ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Facebook-ին սպառնում է 5 մլրդ դոլար տուգանք

25.04.2019 17:21 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Facebook-ին սպառնում է 5 մլրդ դոլար տուգանք

ԱՄՆ առևտրի դաշնային հանձնաժողովը Facebook սոցցանցի նկատմամբ կարող է 5 մլրդ դոլարի տուգանք սահմանել՝ օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի պատճառով։ Այս մասին հաղորդում է CNBC-ն՝ վկայակոչելով ընկերության հաշվետվությունը։

Լեոնարդ Քոենի նամակներն 876.000 դոլարով վաճառվել են աճուրդով

2019-ի առաջին եռամսյակում Facebook-ի եկամուտների հաշվետվությունում ասվում է, որ նշված հանձնաժողովն ընկերությանը կարող է տուգանել 3 մլրդ դոլարով։ Փաստաթղթում ասվում է նաև, որ տուգանքի վերջնական չափը կարող է 5 մլրդ դոլար կազմել։

«Խնդիրը լուծված չէ, և վերջնական որոշման ժամկետի կամ արդյունքի վերաբերյալ երաշխիքներ չկան»,-ընդգծվում է փաստաթղթում։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА