o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Շրի Լանկայում 200 պայթուցիչների պահեստ է հայտնաբերվել

25.04.2019 19:57 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Շրի Լանկայում 200 պայթուցիչների պահեստ է հայտնաբերվել

Շրի Լանկայի ոստիկանության աշխատակիցները ստուգումների ընթացքում պայթուցիկ սարքերի համար նախատեսված մոտ 200 դետոնատորներով պահեստ են հայտնաբերել երկրի կենտրոնական մասի Նուվարա Էլիա քաղաքում, հայտնել է հանրապետության իրավապահ մարմինների պաշտոնական ներկայացուցիչ Ռուվան Գունասեկարան: 

Վոլգոգրադում հայտնաբերվել է մանկապարտեզի անհետացած աշխատակցուհու մարմինը

Ըստ ոստիկանի՝ որի խոսքը մեջբերել է Daily Mirror թերթը, բացի դրանից, մայրաքաղաքի շրջանում իրավապահները երեք մարդու են բերման ենթարկել 21 նռնակ պահելու համար: Նրանց մոտ նաև հայտնաբերվել են վեց միավոր սառը զենք և փոքր հզորության ինքնաշեն պայթուցիկ սարք:

Իր հերթին, ինչպես տեղեկացնում է Ada Derana տեղական ինտերնետ-հրատարակությունը, երկրի տարբեր շրջաններում հակաահաբեկչական գործողությունները մինչ այժմ շարունակվում են:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА