o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՈՍԿԻՆ ԹԱԼԱՆՈ՞ՒՄ ԵՆ, ԹԵ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ԿԵՂԾ ԼՈՒՐԵՐ ԷՐ ՏԱՐԱԾՈՒՄ

26.04.2019 19:50 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՈՍԿԻՆ ԹԱԼԱՆՈ՞ՒՄ ԵՆ, ԹԵ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ԿԵՂԾ ԼՈՒՐԵՐ ԷՐ ՏԱՐԱԾՈՒՄ

Դեռեւս 2016 թվականի հոկտեմբերի 20-ին ԱԺ ամբիոնից այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ամեն երկրորդ վարդենիսցին ինձ ասում էր` տեսնո՞ւմ ես, Սաշիկը տանում է Զոդի ոսկու հանքերը: Ի դեպ, Սաշիկը` Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր կամ Սաշիկ Սարգսյանն է, նույնիսկ էական չի՝ դե-յուրե տվյալ անձը որեւէ կապ ունի՞ էդ հանքերի եւ էդ հանքերի հանքանյութի արդյունահանման հետ, կարեւորն ընկալումն է»: 

«Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ

Այս հայտարարությունից հետո անցել է երկուսուկես տարի, եւ այժմ ընդդիմադիր պատգամավորը ինքն է երկրի ղեկավարը, տասնյակ անգամներ է խոսել կոռուպցիայի դեմ պայքարի, արդար տնտեսության եւ բազում այլ նման բաների մասին: Ուրեմն պետք է ենթադրել, որ հեղափոխությունից հետո հայաստանյան հիմնական հարստություններից մեկը հանդիսացող ոսկու արդյունաբերության ոլորտում իրավիճակը պետք է որ վաղուցվանից բարելավված լիներ, «իսկ փայ մտնողները»` վաղուց ճաղերի հետեւում հայտնված: Չէ, ոսկու հետ կապված դեռ որեւէ մեկին պաշտոնական մեղադրանք չի ներկայացվել, նման բան հանրությունը չի տեսնում: Ուրեմն, կա՛մ մնում է ենթադրել, որ հանցագործության փաստ չկա, այսինքն՝ ընդդիմադիր ժամանակներում պարոն Փաշինյանը կեղծ տեղեկություններ էր տարածում ԱԺ ամբիոնից, կա՛մ էլ, որ չի ցանկանում ոսկու ոլորտը կարգի բերելՈւստիեւ, փորձեցինք Զոդի ոսկու հանքի տնօրինությունից, մասնավորապես` հանրային կապերի հետ պատասխանատու Ռուզաննա Գրիգորյանից պարզել՝ ի՞նչ կապ ունի կամ ունեցե՞լ է Ալեքսանդր Սարգսյանը Զոդի ոսկու հանքի հետ: Հարցին տիկին Գրիգորյանը պատասխանեց. «Ոչ մի կապ չունի եւ չի ունեցել Զոդի ոսկու հանքի հետ պարոն Սարգսյանը»:

Սերժ Սարգսյանը ելույթ կունենա Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարում

Նկատենք, հիմա Ալեքսանդր Սարգսյանն ամենեւին էլ նախագահի եղբայրը չէ, որ մտածենք, թե Զոդի ոսկու հանքը շահագործող «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչը վախենում է ու ստում: Ուրեմն ի՞նչ է ստացվում, Փաշինյա՞նն էր այն ժամանակ կեղծ տեղեկություններ տարածում: Հարցի պատասխանը փորձեցինք ստանալ մեր զրուցակցից, սակայն ընկերության ներկայացուցիչը գերադասեց խուսափողական տարբերակը. «Ճիշտ կլինի՝ գրավոր գրեք, եւ գրավոր կպատասխանենք, բայց վստահաբար կարող եմ ասել, որ նման բան չկա»:

Ի՞նչ կապ ունի Սաշիկ Սարգսյանը բանկերի դեմ դատական գործընթացների հետ․ «Փաստ»

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА