o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Որքան էլ ասենք՝ հիշում եւ պահանջում ենք, դրանից բան չի փոխվելու». Արամ Սարգսյան (Տեսանյութ)

24.04.2019 20:28 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Որքան էլ ասենք՝ հիշում եւ պահանջում ենք, դրանից բան չի փոխվելու». Արամ Սարգսյան (Տեսանյութ)

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում «Հանրապետություն» կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ կարծիք հայտնեց, թե Հայոց ցեղասպանության պահանջը` որպես պետության արտաքին քաղաքականության թիվ մեկ օրակարգային խնդիր դնելը, փոքրացնում է ՀՀ արտաքին քաղաքականության մանրեւելու հնարավորությունները եւ այս առումով որեւէ խնդիր չի լուծում։

«Սերժ Սարգսյանի խոսքին են սպասում հազարավոր մարդիկ». Վահան Բաբայան

«Այսօր ՀՀ-ում նոր իշխանություն է, եւ այն ժառանգությունը, ինչ եղել է նախորդ տարիներին, բավականին բարդ ժառանգություն է, հատկապես՝ հարեւանների հետ ունեցած փոխհարաբերությունների առումով։ Վազգենի՝ եղբորս ասածի նման ասեմ, որ մենք այն ժողովուրդն ենք, որը լուրջ փորձություններով է անցել ու կայուն մնացել, եւ եթե մենք աշխարհաքաղաքական գործոն չդառնանք, փաստ կարող ենք դառնալ, մեր իմացությամբ եւ գիտելիքներով։ Մեր միջից իսկապես պետք է հանվի զոհի հոգեբանությունը, պետք է ուժեղ լինենք, որպեսզի թույլ չտանք մեզ հետ այդպես վարվել։ Որքան էլ ասենք՝ հիշում եւ պահանջում ենք, դրանից բան չի փոխվելու, մենք պետք է հզորանանք»,- ընդգծեց Ա. Սարգսյանը

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում.

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА