ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊԱՐԶՎՈՒՄ Է` ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԳԻՏԻ, ԹԵ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ «ՈՆՑ ՊԵՏՔ Է ԼՈՒԾՎԻ»

24.04.2019 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՊԱՐԶՎՈՒՄ Է` ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԳԻՏԻ, ԹԵ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ «ՈՆՑ ՊԵՏՔ Է ԼՈՒԾՎԻ»

Ակնհայտորեն վերջին ժամանակներս իշխանության ներկայացուցիչներն ակտիվացրել են Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման դադարեցման պահանջի թեման: Հիշեցնենք, ընդամենը երկու շաբաթ առաջ էր, որ նման հարց բարձրացրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը, ընդ որում՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին» հաշվետվության ներկայացման ժամանակ: Այսինքն, թեման պաշտոնական հարթությունում էր, ինչքան էլ որ հետո իշխանական տարբեր օղակներ փորձում էին խնդիրն այլ ենթատեքստով ներկայացնել:

Թուրքիան և Ադրբեջանը կհամագործակցեն սննդամթերային անվտանգության ոլորտում

 

ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՇԱՎԸ

Ավելին, այդ նույն քննարկման ժամանակ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի, այսինքն՝ ոլորտի կարգավորման պետական կառույցի ղեկավար Տիգրան Հակոբյանը, ըստ էության, համաձայնվեց նման գաղափարի հետ, բայց նաեւ խնդիրը դիտարկելով Ուկրաինայի եւ Վրաստանի օրինակներով, թե այդ երկրները ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու, սահմանափակելու հետեւանքով տարածքներ են կորցրել: Ակնարկը հետեւյալն էր, թե Հայաստանը ստիպված է հեռարձակումը թույլատրել: Եվ ահա ԱԺ վերջին քննարկումներում ավելի հստակ ներկայացրեց առկա ցանկությունները, թե նման արգելք պետք է իրականացվի ԱԺ-ով՝ օրենսդրական կարգավորմամբԻհարկե, կարելի էր մտածել, թե «քյարթու ՀՀՇ-ական» Տ. Հակոբյանն իր նախագահի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի տեսակետներն է հնչեցնում: Բայց ահա Թուխիկյանը նիկոլականի համարում ունի, թեեւ որոշ աղբյուրներ նրան կապում են նաեւ արեւմտյան հայտնի շրջանակների հետ: Եվ մյուս կողմից, իշխանական մամուլը եւս, թեեւ զգուշորեն, սակայն փորձում է նույն գաղափարախոսությունը հիմնավորել: Այսինքն, այստեղ միայն Տեր-Պետրոսյանի խնդիր չկա, այստեղ կա իշխանական դիրքորոշման խնդիր: Այսինքն, այն տպավորությունն է, որ ռուսական հեռուստաալիքների թեման «տակից» առաջ են մղում իշխանական վերին օղակներից, բայց նաեւ արդարացման տեղ թողնելով. «Դեմոկրատիա է, մարդիկ կարծիք են հայտնում, մենք ինչ անենք»: Սակայն նման արդարացումները քիչ բան են տալու, քանի որ ռուսական տարբեր, այդ թվում՝ պաշտոնական աղբյուրներ իրավիճակը հասկանում են հենց այդպես՝ սա ՌԴ-ին ուղղված հարված է, այնպես, ինչպես ժամանակին վարվեցին պարոն Հակոբյանի հիշատակած Վրաստանում եւ ՈւկրաինայումԵթե այս տարբերակն է, ապա նաեւ հետեւյալ հարցը կա. իսկ ինչո՞ւ մեր իշխանավորները երկար ժամանակ ռուսական հեռուստաալիքների թեման մի կողմ էին թողել՝ խոսելով բացառապես հայ-ռուսական հարաբերությունների «աննախադեպ վերելքից», եւ ահա հիմա «տակից կծելու» կարիք առաջացավ: Տեսանելի հարթակում կարծես թե բան չի փոխվել. Փաշինյանն էլի առիթը բաց չի թողնում՝ հայ-ռուսական հարաբերությունների թռիչքներից խոսելու համար, Մոսկվան էլ շարունակում է նույն անթաքույց կասկածանքով հայտնի վերաբերմունքը: Միակ ուղղությունը, որտեղ վերջին ժամանակներս որոշակի փոփոխություններ կան, թերեւս Արցախն է: Այն, որ Մոսկվան գնում է բանակցային գործընթացի ակտիվացման ուղղությամբ, դա փաստ է, որի հիմնավորումներից կարելի է համարել թեկուզեւ Լավրովի մասնակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը: Չնայած, եթե հետեւենք այս հանդիպմանը հաջորդած որոշ նրբերանգների, կարելի է կռահել, որ այդ ակտիվացումը, մեղմ ասած, այնքան էլ մեր իշխանությունների սրտովը չէ, այսինքն, դա կարող է Մոսկվայի ուղղությամբ հարվածների տեղիք տալ: Այդ նրբերանգներից կարելի է հիշատակել թեկուզեւ այս փաստը: Հայտնի է, որ մոսկովյան քննարկումները միանգամայն ակտիվորեն նախ մեկնաբանեց Մամեդյարովը՝ պարզ հասկացնելով, որ հիմնական ծանրության կենտրոնը ինչպես Մոսկվայում, այնպես էլ դրան նախորդած երկրների ղեկավարների` Վիեննայի հանդիպման ժամանակ եղել է  արցախյան խնդրի բուն կարգավորումը՝ Մինսկի խմբի հայտնի մեխանիզմի շրջանակներում: Գրեթե անմիջապես արձագանքեց նաեւ ՌԴ ԱԳ նախարարը՝ հաստատելով Մամեդյարովի ասածը: Բայց ահա հայաստանյան պատկան մարմնից այդպես էլ հոդաբաշխ մեկնաբանություն չկա՝ ոչ հանդիպման եւ ո՛չ էլ՝ Բաքվի եւ Մոսկվայի հայտարարությունների հետ կապված: Իսկ դա մեկ բան կարող է նշանակել՝ գործընթացն այնքան էլ ցանկալի հունով չի ընթանում, սակայն այդ ընթացքը շրջելու հնարավորություններն էլ տեսանելի չեն: Կամ էլ, որ խնդիրը բանակցային ընթացքը չէ, այլ պարզապես ցանկալի չէ, երբ այդ մասին բարձրաձայնում են...

Ադրբեջանը ԵՀՄ-ին բողոք է ներկայացրել՝ «Եվրատեսիլի» ժամանակ Նախիջևանը երկրի քարտեզում չներառելու համար

 

ԵՐԲ «ՀԱՅՏՆԻ ՉԷ» ԺՈՂՈՎՐԴԻ ԿԱՐԾԻՔԸ, ԿԱՐԵԼԻ Է ԱՅՆ ՍԱՐՔԵԼ

Այսպես, Փաշինյանի ելույթներից արդեն այն տպավորությունն է առաջանում, որ մեր ներկայացուցիչներն անգամ պատկերացում չունեն, թե ինչ ուղղությամբ են բանակցելու, այսինքն՝ որն է մեր նախընտրելի բանակցային ընթացքը: Այսպես, նախօրեին ելույթ ունենալով ԵՊՀ-ում, նա այսպիսի տարօրինակ մտքեր հնչեցրեց. «Այսօր հայ ժողովուրդը ՀՀ վարչապետին չի ասել՝ գնա բանակցությունների, սա էլ քեզ թուղթը, կարդա, պատմի, անգիր արա ու կգնաս, այսպես կլուծես հարցը: Դրա համար էլ սկսվում են տարբեր խոսակցություններ: Ոչ ոք չի ասել, թե ոնց պետք է լուծվի հարցը...»:

ԻՍԿ Ո՞ՒՄ Է ՁԵՌՆՏՈՒ ՀՈՂ ՏԱԼԸ` ՊԱՏԱՍԽԱՆԱԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԿՐԵԼՈՎ

Երբ Փաշինյանը խոսում է արցախյան բանակցություններում ժողովրդական հստակ պահանջի բացակայության մասին, դա կարող է միանգամայն վտանգավոր հետեւանքների տանել: Պնդումը, թե չկա Արցախի հետ կապված ժողովրդական պահանջ, մանիպուլյացիաների լայն դաշտ է բացումՆկատի ունենք, որ եթե «ոչ ոք չի ասել, թե ոնց պետք է լուծվի հարցը...», ուրեմն ինչի՞ շուրջ են այս պահին մեր պատկան այրերը բանակցում, ավելին, այդ ինչի՞ շուրջ են «խաղաղության նախապատրաստվում»: Նրա շուրջ, ինչը նրանց անձնական պատկերացումներում կան, ցանկություննե՞րն են հուշում, նրա շուրջ, ինչը ՄԽ-ն է ներկայացնո՞ւմ, թե՞ Բաքվի ասածների: Նշանակում է՝ պետք է պարզել, թե «ոնց պետք է լուծվի հարցը», եւ կարելի է ենթադրել, որ Արցախի հետ կապված Փաշինյանի հերթական նախաձեռնությունը հենց դա է լինելու: Այսինքն, կարող է հանկարծ վաղը-մյուս օրը հայտարարեն, որ ուսումնասիրել եւ պարզել են հանրային կարծիքը: Օրինակ, թե՝ «Հարցումներ ենք արել, եւ պարզվել է, որ ժողովրդի, ասենք, 20 տոկոսը պահանջում է՝ մի թիզ հող անգամ չզիջել, 45 տոկոսը պահանջում է՝ համաձայնվել ՄԽ-ի նախագծի եւ տարածքները հանձնելու հետ, 20 տոկոսանոց «կապտամազիկներն» էլ պահանջում են՝ մեր ադրբեջանցի եղբայրներին ոչ միայն ողջ Արցախը տանք, այլ անձնական բարեմասնություններս էլ չխնայենք: Մի 15-20 տոկոսն էլ թքել են ամեն ինչի վրա...»: Արդյունքում, նման «դեմոկրատական արժեքները» ամեն մի փաստաթուղթ ստորագրելու լայն ճանապարհ կբացենՀասկանալի է, նման մոտեցումն ակնհայտորեն կեղծ է. տեսնես Փաշինյանը տեղյակ չէ՞, որ արցախյան խնդրի լուծման համաժողովրդական պահանջը ձեւավորվել է դեռ 1988թ.-ին, եւ այդ հիմքի վրա էր, որ ունեցանք հաղթական պատերազմ: Եթե ոչ, ապա նաեւ հիշեցնենք, որ, օրինակ, Ստեփանակերտում՝ հայտնի Անվտանգության խորհրդի նիստում, Արցախի նախագահը միանգամայն հստակ ձեւակերպեց այդ պահանջը. «Կարծում եմ բոլորդ համամիտ կլինեք, որ եղել է, կա եւ վաղն էլ կմնա մեր հայրենիքի համար իբրեւ առաջնահերթ խնդիր Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը...»: Դա այն թեզն է, որը հայ ժողովուրդն իր բոլոր իշխանավորներին ներկայացրել է դեռ 1994թ.-ին. Արցախը զինադադարի պահին ձեւավորված սահմանների շրջանակներում դե-ֆակտո անկախ պետություն է, այն ֆիքսված է ԱՀ Սահմանադրությամբ, եւ մեր իշխանավորները պարտավոր են բանակցել եւ մնացած ողջ քաղաքականությունը կառուցել մեկ ուղղությամբ՝ այդ անկախության միջազգային, իսկ բանակցային սեղանի շուրջ՝ նաեւ Ադրբեջանի կողմից ճանաչելու շուրջ: Մինչդեռ, եթե հիմա մեր իշխանությունները խոսում են ժողովրդական դիրքորոշման բացակայությունից, դա այս եզրակացությանն է տանում: Որ բանակցային գործընթացում իրականում այնպիսի ընթացք է, որը բաց տեսքով հանրությանը ներկայացնելը կարող է բուռն հակազդեցություն առաջ բերել: Բայց չներկայացնելու տարբերակ էլ չկա. բանակցությունները բուռն ընթացքի փուլում են, մոսկովյան հանդիպմանը, կարծես թե, արագորեն հաջորդելու է վաշինգտոնյան նման հանդիպում, որից հետո, ըստ ամենայնի, կգա Ալիեւ-Փաշինյան հանդիպման հերթը, միգուցե արդեն ՌԴ նախագահի անձնական մասնակցությամբ: Այս ընթացքից դուրս գալու հնարավորություն Փաշինյանն ունի՞. մի դեպքում, եթե որոշի միաժամանակ դեմ գնալ ոչ միայն Բաքվին (Անկարային չմոռանանք), այլ նաեւ՝ Մոսկվային, Վաշինգտոնին եւ Փարիզին: Եթե ոչ, ապա հեռու չէ օրը, երբ պետք է հստակ ներկայացնել հանրությանը, թե այդ ինչի՞ շուրջ ենք «խաղաղության նախապատրաստվում»: Եվ որ այդ իրավիճակում ժողովրդի դիրքորոշում «սարքելու» խնդիր կառաջանա, հասկանալի էր դեռ անցած տարի, երբ Փաշինյանը խոսում էր կարգավորման առաջարկը հանրահավաքում քննարկելու եւ այդ կերպ «ժողովրդի կարծիքը» պարզելու մասինԲայց ահա Մամեդյարովը բացեց խաղաթղթերը՝ թիկունքից խփելով մեր բանակցողներին: Լավրովն էլ ընդամենը հաստատեց այն, ինչ հասկանում են բոլորը: Ու մի՞թե սա բավարար պատճառ չէր, որ ռուսական հեռուստաալիքները միանգամից «վատը դառնային»...

Ադրբեջանում մեկնարկել են լայնամասշտաբ զորավարժություններ

Թեեւ չմոռանանք նաեւ, որ, օրինակ, Սորոսը եւս ատում է ռուսական հեռուստաալիքները:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА