ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սաակաշվիլին՝ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի համար անձնագրերի շուրջ Պուտինի կարգադրության մասին

25.04.2019 17:21 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սաակաշվիլին՝ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի համար անձնագրերի շուրջ Պուտինի կարգադրության մասին

Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սակաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը՝ ինքնահռչակ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի բնակիչներին ռուսական անձնագիր տալու ընթացակարգը դյուրացնելու կարգադրությունը Ուկրաինայի նոր իշխանությունների համար «ոջլոտության ստուգում է»։ Տեսաուղերձը քաղաքական գործիչը հրապարակել է Facebook-ի իր էջում։

Թրամփը Պուտինի հետ կհանդիպի G20 գագաթաժողովում

Սաակաշվիլին ենթադրել է, որ Պուտինը ցանկանում է ստուգել՝ արդյոք նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու թիմը զիջումների կդիմի։ Նրա խոսքով՝ ռուսական իշխանությունները ցանկանում են, որ ուկրաինական կողմը ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի շուրջ բանակցությունների բազմակողմանի ձևաչափից անցում կատարի երկկողմանիին։

Սաակաշվիլին կոչ է արել «չզիջել» Պուտինին, քանի որ նա «չափ չունի», որը «կբավարարվի»։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА