o C     19. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մարդկանց համար իշխանազավթումն ավելի կարեւվոր է, քան համազգային խնդիրները». Շարմազանով

24.04.2019 19:11 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Մարդկանց համար իշխանազավթումն ավելի կարեւվոր է, քան համազգային խնդիրները». Շարմազանով

Լրացավ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը: Իսկ թե ինչ հաջողվեց անել շուրջ մեկ տարի գործող հայաստանյան նոր իշխանություններին` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման եւ փոխհատուցման ուղղությամբ, «Իրավունքը» պարզեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ վեցերորդ գումարման փոխխոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ տեսակետը:

Նիկոլ Փաշինյանը Մանվել Գրիգորյանի նախկին օգնականին թույլ չտվեց խոսել (Տեսանյութեր)

- Պարոն Շարմազանով, ինչպե՞ս կգնահատեք ՀՀ նոր իշխանությունների շուրջ մեկ տարվա ջանքերը` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում:

Առհասարակ, չեմ տեսնում որեւէ ջանք Հայաստանի իշխանության կողմիցհամահայկական հարցերում շարունակել մեր նախկին իշխանությունների ջանքերը: Ընդամենը մի օրինակ բերեմ` ես երբ Ազգային ժողովի փոխնախագահ էի, Վիեննայում, Բրատիսլավայում, Պրահայում, Տալինում, Վիլնյուսում, Սանկտ Պետերբուրգում, Նիկոսիայում, Աթենքում, առնվազն այդքան մայրաքաղաքներում եւ խորհրդարաններում կազմակերպել եմ Հայոց ցեղասպանության դատապարտման ցուցահանդեսներ: Էլ չեմ թվում իմ գործընկերների կատարած աշխատանքները: Իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կազմակերպում է իր «դմփ-դմփ-հուի» հեղաշրջման ցուցահանդեսը Ստրասբուրգում: Սա է մեր տարբերությունը: Մարդկանց համար իրենց հեղաշրջումը եւ իշխանազավթումն ավելի կարեւոր են, քան համազգային խնդիրները:

Ամեն անգամ գոլ խփելով Հայաստանի դարպասը, Նիկոլ Փաշինյանն արձանագրում է ինքնագոլ. Արփինե Հովհաննիսյան

 

«ԻՆՔՆԱՍԻՐԱՀԱՐՎԱԾ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԸ ՉՈՒՆԻ ԻԶՄԵՐ, ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ Է ՖԻԱՍԿՈՅԻ»

– Ի դեպ, ինչպե՞ս կբացատրեք այն, որ ԵԽԽՎ ամբիոնից առաջին անգամ ՀՀ ղեկավարը բառ անգամ չասաց Հայոց ցեղասպանության մասին:

Ես հենց սրանով եմ բացատրում Նիկոլ Փաշինյանի կողմից Ցեղասպանության մասին լռությունը: ԵԽԽՎ-յան իր ելույթը, երբ նայում ես, տեսնում ես, որ ելույթի առյուծի բաժինն իր հեղափոխությունից է խոսում: Բայց, այ ընկեր ջան, բա մեր համահայկական խնդիրները... Դրա համար եմ ասում, որ Նիկոլ Փաշինյանը նեոբոլշեւիզմի վառ ներկայացուցիչ է: Լենինն ու Տրոցկին էլ, որ եկան, նեբոլշեւիկներն ամեն ինչ ջնջեցին, իրենց համար կարեւորը հոկտեմբերյան հեղափոխությունն էր: Բայց այսօր ոչ մեկը հոկտեմբերյան հեղափոխությունը չի հիշում, էլի Պետրոս ՄեծինԵկատիրինային են հիշում եւ այդպես շարունակ: Այնպես որ, Նիկոլ Փաշինյանի ինքնասիրահարված իշխանությունը, որը չունի իզմեր, դատապարտված է ֆիասկոյի:

Նիկոլի խոստացած տասնյակ հազարավոր նոր աշխատատեղերն էլ «գրվեցին սառույցին»

«ՍՐԱՆԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆԸ Ո՞ՐՆ Է»

– Տարբեր պատճառաբանություններ են բերում նոր իշխանությունները, թե ինչու Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ ամբիոնից չբարձրաձայնեց Ցեղասպանության միջազգային ճանաչման կարեւորության մասին: Ձեզ համար այս առումով որեւէ արդարացված հիմնավորում կա՞:

Դուք կարո՞ղ եք պատկերացնել Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին ապրիլին ելույթ ունենա Ստրասբուրգում` ԵԽԽՎ գլխավոր ամբիոնից ու որեւէ ստորակետ, ծպտուն Հայոց ցեղասպանության դատապարտման մասին չասի: Սրանից այն կողմ խայտառակությունը ո՞րն է, երկրի վարչապետը` ցեղասպանություն վերապրած պետության եւ ազգի ոչ բարով առաջնորդը առավոտից իրիկուն իր «դմփ-դմփ-հուից» է խոսում, հետո գնում է մի հատ էլ Ստրասբուրգի ամբիոնից է այդ մասին խոսում, բայց Ցեղասպանության միջազգային ճանաչման մասին որեւէ ծպտուն չի հանում: Սա նորմա՞լ է: Կարծում եմ` աննորմալություն էե ու որեւէ նորմալ բացատրություն էլ չի տվել: Անկախ իշխանությունից, նույնիսկ, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարման շրջանում Ցեղասպանության միջազգային դատապարտումը չի եղել մեր արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթությունը, բայց չեմ պատկերացնում, որ Տեր-Պետրոսյանը կամ Ալիկ Արզումանյանը, էլ չեմ ասում` Րաֆֆի Հովհաննիսյանը, հետագայում` Ռոբերտ Քոչարյանը, Վարդան Օսկանյանը, Սերժ Սարգսյանը, Էդուարդ Նալբանդյանը ապրիլ ամսին բարձր ամբիոնից խոսեին եւ Ցեղասպանության միջազգային դատապարտման մասին զրո բառ ասեին:

«Վանեցյանի և Օսիպյանի գործունեությունը վարչապետին չի գոհացրել». Էդուարդ Աղաջանյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА