o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱՅՍ ՊԱՅՔԱՐԸ ԵՐԲԵՔ ԺԱՄԿԵՏԱՆՑ ՉԷ»

26.04.2019 19:40 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ԱՅՍ ՊԱՅՔԱՐԸ ԵՐԲԵՔ ԺԱՄԿԵՏԱՆՑ ՉԷ»

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու էին եկել Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամները` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբՀուշահամալիրում առիթ ունեցանք զրուցելու ՀՀԿ փոխնախագահ ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ, սակայն նա համաձայնեց պատասխանել միայն օրվա խորհրդին վերաբերող հարցերի: Հետաքրքրվեցինք, թե ինչպես է գնահատում հայաստանյան նոր իշխանությունների ջանքները` ուղղված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, եւ արդյոք շարունակվում է այս հարցում այն գիծը, որը եղել է ՀՀԿ-ի իշխանության օրոք: Ի պատասխան, Վ. Սարգսյանը նախ ասաց, որ չի կարծում, թե  Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գիծը կարող է որեւէ կուսակցության սեփականություն լինել:

ԿՈԿՈՐԴԻԼՈՍԱՍԵՐ ՄԱՐԶՊԵՏԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՕԳՆԱԿԱՆԸ

Իհարկե, որպես ազգային արժեքներ կրող կուսակցություն` մենք շատ մեծ կարեւորություն ենք տվել այդ հարցին: Բազմաթիվ երկրներ այդ ընթացքում ճանաչել են Ցեղասպանությունը, եւ դրա գագաթնակետերից մեկը եղավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների համախմբումը: Կարծում եմ` խորհուրդը, որ դրվել էր այդ միջոցառումների մեջ, ունի տեւական բնույթ, այն հիշողությունն է, հիշատակն է մեր զոհերի եւ երախտագիտությունն է բոլոր այն երկրներին, անձանց եւ կառույցներին, որոնք նպաստել են Ցեղասպանության կանխմանը, մեղմացմանը եւ աշխարհասփյուռ հայությանը աջակցելու հարցում: Սա միջազգային պայքարն է ցեղասպանության հանցագործության դեմ եւ կանխարգելումն է նման հանցագործությունը ապագայում: Հայաստանը, որպես երկիր ժողովրդի, որը վերապրել է այդ ողբերգությունը, պարտավոր է, անկախ իշխանության եղած կուսակցության բնույթից, պայքարի այդ հանցագործության դեմ միջազգային հարթակում, շարունակի Հայոց ցեղասպանության օրինակով զգուշացնել մարդկությանը` այդ հանցագործության վտանգների եւ դրա դեռեւս ամբողջությամբ չկանխված լինելու մասին: Մենք բազմիցս ասել ենք, որ ժխտումը հանցագործության կրկնության ձեւերից մեկն է, եւ վերջին հայտարարությունները, որոնք այս օրերին հնչեցին Թուրքիայում, վկայությունն է նրա, որ այս պայքարը երբեք ժամկետանց չէ, քանի դեռ Թուրքիան չի առերեսվել իր պատմության եւ Հայոց ցեղասպանության հանցագործության հետ:

«ԱՄՆ դեսպանի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումը սառը ցնցուղ էր իշխանությունների համար»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА