախ թեկնածու, հիմնականում ընտրվում են նախկին ՀՀԿ-ականները

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА