o C     19. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

24.04.2019 20:20 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Անշուշտ, այս օրով ընթերցողին դժվար թե հաճելի լինի տեսնել ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ դեմքը, բայց այնուամենայնիվ, հարկ ենք համարում նրան հիշատակել, քանզի կառավարության կառուցվածքի փոփոխության գործադրման պահից նա դառնում է սուպերնախարար: Եվ ահա սույն կերպարանքը զարմանալիորեն «քաղաքական գեղցիներ» է անվանել բոլոր նրանց, ովքեր քննադատել են նախարարական աշխատասենյակում նրա կողմից Կարաբինային ընդունելը եւ տրանսգենդերի ելույթը խորհրդարանում: Ավելին` նա զարմանալիորեն պնդում է, որ ինչպես առերեսվում ենք հաշմանդամության խնդրի հետ, այնպես էլ պետք է առերեսվենք այս սեռաշեղվածներին: Դրա առնչությամբ մեր գործընկեր newspress.am-ի հիմնադիր-տնօրեն Արիանա Հովսեփյանը իրավացիորեն նկատում է. «Այս համեմատականը խիստ վիրավորանք է հաշմանդամություն ունեցող մարդկանց հասցեին, որոնք թեեւ ֆիզիկական հաշմանդամություն ունեն, սակայն ի տարբերություն վերը թվարկված կենդանատեսակների, խեղված չեն ուղեղով եւ հոգով»: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, սույն, կներեք արտահայտության համար, նախարարի ցինիզմով, չենք կարող չհամաձայնել մեր գործընկերոջ հետ, որ. «Խոշոր հաշվով, ավելի լավ է լինել քաղաքական գեղցի, քան քաղաքական տրասնգենդեր կամ գեյ»:

ԶԱՐՄԱՆՔ

Բոլորին է հայտնի, որ մեր երկրի թիվ մեկ ստախոսը բոլորիս սիրելի եւ պաշտելի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Սակայն զարմանալիորեն պարզվում է, որ ստախոսության այդ դափնիներին նախանձող կա, այն էլ ով` մերձավորագույն զինակից ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ: Եվ դո՞ւ, Բրուտոս... ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ զարմանալի դաժանությամբ բացահայտում է ԱԺ նախագահի սուտը. «Արարատ Միրզոյանի կողմից հարթակ նետվեց հերթական առասպելը` Կարեն Կարապետյան-Նիկոլ Փաշինյան անցյալ տարվա հանդիպման մասին: Ասում եմ հերթական, քանզի այդ հանդիպման մասին շատ ավելի սենսացիոն ու իրականությունից կրկին հեռու մի պատմություն ամիսներ առաջ լսել էինք Միխայիլ Սահակաշվիլիից` Փաշինյանին իբր խոստացված եւ ճամպրուկներում սպասող 270 մլն դոլարի մասին: Վերադառնալով Միրզոյանի գրառմանը` պիտի ընդգծեմ, որ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի մասին որոշումը կայացրել էր մինչեւ Կարապետյանի հանդիպումն իրենց հետ»:

ԶԱՐՄԱՆՔ

Անշուշտ, «Քաղաքացու օր» կոչեցյալը մեր ընթերցողի մոտ հակակրանք է առաջացնում, սակայն ԲՀԿ պատգամավոր ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ մի զարմանալի բան է նկատել. «Կառավարությունը պահը բաց չի թողնում` խոսելու իր թափանցիկ գործելակերպի մասին: Կարելի՞ է իմանալ` ինչո՞ւ չի հրապարակվում քաղաքացու օրվա միջոցառումների ծրագիրը` համապատասխան ֆինանսական արտահայտությամբ, որպեսզի հանրությունը կարողանա ճիշտ գնահատել պետական բյուջեից 124 միլիոնի նվիրաբերման նպատակահարմարությունը...»: Եվ իսկապես, ինչո՞ւ` երեւի դեռ չե՞ն որոշել, թե ինչպես են զխտկվելու:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА