o C     22. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆ ՄՆՈՒՄ Է «ՄԵԾ ԽԱՂԻ» ԿԻԶԱԿԵՏՈՒՄ

26.04.2019 19:10 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆ ՄՆՈՒՄ Է «ՄԵԾ ԽԱՂԻ» ԿԻԶԱԿԵՏՈՒՄ

Ակնհայտորեն շատերի մոտ թյուրըմբռնում կա՝ ո՞րն է ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ այցելելու իմաստը: Համենայնդեպս, այդ թյուրըմբռնումը պարզ կարդացվում էր նաեւ այս տարվա ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ այցելողների` շատ-շատերի դեմքերից: Շատերի դեմքերին դրոշմված էր` «պարտք է, գնանք, տանք» իմաստը, ցավալի է, բայց քիչ չէին նրանք, ովքեր հուշահամալիր էին գնում որպես ժամանց, կային ակնհայտ ձանձրացողներ, եւ այդպես շարունակ: Իսկ ահա բուն խորհուրդը քչերի մոտ էր զգացվում:

Այն, ինչ հիմա կատարվում է Թուրքիայում, պետական տեռոր է․ Կարո Փայլան

 

ՓԱՇԻՆՅԱՆԻ ԹՈՒՅԼ ՈՒՂԵՐՁԸ

Այսպիսով, ո՞րն է Ծիծեռնակաբերդ այցելելու եւ հենց հուշահամալիրի գոյության բուն իմաստը: Իհարկե, առաջին հերթին դա հարգանքի տուրք է մեր անմեղ նահատակների հիշատակին: Բայց ամենագլխավորը, անշուշտ, աշխարհին ու հատկապես՝ Թուրքիային ուղղված այն ազդակն է, որ ոճրագործությունը ոչ միայն չի մոռացվի, այլ հայ ժողովուրդը պահանջատեր է երեք սկզբունքի ուղղությամբ՝ ճանաչում, դատապարտում եւ փոխհատուցում: Եվ եթե առաջին երկու սկզբունքների ուղղությամբ այս ապրիլի 24-ին համապատասխան ազդակը լավ թե վատ հղվեց, ապա փոխհատուցման գաղափարը չէր զգացվում անգամ երկրի ղեկավարի ուղերձում: Այսպես, Փաշինյանն իր համառոտ ուղերձում մի փոքր անդրադառնալով բուն Ցեղասպանության փաստին, կանգ առավ բավականին անհասկանալի նման մտքի վրա. «Ոճրագործը ոչնչացրեց մեր պոետներին՝ նրանց, ովքեր կազմում էին մեր խիղճը, մեր ինքնության առանցքը...»: Բայց ինչո՞ւ միայն մեր պոետներին, ո՞րն է այդ ընդգծելու իմաստը, երբ ոչնչացրել են ոչ միայն պոետներին, այլ՝ գիտնականներին, քաղաքական, տնտեսական գործիչներին եւ ժողովրդի մնացած ողջ հատվածներինԵվ հետո, ինչպե՞ս հասկանանք հաջորդ միտքը. «Ուստի մեր շարունակական պայքարը մեր էության, մեր տեսակի պահպանության համար է...»: Մենք էլ միամտաբար մտածում էինք, թե «մեր տեսակի պահպանության» խնդիրը լուծել ենք դեռ անցած դարի 20-ականներին եւ այդ լուծումը հաստատել 1990-ականներին՝ վարելով հաղթական ազատագրական պատերազմ: Իսկ հիմա «մեր շարունակական պայքարը» պետք է որ ուղղված լիներ բոլորովին այլ խնդրի՝ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆԸ: Վերջապես, անհասկանալի է նաեւ վարչապետի խոսքի եզրափակումը. «Պայքարելով արդարության վերականգնման համար՝ մենք ձեռք կբերենք անմահություն: Ուստի մենք հետեւողական ենք լինելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում»: Այսինքն, «արդարության վերականգնումը» մեզ համար արդեն միայն «միջազգային ճանաչո՞ւմն է», բա ո՞ւր մնաց փոխհատուցումըԻհարկե, ասողներ կգտնվեն, թե Փաշինյանի խոսքում այլ իմաստներ էլ կան, որ այնտեղ տողատակերում կարելի է պահանջատիրություն ասվածն իր բոլոր ասպեկտներով տեսնել: Միգուցե: Սակայն եթե անգամ նման տողատակային իմաստ կա, ապա հենց միայն տողատակ ասվածը պետության ղեկավարի ուղերձը դարձնում է երկիմաստ, դրանով՝ չափազանց թույլ: Այն դեպքում, երբ ապրիլի 24-ի բուն խորհուրդը պահանջում է՝ ամեն ինչ ասել միանգամայն հստակ եւ բարձրաձայն՝ մեղադրողի եւ պահանջողի դիրքերից եւ ոչ թե միայն «մեր տեսակի պահպանության» մասին երազողի թույլ դիրքերից: Ու երբ բարձրաձայն պահանջատիրությունը վերածվում է թույլ փսփսոցի, կարո՞ղ ենք ակնկալել, որ աշխարհը այն կլսի. ոչ մի դեպքում: Իսկ այս իրավիճակում նաեւ պատահական չէր ցինիզմի գագաթնակետին հասած Էրդողանի պատասխան ուղերձը:

Թուրքիան կյանքի որակի որոշ ցուցանիշներով ամենավատն է Եվրոպայում

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՐՔԵՐԻ ԹՈՒԼԱՑՈՒՄԸ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՉԷ

Չնայած, սպասելի էր, որ ապրիլի 24-ին Փաշինյանը հենց այսպիսի թույլ դիրքերից է հանդես գալու: Հաշվի առնելով, որ դրա նախերգանքը դարձավ հաշված օրեր առաջ ԵԽԽՎ ամբիոնից Ցեղասպանության թեման Փաշինյանի կողմից լիովին շրջանցելու փաստը, ինչը մինչ այս չէր արել հայաստանյան եւ ոչ մի ղեկավար: Հանրագումարում ուրվագծվում է նման պատկեր. Ցեղասպանության թեմայով մեր պաշտոնական դիրքերը էապես նվազել են՝ հասնելով մոտավորապես նույն մակարդակին, ինչն ունեինք Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին: Իհարկե, որոշ տարբերություններ դեռ կան: Օրինակ, Տեր-Պետրոսյանն այն ժամանակներում բացահայտորեն էր քարոզում այդ էջը փակելու անհրաժեշտության մասին՝ գտնվելով ակտիվ շփումների մեջ Թուրքիայի իշխանությունների հետ: Իհարկե, Արցախում ունեցած մեր ռազմական հաջողությունները բառացիորեն տորպեդահարեցին այդ շփումները՝ պարտադրելով Թուրքիային՝ փակել Հայաստանի սահմանները եւ դրանով պարզորեն ի ցույց դնել «ներկայիս թուրքն այն թուրքը չէ» արտահայտության սնանկությունը: Փաշինյանը, հասկանալի է, չունի թուրքական իշխանությունների հետ նման շփումներ, ավելին, լիովին անորոշ է մնում Թուրքիայի ուղղությամբ նրա դիրքորոշումը. մեկ-երկու անգամ խոսել է առանց նախապայմանների հարաբերությունների վերականգնման տեսլականից, եւ վերջ: Մինչդեռ Սերժ Սարգսյանի օրոք էր ակնհայտ, որ այդ տեսլականը չի աշխատում, քանի որ Թուրքիան ոչ մի դեպքում իր նախապայմաններից չի հրաժարվի, եւ բանը հասավ Ցյուրիխյան արձանագրություններից Հայաստանի ստորագրությունը ետ կանչելու: Այսինքն, անգամ ցանկության դեպքում Փաշինյանը Տեր-Պետրոսյանի օրինակով Թուրքիայի ուղղությամբ չի կարղ շփումներ ունենալ, քանի դեռ կա արցախյան թեման: Սակայն Ցեղասպանության հարցում դիրքերի թուլացումը ազդակ է, որ արցախյան հարցում տեղաշարժերի դեպքում միանգամայն իրատեսական է, որ Թուրքիայի հետ կապված Տեր-Պետրոսյանի երբեմնի գաղափարները կարող են նորից օրակարգ վերադառնալՉնայած, դրանք Տեր-Պետրոսյանի գաղափարներ անվանելն էլ է սխալ. Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա առանցքի թեման, որի մասն էլ այդ գաղափարներն են, ամենեւին էլ տերպետրոսյանական չեն, դրանք դեռ 1990-ականներին ներառված էին ամերիկյան ստրատեգների ծրագրերում եւ ունեին նման առանցքի միջոցով ՌԴ-ին հարավային ուղղությունից կտրելու իմաստ: Նույն գաղափարախոսությունը բացահայտորեն դրված էր ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ծրագրերում, երբ նա համառորեն առաջ էր տանում հայ-թուրքական հաշտեցման թեման եւ հասավ Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրմանը: Վերջապես, նույն գաղափարախոսությունը տեսանելի էր նաեւ Բոլթոնի հայտնի ծրագրերի հիմքում: Եվ այս իրավիճակում, երբ սկսում է թուլանալ նաեւ Ցեղասպանության հետ կապված հայաստանյան քաղաքականությունը, դա բաց ակնարկ է, որ այդ նույն ծրագրերը դեռ իրենց ժամանակին են սպասում:

Թուրքիան որոշել է 2-րդ ռազմաբազան հիմնել Կատարում

 

«ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ» ԿԱՐՈՂ Է ՓՈԽԵԼ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Չնայած նաեւ կա այն հարցը, թե բոլթոնյան սոուսով մատուցված այդ հին գաղափարախոսությունը հերթական անգամ տապալվեց ինչպես միշտ Հայաստանի համառելո՞ւ, թե այլ գործոնների արդյունքում: Նման գործոններից է, ինչ խոսք, ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վատթարացումը, որտեղ բանը հասել է նրան, որ ամերիկացիները սկսել են խոսել Թուրքիայից իրենց ռազմաբազան Կիպրոս տեղափոխելու հնարավորության մասինԱյս հարցում, իհարկե, շատ բան է հուշում նաեւ Պեկինում երեկ մեկնարկած ճանապարհների, հաղորդակցության ուղիների զարգացմանը նվիրված միջազգային համաժողովին, որին մասնակցում են մոտ 30 երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Պուտինը եւ Ալիեւը: Հասկանալի է՝ հիմնական թեման Չինաստան-Եվրոպա ցամաքային ուղիներով մեծ առեւտրաշրջանառության հայտնի գաղափարի մասին է, եւ փորձագետներն այս համաժողովը համարում են դրա իրագործման վերջին փուլերից մեկը: Իհարկե, շատ բան է ակնարկում այն փաստը, որ Հայաստանն այդ գագաթաժողովում առաջին դեմքի մակարդակով ներկայացված չէ, ինչը հուշում է, որ այդ առեւտրաշրջանառության հետ կապված ռազմավարական ծրագրեր պարզապես չունենք՝ ի տարբերություն Բաքվի: Բայց մյուս կողմից, ծրագրեր ունենք թե՝ ոչ, մեկ է, այդ բեռնափոխադրումների մի զգալի մասն անցնելու են Իրան-Հարավային Կովկաս-Թուրքիա ուղղությամբ: Դա մի կողմից՝ լուրջ շահագրգռվածություն է Թուրքիայի համար՝ պահպանել ներկայիս հարաբերությունները ՌԴ-Իրան ուղղությամբ, ինչքան էլ որ դա հարուցի Վաշինգտոնի դժգոհությունը: Մյուս կողմից, ինչպես քանիցս ներկայացնելու առիթ ունեցել ենք, հսկայական փողեր ենթադրող այդ գլոբալ ծրագիրը ենթադրում է Հարավային Կովկասում եւ, հատկապես, արցախյան ուղղությամբ կայունություն, ապա նաեւ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների թափանցիկություն: Իսկ սրանք ազդակներ են, որ արցախյան եւ հայ-թուրքական թեմաները կարող են տեղափոխվել հենց այդ հարթություն, չնայած, արցախյան ուղղությամբ վերջին գերակտիվացումները հուշում են, որ նման տեղաշարժ արդեն իսկ կաՉնայած, Պեկինի այս գագաթաժողովը պետք է մի քանի էական հարցերի պատասխանը տա, որոնց, թերեւս, դեռ անդրադառնալու առիթ կունենանք:

Թուրքիայի օդուժը հրթիռակոծել է Հյուսիսային Իրաքը

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА