o C     20. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԿԱԿԱՆ ՇԱԽՄԱՏԸ ԶԻՋՈՒՄ Է ԴԻՐՔԵՐԸ

24.04.2019 22:15 ՍՊՈՐՏ
ՀԱՅԿԱԿԱՆ ՇԱԽՄԱՏԸ ԶԻՋՈՒՄ Է ԴԻՐՔԵՐԸ

Գերմանիայում շարունակվում է Grenke Chess Classic մրցաշարը, Լեւոն Արոնյանը երրորդ տուրում ոչ-ոքի է խաղացել Իսպանիան ներկայացնող Ֆրանցիսկո Վալեխո Պոնսի հետ: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը միավորը կիսել է Վիշվանաթան Անանդի հետ: 3-րդ տուրում Պյոտր Սվիդլերը հաղթանակ տոնեց Գեորգ Մեյերի հետ: Մրցաշարում առաջին հաղթանակը տոնեց Ֆաբիանո Կարուանան: Մաքսիմ Վաշիե-Լագրավը ոչ-ոքի խաղաց Արկադի Նայդիչի հետ: 3-րդ տուրից հետո Մագնուս Կարլսենը եւ Պյոտր Սվիդլերը 2.5-ական միավորով գլխավորում էին աղյուսակը: Լեւոն Արոնյանը 1.5 միավորով կիսում է 5-6-րդ հորիզոնականները: Նախորդ 2 տուրերում հայ գրոսմայստերը ոչ-ոքի էր խաղացել Արկադի Նայդիչի (Ադրբեջան) եւ գերմանացի Գեորգ Մեյերի հետ: Եվ վերջապես երեկվա 4-րդ տուրում Արոնյանին հաջողվեց սպիտակ խաղաքարերով հաղթել առաջատարին՝ Սվիդլերին՝ միավորներով հավասարվելով նրան:

ԱՐՈՆՅԱՆԸ ԿՐԿՆԵՑ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Իսկ Գերմանիայում ավարտված Grenke Chess Open մրցաշարում Հայաստանն ուներ 2 ներկայացուցիչ` գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը եւ Արամ Հակոբյանը: Տեր-Սահակյանը 9 հնարավորից հավաքել է 7.5 միավոր եւ բաժանել 1-8-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո նա գրավել է 4-րդ տեղը, իսկ մրցաշարի հաղթող է դարձել Դանիել Ֆրիդմանը, որն իրավունք է ստացել մասնակցել Grenke Chess Classic մրցաշարին: Արամ Հակոբյանը 7 միավորով զբաղեցրել է 21-րդ տեղը: Grenke Chess Open-ը Եվրոպայի ամենախոշոր մրցաշարն է, որին մասնակցում էին 904 շախմատիստներՀայ շախմատիստուհիները նույնպես ավարտեցին ելույթները Թուրքիայում կայացած Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում: Եվրոպայի կանանց չեմպիոն դարձավ Ռուսաստանի ներկայացուցիչ Ալինա Կաշլինսկայան, Ֆրանսիայի ներկայացուցիչ Մարի Սեբագը դարձավ փոխչեմպիոն, իսկ Գերմանիան ներկայացնող Եղիսաբեթ Պաեցը նվաճեց բրոնզե մեդալ: Մեր ներկայացուցիչներից Էլինա Դանիելյանը, Սիրանուշ Ղուկասյանը, Մարիա Գեւորգյանը եւ Լիլիթ Մկրտչյանը վաստակեցին 6.5-ական միավոր եւ գրավեցին համապատասխանաբար 29-րդ, 31-րդ, 32-րդ եւ 35-րդ հորիզոնականները: Աննա Սարգսյանը վաստակեց 4.5 միավոր: Սիրանուշ Ղուկասյանը եւ Մարիա Գեւորգյանը զգալիորեն` համապատասխանաբար 54 եւ 43 կետերով, բարելավեցին իրենց անհատական վարկանիշները: Մարիա Գեւորգյանը շատ մոտ էր նաեւ կանանց գրոսմայստերի 3-րդ նորման լրացնելուն. մրցաշարում ցույց տվեց 2399 գործակցի ուժի խաղ, այնինչ կանանց գրոսմայստերի նորմա լրացնելու համար անհրաժեշտ էր 2400 գործակցի ուժի խաղԻսպանիայում էլ ավարտվեց Սան Սեբաստիան Սուիդադ միջազգային մրցաշարը, որին մասնակցում էր գրոսմայստեր Գեւորգ Հարությունյանը: 9 հնարավորից վաստակելով 7.5 միավոր` մրցաշարի հաղթող դարձավ Իսպանիան ներկայացնող գրոսմայստեր Վասկես Իգարսա Ռենիերը: Գեւորգ Հարությունյանը հաղթողից հետ մնաց կես միավորով եւ կիսեց 2-5-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Հարությունյանը գրավեց 5-րդ հորիզոնականը:

ԱՐՈՆՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՆՊԱՐՏԵԼԻ ՄՆԱԼ, ԲԱՅՑ ԵՎ ՀԱՂԹԵԼՈՒ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА