o C     20. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ասում էին` ՀՀԿ-ականները «կնոպկա» սեղմող էին, հիմա «Իմ քայլը» դա էլ չի անում»

24.04.2019 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ասում էին` ՀՀԿ-ականները «կնոպկա» սեղմող էին, հիմա «Իմ քայլը» դա էլ չի անում»

Երեկ Երեւանի ավագանու նիստը, ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ տեղի ունեցած «ծերը ծերին» քվորում ապահովելով` իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամների բացակայության պատճառով: Ավելին` անգամ նիստը կես ժամով հետաձգվեց, որովհետեւ քվորում չկար: Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար ԴԱՎԻԹ ԽԱԺԱԿՅԱՆԻ հետ:

Դավիթ Տոնոյանը տարուց ավելա նախարարա, ո՞ր մի զոհվածի ծնողին ա ընդունել, ոչ մեկին

– Պարոն Խաժակյան, ինչպե՞ս կգնահատեք, որ «Իմ քայլի» անդամները ժամանակին չեն գալիս նիստի, ինչի հետեւանքով քվորում կա՛մ հնարավոր չի լինում ապահովել, կա՛մ ապահովում են, այսպես ասած, մի կերպ:

Ասում էին` ՀՀԿ-ականները «կնոպկա» սեղմող էին, մենք էլ էինք այդպես ասում, որովհետեւ չէին մասնակցում որոշումների կայացմանը, չէին քննարկում, ինչպես հրահանգում էին, այդպես էլ քվեարկում էին, բայց հիմա ստացվում է, որ «Իմ քայլը» դա էլ չի անում: Այսինքն` նիստին չի գալիս, ինչպես տեսաք նիստն անգամ հետաձգվեց եւ պարապուրդի վիճակ էր քաղաքապետարանում:

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասում է, որ աղբահանության երկրորդ օպերատոր ունենալը միֆ է: Իսկ «Սանիթեքի» հետ կապված խնդիրները չեն լուծվում: Ինչպե՞ս եք տեսնում լուծումը:

Փոխվարչապետը խոսեց երկրորդ բաժանորդ քաղաքապետարանի կողմից լինելու մասին, այսինքն` երկրորդ բաժանորդի գաղափարը դեռեւս չի վիճարկվել: Մենք դրա կողմնակիցն ենք, եւ ուզում եմ, որ այդպես էլ լինի: Իսկ քաղաքապետարանի կողմից իրականացումը այս մոտեցումներով չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է լինել:

Հրայր Թովմասյանի դեմ «Իմ քայլի» սկսած գործընթացը կտապալվի

Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը գնացել էր` միջազգային փորձն ուսումնասիրելու` երեւանյան տրանասպորտի խնդիրը լուծելու համար: Տեղյա՞կ եք` ինչ արդյունքներ կան:

Ունենք նույն վիճակը, ինչ այցից առաջ:

Այսինքն` որեւէ արդյունք չկա՞...

Դուք տեսնում եք, հայտարարությյուններին հետեւում եք, այսպես ասեմ` նոր բան չկա:

Մեկ տարի առաջ այս օրերին Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն ի՞նչ ձեռքբ  երումներ ունենք այսօր` Ձեր կարծիքով:

«Հնարավոր եմ համարում». Դավիթ Տոնոյանը՝ իր պաշտոնանկության մասին

Ձեռքբերումները քաղաքական առումով շատ են, նոր հնարավորությունների դաշտ է ստեղծվել: Բայց գոնե դրանից մեկ տարի անց, իսկ քաղաքապետարանի գործունեությունից 6 ամիս անց արձանագրում եմ, որ ստեղծված հնարավորություններից շատ քիչ մասով են, որ իշխանությունները կարողացել են օգտվել:

Իսկ այս մեկ տարվա հիմնական բացթողումները որո՞նք եք համարում:

Յուրաքանչյուր չօգտագործված հնարավորությունը, այդ հնարավորության մսխումը բացթողում է: Բացթողումներ շատ են եղել, եւ ամեն առանձին ոլորտի մասին կարելի է շատ երկար խոսել:

Երևանում, Գեղարքունիքում և Շիրակում լույս չի լինի

Ի՞նչ չեն կարողանում կիսել քաղաքային իշխանությունում ընդդիմությունն ու իշխանությունը, որ մշտապես լարված մթնոլորտ է ստեղծվում:

Չէի ասի, թե կիսելու խնդիր կա: Այդ ամենը քաղաքապետարանի գործունեությամբ է  պայմանավորված: Քաղաքապետը որոշումներ է կայացնում, որոնցում ավագանու խմբակցությունները հավասարապես չեն ներգրավվում, խտրականություն է դնում ընդդիմադիր եւ իշխանական խմբակցությունների միջեւ, դրա համար էլ այս օրն ենք ընկել:

Դավիթ Տոնոյանն՝ իր հրաժարականի լուրերի մասին

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА