o C     22. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արագ սննդի ռեստորանի սեփականատերը տասը տարիների ընթացքում թալանել է միլիոնատերերին և բռնվել

25.04.2019 16:49 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Արագ սննդի ռեստորանի սեփականատերը տասը տարիների ընթացքում թալանել է միլիոնատերերին և բռնվել

Մեծ Բրիտանիայում արագ սննդի ռեստորանի սեփականատերը խոստովանել է, որ ավելի քան 500 հազար ֆունտ արժողությամբ զարդեր է գողացել, հաղորդում է The Mirror-ը:

2008- 2018թթ. ընկած ժամանակահատվածում 42-ամյա Ասդրիտ Քափաժը գիշերները թալանել է Լոնդոնի արվարձաններից մեկում գտնվող միլիոնատերերի առանձնատները: Նա 21 գողություն է կատարել և մոտ 542 հազար ֆունտ արժողությամբ ոսկերչական զարդեր հափշտակել: Ոստիկանները նրան «Ուիմբլդոնյան թափառական» են անվանել:

Սուրենյան. Արարատյան դաշտի եւ Երեւանի շոգը չի նահանջելու նաեւ այս շաբաթվա ընթացքում

Image result for Владелец фастфуд-ресторана десять лет грабил миллионеров и попался

Տղամարդը չի բռնվել, քանի որ կտրել է ազդանշանային և տեսահսկման համակարգերի լարերը: Իսկ պատուհաններին մոտեցել է ծալովի աստիճանների միջոցով:

Քափաժը տարիներ շարունակ ոստիկանությունից թաքնվել է և սովորական առօրյայով ապրել. կնոջ հետ ձկնեղենով ուտեստների և կարտոֆիլ ֆրիի մասնագիտացմամբ ռեստորան է աշխատեցրել և խնամել երկու երեխաներին: Նա Մեծ Բրիտանիա է տեղափոխվել Կոսովոյից և հաստատվել է Ալտրինգեմում, Մեծ Մանչեսթերում:

Տղամարդուն երկարատև ազատազրկում է սպառնում: Քափաժի փաստաբանը պնդում է, որ իր պաշտպանյալն ալիբի ունի. որոշ գողությունները կատարվել են այն ժամանակ, երբ նրա մեքենան անսարք վիճակում է եղել, ինչը կարող են հաստատել հարևանները:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА