o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Տատ ջան, ես քեզանից քիչ եմ ապրելու». Նոր մանրամասներ Սպայկայի աշխատակցի ինքնասպանության գործով

24.04.2019 13:21 ՔՐԵԱԿԱՆ
 «Տատ ջան, ես քեզանից քիչ եմ ապրելու». Նոր մանրամասներ Սպայկայի աշխատակցի ինքնասպանության գործով

Օրերս Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 եւ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ էր ստացվել, որ Արտաշատի խճուղում` Սպայկա ընկերության դիմաց գտնվող գերեզմատանը տղամարդու դի կա: Պարզվել է, որ 36-ամյա տղամարդը խնամքին ուներ 3 երեխա: Աշխատում էր "Սպայկա" ընկերության Արարատի մարզի անվտանգության պետ: Թե՛ հարազատների, թե՛ ընկերների կողմից հարգված ու սիրված էր, նվիրված էր ընտանիքին: Մի քանի ժամ որոնել են նրան հարազատները, բայց որեւէ մեկի մտքով չէր անցնի, որ դին կհայտնաբերեն հոր ու մոր գերեզմանի մոտ: 

Նոր մանրամասներ` Երևանում կանխված զինված վիճաբանությունից. պարզվել է բոլոր մասնակիցների ինքնությունը. կա ձերբակալված. Shamshyan.com

Հարազատները չեն ուզում հավատալ, որ կատարվածը ինքնասպանություն է.« Շատ նորմալ գումար էր աշխատում, պարտքեր չուներ, կշռադատված, հարգված տղա էր: Դեպքից մի օր առաջ տատիկին ասել է. «Տատ ջան, ես քեզանից քիչ եմ ապրելու»: Բայց ով իմանար, որ մտքին նման բան կա»:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА