ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հայկ Մարությանի պաշտոնավարումից հետո` դե ֆակտո վատացել է աղբահանության եւ տրանսպորտի հարցը»

24.04.2019 21:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Հայկ Մարությանի պաշտոնավարումից հետո` դե ֆակտո վատացել է աղբահանության եւ տրանսպորտի հարցը»

Մայրաքաղաքի վարչական տարածքում այսուհետ աղբահանության եւ սանիտարական« ինչպեսեւ ձնամաքրման աշխատանքներ կիրականացնի նաեւ «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը, եւ թեպետ բյուջեով նախատեսված չէր, նախատեսվում է սանմաքրման մեքենաների ձեռքբերման համար 900 մլն դրամ գումար հատկացնել: Որոշման նախագծին երեկ հավանություն է տվել ավագանին, ինչին նախորդեց թեժ բավանեճ` քաղաքային իշխանության եւ ընդդիմության միջեւ: Այս մասին «Իրավունքը» զրուցեց Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար ՄԻՔԱՅԵԼ ՄԱՆՐԻԿՅԱՆԻ հետ:

«Գնացեք մոմ վառեք, աղոթեք Աստծուն». Արմեն Աշոտյան

«ՄԵՐ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՄԻ ՓՈՔՐ ԱՆՓՈՐՁ Է»

– Պարոն Մանրիկյան, ավագանու նիստը բավական թեժ էր, ի վերջո, ի՞նչ չեն կարողանում կիսել ԲՀԿ եւ «Իմ քայլը» խմբակցությունները:

Կիսելու խնդիր չկա, խնդիրն այն է, որ այսպես ասած, նախագիծ են մշակում, որպեսզի ներկայացնեն կառավարությունում, այն էլ այնպիսի գլոբալ հարց, ինչպիսին աղբահանության եւ գնումների խնդիրն է, եւ նախատեսում են մոտ 900 մլն դրամ հատկացնել այդ գնմանը, եւ այդ գործում արհամարհում են Երեւանի ավագանու երկու ընդդիմադիր խմբակցություններին ու չեն տեղեկացնում: Ցավոք, մենք ուշ երեկոյան ենք տեղեկանում` այն էլ «Իմ քայլը» խմբակցության մեր հարգելի գործընկերների ֆեյսբուքյան էջերից: Եվ դրանով էր պայմանավորված նաեւ նիստի ժամանակ իմ հարցադրումը, որ պարոն քաղաքապետ, դուք նաեւ ավագանու անդամ եք եւ պարտավոր եք տեղեկացնել գլոբալ հարցերի մասին ավագանու բոլոր խմբակցությունների անդամներին: Դե ֆակտո ստացվեց, որ քաղաքապետն իր անհամաձայնություն է հայտնում: Դրա համար էլ բարձրաձայնեցի, որ` պարոն քաղաքապետ, եթե իմ բարձրացրած խնդիրների հետ համաձայն չեք, այստեղ` ավագանու նիստի ավարտից հետո, Ձեզ հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի, այսպես ասած, ձեռնոց եմ նետում: Սակայն, ինչպես տեսաք, մեր քաղաքապետը խուսափում է բանավեճերից, սա նորմալ է, երեւի մի փոքր անփորձ է: Ամեն դեպքում, շատ ցավալի է թե՛ մեր, թե՛ «Լույս» խմբակցության համար, որ գլոբալ նախագծերի մշակման ժամանակ մենք հայտնվում ենք լուսանցքում:

​​​​​​​«Սասուն Միքայելյան, բավական է հոկտեմբերի 27-ից խոսես, դու դրանից հետո մնացել ես ՀՀԿ-ում»

Դուք եւ Ձեր խմբակցության անդամները նիստի ժամանակ հետեւողական պնդում էիք, որ քաղաքապետարանը հրապարակի «Սանիթեքի» հետ ունեցած նամակագրությունը: Երեւանի քաղաքապետն էլ ասաց, թե դեմ չեն, կարող եք դրա համար գրավոր դիմել, բայցեւ չհրապարակեցին այդ նամակագրությունը: Ի վերջո, ի՞նչ կա այդ նամակագրությունում, որ այդպես գաղտնի է պահվում:

Այո՛, բոլորի մոտ քաղաքապետը հայտարարեց, թե գրավոր դիմեք, կտրամադրենք նամակագրությունը: Իրականում մենք շատ մտահոգված ենք, որովհետեւ «Սանիթեքը» ուրիշ պնդումներ է անում եւ ասում է` մի հատ վերցրեք, մեր վեց ամսվա նամակագրությունը տեսեք, ինքներդ  կհասկանաք` ինչի մասին է խոսքը: Եվ ես քաղաքապետին ասացի, որ եթե թաքցնելու ոչինչ չունեք, տրամադրեք մեզ ձեր վեց ամսվա նամակագրությունը «Սանիթեք» ընկերության հետ: Բայց փաստացի ասացին, որ գրավոր դիմենք, ինչի համար ժամանակ է պետք` 20 օրից կամ մեկ ամսից հետո նոր պատասխանը կլինի: Ամեն դեպքում, «Սանիթեքը» պնդում է, որ քաղաքապետարանն է խախտում պայմանավորվածությունը, պայմանագրի կետերը, քաղաքապետարանն էլ պնդում է, որ «Սանիթեքն» է խախտում: Ուստի` հարկ համարեցի քաղաքապետին հիշեցնել, որ եթե դատական հայց ներկայացնի «Սանիթեքը», իսկ վերջինս ներկայացնելու է միջազգային ալբիտրաժային դատարանում, ու եթե մենք պարտվեցինք այդ դատական հայցը, ապա միմիայն մեղավորությունը լինելու է քաղաքապետինն ու իր գործադիր մարմնինը: Ասեմ, որ 7-10 օրից «Սանիթեքի» գլխավոր տնօրենը կժամանակի Հայաստան եւ իրենք մեծ  մամուլի ասուլիս կհրավիրեն, ինչի մասին տեղեկացրել է մեր խմբակցության անդամը:

Սասուն Միքայելյան, բավական է հոկտեմբերի 27֊ից խոսես. Գեղամ Պետրոսյան

«ՄԵՆՔ ԱՐԴԵՆ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆՔ  90-ԱԿԱՆՆԵՐ»

– Ի դեպ, Երեւանի ավագանու այս նիստին մասնակցում էին նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը եւ Միքայել Մելքումյանը, որոնք նույնպես մտահոգ էին Երեւանի աղբահանության խնդրով: Կարելի՞ է ասել, որ քաղաքային իշխանությունը չի կարողանում լիովին իր գործառույթներն իրականացնել, որ արդեն օրենսդիրներն են ստիպված գալիս քաղաքապետարան:

Խրամատներից դուրս գալու ժամանակը. Միքայել Մինասյան. 168.am

Փաստեմ ընդամենը մի բան. Հայկ Մարությունը հայտարարում է, որ մենք չենք գնա դեպի 90-ականներ, բայց մենք արդեն վերադարձել ենք 90-ականներ: Հայկ Մարությանի պաշտոնավարումից հետո` դե ֆակտո վատացել է աղբահանության եւ տրանսպորտի հարցը: Այսքանից հետո ես էլ ավելացնելու ոչինչ չունեմ: Այո, որպես պատգամավորներ, իրենց համար մտահոգիչ է եղել, եւ իրենք եկել էին, որպեսզի անձամբ լսեին, թե ինչ մթնոլորտում եւ ինչ ձեւաչափով է անցնում քննարկումները: Արդյունքում փաստեցին, որ քաղաքապետարանի գործադիր մարմինը երբեմն փորձում է խուսափել տեղեկատվության տրամադրումից ընդդիմադիր երկու խմբակցությունների ներկայացուցիչներին:

Գորգիսյանն անդրադարձել է համացանցը «ցնցած» լուսանկարին

Նիստին նաեւ միջանձնային միջադեպ տեղի ունեցավ. Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը դուրս հրավիրեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Վազգեն Դարբինյանին: Ինչո՞վ ավարտվեց միջադեպը:

Ընդամենը եղել է հետեւյալը. մի գործընկերը ռեպլիկ է լսել մյուս գործընկերոջից, որի հետ բոլորս լավ հարաբերությունների մեջ ենք: Միմյանց չեն հասկացել, ասել է` մի հատ դուրս գանք, խոսենք, ուրիշ ոչինչ չի եղել: Լրատվամիջոցներից շատերն այն ներկայացրին որպես միջադեպ, բայց սա այն դարաշրջանը չէ, որ ծեծկռտուքով, հրմշտոցով հարց լուծվի: Սխալվել են, ընդմիջման ժամանակ իրար հետ խոսել են եւ հասկացել, որ մեկը մյուսի հետ կապ չի ունեցել: Ուղղակի, հարց է տրվել ուրիշին, մեր խբակցության անդամը մտածել է, որ այդ հարցը իրեն է ուղղված եղել, ու այդտեղից էլ առաջացել է խնդիրը, բայց իրոք լուրջ բան չկա:

Արմեն Բեկթաշյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԲԴԽ անդամի պաշտոնից

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА