ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

կոնգրեսական Փալոունը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին չեղարկել հօգուտ թուրքական կազմակերպության կայացված ապրիլքսանչորսյան որոշումը

24.04.2019 12:14 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
կոնգրեսական Փալոունը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին չեղարկել հօգուտ թուրքական կազմակերպության կայացված ապրիլքսանչորսյան որոշումը

Ամերիկացի կոնգրեսական Ֆրենք Փալոունն իր պաշտոնական թվիթերյան էջում անդրադարձել է ամերիկյան իշխանությունների որոշմանը, համաձայն որի՝ «Թուրք-ամերիկյան ազգային ղեկավար կոմիտե»-ին առաջին անգամ թույլատրվել է Վաշինգտոնում ապրիլքսանչորսյան ցույցի հարևանությամբ իրենց հավաքն անցկացնել:

Կոնգրեսականն ԱՄՆ-ի ազգային պարկերի ծառայության որոշումը «շոկային» է անվանել՝ նկատելով, որ թուրքական կազմակերպությունն այժմ հնարավորություն ունի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված ակցիայի հարևանությամբ իր բողոքի ցույցը կազմակերպելու:

«Կոչ եմ անում անհապաղ չեղարկել թույլտվությունը»,-գրել է նա:

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակն արձագանքել է Փալոունի գրառմանը՝ շնորհակալություն հայտնելով ցուցաբերած աջակցության համար:

Ռուսական թատրոնի տնօրենի մրցույթը չի կայանա

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА