o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ ԵՆ ԱՅՍՕՐ ՀՅԴ-Ն ՈՒ ՔՈՉԱՐՅԱՆԸ

26.04.2019 20:20 ՀԱՆԴԻՊՈՒՄ
ԻՆՉ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ ԵՆ ԱՅՍՕՐ ՀՅԴ-Ն ՈՒ ՔՈՉԱՐՅԱՆԸ

Տեւական ժամանակ է, ինչ ՀՅԴ-ին վերագրվեց, թե իրենք են Արցախի առաջին եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարանը: Պատճառն այն էր, որ  Ռ. Քոչարյանը հայտնի աղմկոտ դեպքերից հետո` առաջինը հարցազրույց տվեց ՀՅԴ-ական հեռուստաալիքով, դրան էլ հաջորդեց ՀՅԴ հայտնի գործիչների անթաքույց հայտարարությունները` ի աջակցություն Ռ. Քոչարյանի: Ի վերջո, թե ի՞նչ հարաբերությունների մեջ են ՀՅԴ-ն ու Ռոբերտ Քոչարյանը, «Իրավունքը» հետաքրքրվեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ ԱՐԹՈՒՐ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՑ:

«ԱՅՍՕՐ ԿԱՆ ԲՏՌ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԹՔԱԾ ՈՒՆԵՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՎՐԱ»

 

«ԺԱՄԱՆԱԿԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ, ՈՐ ՃԻՇՏ ԷԻՆՔ»

– Պարոն Եղիազարյան, վերջին շրջանում ՀՅԴ-ի գործունեությունն անընդհատ կապվում է ՀՀ երկրորդ նախագահի անվան հետ: Ի՞նչ կասեք այս մասին:

Այդ մեկնաբանությունները տուրք տվեցին մեր այն մոտեցմանը, որ մենք մտահոգություն հայտնեցինք Ռոբերտ Քոչարյանի առաջին ձերբակալության ժամանակ, որը որեւէ բանի հետ կապ չուներ: Այո՛, այս երկրում պետք է արտոնյալ մարդ չլինի, եւ բոլորն էլ պետք է օրենքի առաջ հավասար լինեն, բայց մենք նկատեցինք այդ մեղադրանքի ձեւի մեջ խնդիր: Կոնկրետ նույնիսկ իշխանությանը չէր ուղղված մեր հայտարարությունը, այլ այն մարմիններին, որոնք արդարադատություն են իրականացնում: Մենք սրա հետ կապված ենք մեր մտահոգությունը հայտնել, որ այն կարող է շահարկվել: Մասնավորապես` մեր մտահոգությունն այն էր, որ վաղը այն կդիտեն որպես քաղաքական հալածանք: Եվ այն, ինչը մենք ասացինք, եւ ինչի համար, այսպես ասած, «մեր դեմքին թռան», ժամանակը ցույց տվեց, որ ճիշտ էինք:

«ՍԻՆ ԵՆ ԱՅՆ ՀՈՒՅՍԵՐԸ, ԹԵ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԱԶԱՏՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՊԵՏՔ Է ԳՆԱ ՏՈՒՆ ԵՎ ԶԲԱՂՎԻ ԲՈԼՈՐՈՎԻՆ ԱՅԼ ԲԱՆՈՎ»

 

«ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ ՈՉ ՄԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՉԵՆՔ ՈՒՆԵՑԵԼ ՊԱՐՈՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԵՏ»

– ՀՅԴ-ի դեմ այդ շրջանում սկսված քննադատությունը պայմանավորված էր նրանով, որ Ձեր քաղաքական ուժին իշխանությունը դիտարկում էր որպես Ռ. Քոչարյանի քաղաքական հենարան...

ՀՅԴ-ն միայն հայ ժողովրդի, Հայաստանի հենարանն է, ՀՅԴ-ն չի կարող լինել մեկ անձի հենարան: Այսինքն` ինքնանպատակ, մարդը սխալ լինի, իրեն հնարան լինենք եւ այլն, նման մոտեցումներ չունենք: Սա արդարադատության խնդիրն է, թող ասի` ով է մեղավոր այս հարցում: Ասեմ, որ անցյալ տարվա իշխանափոխությունից մինչեւ հիմա մենք գործնականում ոչ մի համագործակցություն չենք ունեցել պարոն Քոչարյանի հետ: Սրանք լրիվ հերյուրանքներ են, զրպարտանքներ են: Երբեք չեմ բացառում, որ վաղ թե ուշ կարող է լինել ու ոչ թե հենց Քոչարյանի հետ, այլ` ընդհանրապես ցանկացածի: Մարդիկ շատ կենցաղային մակարդակում են այս ամեն ինչին նայում, բայց մենք չգիտենք, թե վաղն այս երկիրն ինչ խնդիրների առաջ կլինի, եւ ով ում հետ պետք է համագործակցի` ինչից ելնելով: Կարեւորը, որ դու տեսնում ես քո երկրի առաջ վտանգ է առկա, ուրեմն` պետք է համախմբել բոլորին անխտիր: Եվ այսօր այս իշխանություն էլ հենց այս առաքելությունը պետք է կատարի: Այսինքն` խռով ենք, ինչ-որ մեկի հետ չենք խոսում, մեկի հետ չենք շփվում, սա քաղաքական կատեգորիա չէ: Փառք Աստծո, ՀՅԴ-ն այն քաղաքական ուժն է, որն այդ խնդիրը չունի, չկա մի քաղաքական ուժ, մի անձ, որ մենք չկարողանանք աչքերին նայելով հետը խոսել: Ամեն ժամանակ իր խնդիրներն է ունենալու, եւ պետք է կարողանաս երկխոսության մթնոլորտ ստեղծել, եւ այդ շփման հարթությունը, տեղը թողնել, եւ հարաբերությունները կառուցել ոչ թե խռովկանի կամ իրար վիրավորելու միջոցով, այլ գործնական հողի վրա:

«Եթե ՍԴ-ն ճանաչեց հակասահմանադրական, մեր բոլոր խոսակցությունները հօդս են ցնդելու»

 

«ԿԱՐԵՎՈՐԸ` ՍՏԻՑ ՏԵՂԸ, ՎՐԵԺԻ ԶԳԱՑՈՒՄՈՎ ՄԱՐԴԿԱՆՑ ՉԴԱՏԵՆ»

– Այդուհանդերձ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին քաղբանտարկյալ համարո՞ւմ եք, թե` ոչ:

Այսպես պրոցեսը եթե շարունակվի, ապա` այո, կարելի է արդեն համարել քաղբանտարկյալ: Հիմա այս պահին չեմ ասում ոչինչ, մի հատ հասկանանք այս մեղադրանքներն ուր են տանում, ինչ են անում, որովհետեւ շատ անհասկանալի է: Ուղղակի, կոնկրետ ինձ համար, որպես անձ, անընդունելի է, որ նախագահին մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու մեջ: Սա միանշանակ սխալ մոտեցում է, որը որդեգրվեց Ռոբերտ Քոչարյանի հանդեպ: Բայց էլի եմ ասում` շտապողականություն չդրսեւորենք, թող հիմա քննությունն ընթանա: Երբ վերջնական արդարադատությունը կկայանա, այն ժամանակ կհասկանանք` արդարադատություն կար, թե` չկար այս ամենում: Չեմ ուզում կողմնապահություն անել, եթե ապացուցվող հանգամանքներ կլինեն, կփաստվի, թող ամեն մեկն իր պատիժը կրի: Բայց կարեւորը, որ ստից տեղը, վրեժի զգացումով, սուբյեկտիվ մոտեցմամբ մարդկանց չդատեն:

«Փաշինյանը 3 անգամ սխալ թույլ տվեց ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ». Վ. Լեպեխին

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА