o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅ ԴԱՏԻ ՈՒՐԱՑՈՒՄ` ԱՀԱ ԹՐԱՇԱՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՄԱԳԻԾԸ

24.04.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅ ԴԱՏԻ ՈՒՐԱՑՈՒՄ` ԱՀԱ ԹՐԱՇԱՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՄԱԳԻԾԸ

Հայ հանրությունը սովոր է, որ ապրիլի 24-ի նախօրեին լրահոսը հագեցած է Ցեղասպանության տարելիցի հետ առնչվող քաղաքական խոսքով: Ընդ որում, այդ քաղաքական խոսքի զգալի մասը գալիս էր իշխանական շենքերից: Սակայն արդեն երկու տարի է` դա չկա: Կարծես թե, ազգային քաղաքականության հենասյուներից մեկը` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետապնդումը, որն, ի դեպ, ամրագրված է սահմանադրորեն, մղված է հետին պլան:

ՉՆՉԻՆ Է ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐ ԹՐԱՄՓԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԵՐՄԻՆԸ ԿՕԳՏԱԳՈՐԾԻ

 

ԼԵՎՈՆԱԿԱՆ ԹՐՔԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ

Եթե 2018-ին վերը հիշատակված իրողությունն ինչ-որ տեղ հասկանալի էր, քանզի հենց ապրիլի 23-ին տեղի ունեցավ օրինական իշխանության տապալումը եւ իշխանության բռնազավթումը փողոցային խաժամուժի վրա հենվող արկածախնդիրների կողմից, ապա այժմ դա հնարավոր չէ ո՛չ հասկանալ, ո՛չ էլ ներել: Քանզի ուզուրպատորների ձեռքում է ամբողջ պետական իշխանությունը, եւ եթե այդ իշխանությունը հայկական լիներ, ապա ավանդական քաղաքական գործընթացը պետք է գործեր ամբողջ ծավալովԲայց փոխարենը թրաշամանուկների ամբողջ կազմակերպչական եռանդն ուղղված է կասկածելի տոնի` այսպես կոչված «Քաղաքացու օրվա» նախապատրաստությանը: Եթե տխրահռչակ Սասուն Միքայելյանը «թավշյա հեղափոխություն» հորջորջված պետական հեղաշրջումը հռչակում էր ոչ պակաս կարեւոր, քան Արցախյան ազատամարտը, ապա թավշիստների վարչախումբն ամբողջովին վերցրած իշխանազավթման տարելիցը ավելի է կարեւորում, քան Հայ դատին առնչվող ամբողջ գործընթացը: Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը եղավ ՀՀ առաջին ղեկավարը, ով ԵԽԽՎ ամբիոնից բառ անգամ չասաց Հայոց ցեղասպանության թեմայով, ու ընդհանրապես միջազգային բոլոր հարթակներից արդեն մի տարի է բոլորին, ժողովրդական խոսքով ասած` «ծնգլահան» է անում իր հեղափոխությունով, որի անունն անգամ ՀՀ քաղաքացիները չեն ուզում լսել, էլ ուր մնաց` միջազգային հանրությունըՓաստորեն, նիկոլականները վերականգնեցին լեւոնիզմի ամենահոռի «ավանդույթները»: Հարկ է հիշեցնել, որ դեռ 1990-ի ամռանը, երբ քննարկվում էր Անկախության հռչակագիրը, ԼՏՊ-ի թիմն ամեն ինչ փորձեց անել, որպեսզի Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը Հռչակագրի մեջ չընդգրկվի: Ի վերջո, հարցը լուծվեց Գերագույն խորհրդի քվեարկությամբ, եւ դեմ քվեարկողները հենց ՀՀՇ-ականներն էին: Այդ քվեարկության անվանական ցանկը 1990-ին հրապարակվել էր մեր թերթում, եւ մոռացության մատնված չեն Հայ դատն ուրացող պատգամավորների անուններըԼՏՊ-ն, գաղտնիք չէ, որ Հայաստանը պատկերացնում էր, որպես թուրքական աշխարհին կցված մի կույրաղիք, որը իր գոյության իրավունքը մուրում է Ցեղասպանության եւ Արցախի ուրացման գնով: Ու սիմվոլիկ առումով Լեւոնի իշխանության խորհրդանիշներից մեկը կարելի էր համարել Ծիծեռնակաբերդի` գազամատակարարումից զրկված հավերժական կրակը: Հայ դատի հովհարային անջատումը:

ՉՀԱՅԵՐԻ ԽՐԱԽՃԱՆՔԸ

Սակայն, ինչպես կասեր ռուսը, վերադառնանք «մեր ոչխարների» թեմային: Թավշիստներին այդքան ոգեւորած «Քաղաքացու օրը» բախտի բերմամբ, թե պատահմամբ համընկնում է Անասնաբույժի միջազգային օրվա հետ: Կարծում ենք, որ դա շատ սիմվոլիկ է, քանզի այն, ինչ կատարվում է երկրում, շատ է հիշեցնում Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» վեպի սյուժեն, եւ կարելի է բնութագրել «անասունություն» եզրույթով: Հիշեցնենք, որ հեղաշրջումից հետո կրթության եւ գիտության թավշյա նախարար Արայիկ Հարությունյանի առաջին նախաձեռնություններից մեկը Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրինության փոփոխությունն էր: Չգիտենք` նախկին տնօրինությունը լավն էր, թե վատը, սակայն փաստը մնում է փաստ, որ վերջին մեկ տարվա ընթացքում կարծես թե ոչ ոք չէր լսել, որ այդ գիտական հաստատությունը ինչ-որ արժեքավոր աշխատանք կատարած լիներ: Այսինքն` այդտեղ տեղի ունեցած փոփոխությունը, մեղմ ասած, բարեփոխում չէր: Հիշեցնենք նաեւ նույն թավշյա իշխանությունների մոլեգին արշավը` ընդդեմ դպրոցականների ռազմահայրենասիրական դաստիարակության, ընդդեմ «Ազգ-բանակ» հայեցակարգի, ընդդեմ դպրոցական առարկաների ամբողջ հայագիտական բլոկի, ընդդեմ եկեղեցու... Այսինքն` ուր ձեռքները հասավ, քանդեցին: Ու այդ քանդարարական աշխատանքի պտուղը տեսանք ապրիլի 24-ի նախօրեին` արդեն հայտնվում է «յան» ազգանունով չհայը, որը ոստիկանություն հաղորդում է տալիս հանցագործության մասին` թուրքական դրոշն այրելու կապակցությամբ: Իսկ շատ բաներ արվում են առանց հրապարակային աղմուկի, զորօրինակ, Քարահունջի եւ պատմական այլ հուշարձանների անաղմուկ, բայց բավականին արագ ավերումը: Իսկ ժողովրդին «խաղաղությանը նախապատրաստելու» շրջանակում արդեն հասել ենք այնպիսի աբսուրդի, որ լրատվական դաշտում շշուկներ են պտտվում` այս տարի Եվրատեսիլում կազմակերպվելու է Հայաստանի ձայների հոսք` հօգուտ ԱդրբեջանիԼավագույն դեպքում Նիկոլ Փաշինյանի վարչակարգը զուրկ է հայեցակարգերից` չունի հայեցակարգ` ոչ միայն ներքին հարցերի, այլեւ արտաքին քաղաքականության, Ցեղասպանության միջազգային ճանաչման, Արցախի հարցի վերաբերյալ: Դա պարզապես խայտառակություն է, որ վարչապետը ժողովրդից թուղթ ուզի, թե ինչ պետք է անի Արցախի հարցում: Կարեւորագույն հարցերում հայեցակարգ չկա, սակայն նպատակասլաց քանդարարության ուղղությամբ լավ էլ կա: Այսպես, եթե ՀՌԱՀ նախագահը հրապարակավ համարձակվում է հայտարարել, որ իրեն տհաճ է կեսգիշերին հեռուստաեթերում լսել ՀՀ պետական օրհներգը, բայց միաժամանակ ցածրաճաշակ աղբի առկայությունը եթերում համարում է խոսքի ազատություն, էլ ի՞նչ ասես: Ու ավելի ու ավելի լպիրշավարի են լսվում ձայներ, թե` հերիք եղավ, զզվացրիք ձեր ապրիլի 24-ով, վարչապետի տիկնոջ մակարդակով հրապարակավ հնչում է, որ ապրիլյան պատերազմի զոհերն իզուր էին... Այսինքն` այս չհայ վարչախմբի, այս թրքաբոլշեւիկների ձեռքով տարածվում է ազգուրացության վարակը: Ու իրավիճակի սոսկալիությունը ոչ միայն այն է, որ իշխանազավթիչները կառավարել չգիտեն, այլ այն, որ նպատակասլաց իրականացնում են պետականաքանդություն, ուրացման տարածում: Այսինքն` հրատապ է ախտահանության խնդիրը: Քանի դեռ չենք հասել այն կետին, որից այն կողմ ոչինչ վերականգնել չի լինի:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА