o C     21. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՐԱՆՆԵՐ` ԱՌԱՆՑ ՀԱՑԻ, ԿԱՄ ՎԱՏԱԳՈՒՅՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ

26.04.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՏԵՍԱՐԱՆՆԵՐ` ԱՌԱՆՑ ՀԱՑԻ, ԿԱՄ ՎԱՏԱԳՈՒՅՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ

Ամեն ինչ բավարար էր, մնացել էր սարի սմբուլը, այսինքն` այսպես կոչված «Քաղաքացու օր» տոնելը: Եվ Երեւանում, ե՛ւ մարզերում հայտնվել են այդ միջոցառմանը նվիրված պաստառներ, որոնք իրենց որակով չեն տարբերվում 1930-ականների «կոլխոզի կլուբների» ինքնուս նկարիչների արտադրանքից: Որոշ չափով իրենց ոճով դրանք հիշեցնում սովետական պաստառները, սակայն եթե Սովետական Հայաստանում այդպիսի պաստառներ ստեղծելը հանձնարարվում էր հռչակավոր նկարիչներին, հիմիկվա պաստառները ինչ-որ փինաչիների արտադրանք է:

«ՀԱՆԳԻՍՏ, ԸՆԿԵՐ ՏԱՆԿԻՍՏ»

 

ԹԱՎՇԱԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԻ «ՊԱՌԱԴԻՆ» ԸՆԴԱՌԱՋ

Նման է, որ առանց վարչական ռեսուրսի կիրառման «Քաղաքացու օր» տոնելու շանսերը զրոյին մոտ են: Քանզի կարգին թամաշա անելու բան էլ դժվար թե լինի, իսկ մեկ տարվա վաղեմության արդեն նավթալինոտ կարգախոսներով մարդկանց ուղեղների վրա չես ազդի: Ինչքան էլ իրենց պատռեն, սակայն թրաշամանուկները չեն կարողանալու վերականգնել անցյալ տարվա հեղաշրջման մթնոլորտը: Սակայն 2018-ի ապրիլ-մայիսի մեթոդաբանությունից որոշ բաներ հիմա էլ է կիրառվում: Արարատ Միրզոյանն առաջարկել էր սիմվոլիկ ձեւով փողոցներ փակել, սակայն այս անգամ դա ստացվելու է ամենեւին էլ ոչ սիմվոլիկ եւ ամենեւին էլ ոչ ակտիվիստների ուժերով: Փողոց փակելով զբաղվելու է ոստիկանությունը: Ահա, տեսեք թե ինչպես է կաթվածահար անելու մայրաքաղաքը.

ՎԵՆԵՏԻԿՅԱՆ «ԴԺՈԽՔ» ՔԱՅԼՈՆԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Քաղաքացու օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ապրիլի 26-ին, ժամը 23:30-ից մինչեւ ապրիլի 27-ի ժամը 24:00-ն երկկողմանի փակ է լինելու Մաշտոցի պողոտան` Ֆրանսիայի հրապարակից մինչեւ Հաղթանակի կամուրջ: Արգելվելու է երթեւեկությունը Թումանյան-Սարյան փողոցիների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Թումանյան-Տերյան փողոցների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Պուշկինի-Սարյան փողոցիների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Արամի-Կողբացու փողոցիների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Ամիրյան-Սարյան փողոցների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Ամիրյան-Զաքիյան փողոցիների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա: Միաժամանակ` ապրիլի 26-ին, ժամը 21:00-ից արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Մաշտոցի պողոտայում` Ֆրանսիայի հրապարակից մինչեւ Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկ»:

ՈՂԲԱՄ ԶՔԵԶ, ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԶԻ ՎԱՐԻՉՆԵՐԴ ՄԱՆՈՒԿ ԵՆ

Փաստորեն, մարդաքանակ ապահովելու համար արդեն ոստիկանության ուժերով փողոց են փակելու, որպեսզի մայրաքաղաքի կենտրոնում տեղաշարժվել չլինի, ու ուզած-չուզած սեփական գործը թողած մարդիկ թամաշա անեն թավշիստների բառադի պառադը: Դե, իսկ հեղափոխությունից զզվողներին Նիկոլը թեեւ առաջարկել է այդ օրը խաշ ուտել, նման է, որ մայրաքաղաքի կենտրոնում գտնվող խաշանոցներ հասնել չի լինի, եւ կմնանք մայրաքաղաքի ծայրամասերի խաշանոցների հույսին: Դե, մարզերում, կարծես թե, այդ հարցը փոքր-ինչ ավելի հեշտ է լուծվելու:

ՄԵՆԱՄԱՐՏ ԱԶԳԻ ԵՎ ՏԱԿԱՆՔԻ ՄԻՋԵՎ

ՇՈՒՏՈՎ ՆԻԿՈԼԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՄՆԱԼՈՒ Է ՓՈՔՐԱՏԱՌ «Ժ» ՏԱՌԸ

Հայոց ցեղասպանության տարելիցի առնչությամբ Նիկոլի ուղերձը ամենաթույլն էր, որը երբեւէ հնչել է երկրի ղեկավարի շուրթերից: Դա ուղերձ էլ չէ, այլ զեղումների շարան, ու հաստատ ավագ դպրոցի աշակերտը այդ նույն զեղումները դասատուի հանձնարարած շարադրությունում ավելի լավ կգրեր: Ինչեւէ, մեջբերենք ընդամենը այդ ուղերձ կոչեցյալի վերջին պարբերությունը. «Ոճրագործը ոչնչացրեց մեր պոետներին` նրանց, ովքեր կազմում էին մեր խիղճը, մեր ինքնության առանցքը: Ուստի մեր շարունակական պայքարը մեր էության, մեր տեսակի պահպանության համար է: Մոռանալով նրանց հիշատակը, մոռանալով նրանց մշակութային ժառանգությունը` մենք կդավաճանենք մեր էությանը: Նրանց հիշատակը վառ պահելով, պայքարելով արդարության վերականգնման համար` մենք ձեռք կբերենք անմահություն: Ուստի մենք հետեւողական ենք լինելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում»:

ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՏԻԿ Է ՎԹԱՐԻ ԵՆԹԱՐԿՎԵԼՈՒ

Բայց փոխարենը Նիկոլը նմանակում է բուռն գործունեություն: Այսպես, կառավարության նիստում խոսելով 2018-ի բյուջեի կատարողականն ԱԺ ուղարկելու մասին, նա խրոխտ հայտարարում է. «Քանի որ ԱԺ-ում եւ հանձնաժողովներում շատ մանրամասն քննարկվելու է, ես ուղղակի հետեւյալն ասեմ, որպեսզի նախորդ տարիների վատ ավանդույթներից դուրս գան, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, Ոստիկանության պետը, Երեւանի քաղաքապետը, մարզպետները Ազգային ժողովի քննարկումներին պետք է ներկա լինեն, որպեսզի Ազգային ժողովում առավել մանրամասն քննարկումներ ունենանք»: Նաեւ լսում ենք դատարկաբանություն համալսարանական ինքնավարության մասին. «Այո, համալսարաններին նեղացնելու քաղաքականությունից պետք է դուրս գալ: Հույս ունեմ, որ կոպիտ չի հնչի, բայց մեր երկրում համալսարանները մեր հանրությանը բավարար չափով նեղացրել են»:  Ու թեեւ խոսում է համալսարանները կառավարության բութ քաղաքական գործիքի չվերածելու մասին, սակայն բոլորիս աչքի առաջ է, թե ինչպիսի գարշելի ճնշումներով փորձում էին մայր բուհի ռեկտորի հարցը լուծել: Նիկոլի նախարարներն էլ նրանից հետ չեն մնում` Արսեն Թորոսյանը, որպես նվաճում, ներկայացնում է Հայաստանում առաջին անգամ լյարդի փոխպատվաստում իրականացնելը, իսկ Արտակ Զեյնալյանն էլ գլուխ է գովում, թե բանտերում այլեւս «զոն նայող» չկա: Կարճ ասած` եփած հավի ծիծաղը կգա: Սակայն եկել է քաղաքացու ծիծաղը, երբ դիտել է Նիկոլին ռուսական հեռուստատեսության ուղիղ եթերում: Ֆեյսբուքում քաղաքացիներից ոմանք տարակուսում են, թե ինչպես է երկրի վայ-ղեկավարը իրեն թույլ տալիս մասնակցել էժանագին հեռուստաշոուի` ասելով, որ դա մոտավորապես նույնն է, որ Պուտինը գա մասնակցի Պետրոսի հաղորդմանը: Բայց գրավոր խոսքում էլ է մեր սիրասուն վոժդը կաղում: «Նեզավիսիմայա գազետա»-ին տված հարցազրույցում բազում բաներ է ասել, որոնք պետության առաջին դեմքին հարիր չեն: Բայց ամենատհաճն այն է, որ էլի խոսում է Արցախի հարցի «խաղաղության օրակարգ»-ից: Վերջը Նիկոլի պատճառով հայերի համար խաղաղություն բառը դառնալու է հայհոյանք...

ԲԱՆԸ ՀԱՍԱՎ «ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԿԵՂԾԻՔԻ»ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ՞Ն

Նիկոլը այդ հարցազրույցին բավականին հանգամանալից անդրադարձել է ՀՀԿ մամլո խոսնակ, ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը: Բավարարվենք նրա վերլուծության եզրափակիչ մասով. «Փաշինյանը կոպտորեն խախտեց անմեղության կանխավարկածը եւ խոսելով մարտի 1-ի մասին` հայտարարում է, որ Հայաստանում չի կարող լինել իշխանություն, որը գնդակահարել է սեփական ժողովրդին: Ու՞ր են փաստերը, ու՞ր են 10 զոհերի մեղավորները: Փաշինյանը հերթական անգամ իր կարծիքը փորձում է ճշմարտության փոխարեն հրամցնել այս անգամ արդեն ռուսական լրատվամիջոցներին: Ես էլ կասեմ` իրավունք չունի վարչապետ լինել նա, ով անմեղության կանխավարկած է խախտել, մարդկանց խաբել է, ատելություն քարոզել, օտարերկրյա գործակալների մասին իմացել եւ ոչինչ չի արել նրանց վնասազերծելու համար: Ինչպես նաեւ լռել, երբ ԱԺ-ից տրանսգենդերության քարոզ է հնչել»,- նշում է Էդ. Շարմազանովը եւ որպես հետգրություն հավելում. «Ժողովրդականություն բառը շատ է սիրում Փաշինյանը: Իրեն փոխանցեք, որ մեկ տարի հետո իր ժողովրդականությունից փոքրատառ «ժ» տառն է մնալու»:

ԹԱՎՇՅԱ ԻՆՔՆԱՔԱՅՔԱՅՈՒՄ` ՈՉ ԹԱՎՇՅԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՈՎ

Սակայն Շարմազանովը, երեւի թե, դեռ լավատես է այդ ոչ ադեկվատ անձնավորության նկատմամբ: Նրա ժողովրդականությունից փոքրատառ «ժ» տառն է մնալու ոչ թե մեկ տարի անց, այլ շատ ավելի շուտ: Այդ պատճառով է, որ թավշաբոլշեւիկներն այդքան շտապում են ամեն ինչ քանդել եւ պղծել, քանզի նրանց արտերկրյա տերերը հո շատ լավ գիտեն, թե ինչպիսի արագությամբ է տապալվելու այս լակոտապետությունը:

ՎԱՐԿԱՆԻՇԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԸ, ԿԱՄ ԵՐԱԶԱՆՔ ԴԻԿՏԱՏՈՒՐԱՅԻ ՄԱՍԻՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА