ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Այս պայքարը երբեք ժամկետանց չէ». Վիգեն Սարգսյան (Տեսանյութ)

24.04.2019 19:51 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Այս պայքարը երբեք ժամկետանց չէ». Վիգեն Սարգսյան (Տեսանյութ)

Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու էին եկել Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամները` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

​​​​​​​«Ես հող հանձնող չեմ, ես հող գրավող եմ». Ռոբերտ Քոչարյան

Հուշահամալիրում առիթ ունեցանք զրուցելու ՀՀԿ փոխնախագահ ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ, սակայն նա համաձայնեց պատասխանել միայն օրվա խորհրդին վերաբերող հարցերի: Հետաքրքրվեցինք, թե ինչպես է գնահատում հայաստանյան նոր իշխանությունների ջանքները` ուղղված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը եւ արդյոք շարունակվում է այս հարցում այն գիծը, որը եղել ՀՀԿ-ի իշխանության օրոք: Ի պատասխան, Վ. Սարգսյանը նախ ասաց, որ չի կարծում, թե  ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գիծը կարող է որեւէ կուսակցության սեփականություն լինի:

«Չփորձես միավորներ շահել՝ ՀՀԿ-ին քննադատելով». Գեղամ Պետրոսյանը՝ Արթուր Ղազինյանին

-Իհարկե, որպես ազգային արժեքներ կրող կուսակցություն` մենք շատ մեծ կարեւորություն ենք տվել այդ հարցին: Բազմաթիվ երկրներ այդ ընթացքում ճանաչել են ցեղասպանությունը եւ դրա գագաթնակետերից մեկը եղավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների համախմբումը: Կարծում եմ` խորհուրդը, որ դրվել էր  այդ միջոցառումների մեջ, ունի տեւական բնույթ, այն հիշողությունն է, հիշատակն է մեր զոհերի եւ երախտագիտությունն է բոլոր այն երկրներին, անձանց  եւ կառույցներին, որոնք նպաստել են ցեղասպանության  կանխմանը, մեղմացմանը եւ աշխարհասփյուռ հայությանը աջակցելու հարցում: Սա միջազգային պայքարն է ցեղասպանության  հանցագործության դեմ եւ կանխարգելու մն է նման հանցագործությունը ապագայում: Հայաստանը, որպես երկիր ժողովրդի, որը վերապրել է այդ ողբերգությունը, պարտավոր է, անկախ իշխանության եղած կուսակցության բնույթից, պայքարի այդ հանցագործության դեմ միջազգային հարթակում, շարունակի Հայոց ցեղասպանության օրինակով զգուշացնել մարդկությանը` այդ հանցագործության վտանգների եւ դրա դեռեւս ամբողջությամբ չկանխված լինելու մասին: Մենք բազմիցս ասել ենք, որ ժխտումը հանցագործության կրկնության ձեւերից մեկն է եւ վերջին հայտարարությունները, որոնք այս օրերին հնչեցին Թուրքիայում, վկայությունն է նրա, որ այս պայքարը երբեք ժամկետանց չէ, քանի դեռ Թուրքիան չի առերեսվել իր պատմության եւ Հայոց ցեղասպանության հանցագործության հետ:

Երրորդ հանրապետության առաջին դեմքերը՝ հոգեբանի ակնոցով. Armradio.am

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА