o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փաստական տվյալները բավարար էին Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու համար. Արթուր Դավթյան

24.04.2019 14:31 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Փաստական տվյալները բավարար էին Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու համար. Արթուր Դավթյան

Հայոց ցեղասպանության հուշահամալիր այսօրվա այցից հետո Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ ճեպազրույցում հավաստիացրեց, որ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի գործով ընթանալու է լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի նախաքննություն. «Ըստ էության, գործով հավաքված փաստական տվյալները քրեադատավարական օրենքի պահանջին համապատասխան բավարար էին Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու համար»,-նշեց նա։

Դավիթ Տոնոյանը կհանդիպի Սերգեյ Շոյգուի հետ

Արթուր Դավթյանի խոսքով՝ Սանասարյանին դատավարական կարգավիճակ տալը իր հետ բերել է դրանից բխող իրավունքների լայն շրջանակ, մասնավորապես՝ պաշտպանության իրավունք. «Ամենակարեւորը՝ Սանասարյանը ստացել է պաշտպանության իրավունք, ինչի իրացմամբ էլ, ինչպես գիտեք,  բողոքարկել է ԱԱԾ որոշումները եւ խնդրելով գործը ԱԱԾ վարույթից տեղափոխել քննչական այլ մարմին»։

Անդրադառնալով Սանասարյանի պաշտպանի այն խոսքին, թե վերջինիս դեմ գործ են սարքում, Գլխավոր դատախազն ասաց. «Որ պահին հսկող դատախազը նման տեղեկություն ունենա կամ թեկուզ ռիսկ տեսնի, որ գործը սարքում են, ոչ մի պարագայում նախաքննական մարմինը չի շարունակի այդ գործը վարել»։

Նրա խոսքով՝ պաշտպանների միջնորդությունը նոր են ստացել, ու կարող է ասել միայն, որ դրանում տեղեկություններ կան, որոնք պետք է ստուգվեն։

Արթուր Դավթյանը վստահեցրեց, որ Դավիթ Սանասարյանը անկաշկանդ ներկայացնելու է իր փաստարկներն ու իրեն հայտնի տեղեկությունները, որոնք էլ անցնելու են լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի ստուգում։ «Ոչ ոքի մոտ թող կասկած չլինի, որ լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի քննությամբ դրանք ստուգվելու են»,- ասաց գլխավոր դատախազը։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА