ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայոց ցեղասպանությունը ճանաչող թուրք ընդդիմադիր գործչի հին գրառումը տարածվել է թուրքական մամուլում

24.04.2019 11:51 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայոց ցեղասպանությունը ճանաչող թուրք ընդդիմադիր գործչի հին գրառումը տարածվել է թուրքական մամուլում

Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության՝ Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուն դեռևս 2013 թվականին Twitter-ի իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանության մասին գրառում է արել, ինչն այսօր դարձյալ հայտնվել է թուրքական մամուլում:

ԱՄՆ-ը Թուրքիային կտրում է համաշխարհային ֆինանսական համակարգից

Թուրքական լրատվամիջոցները մեջբերել են քաղաքական գործչի գրառումը, որում նշված է. «Ապրիլի 23-ի հաջորդ օրն ի՞նչ օր էր. իմանալ չցանկացողների համար փոքրիկ հուշում՝ 1915»:

Իշխանամետ հայացքներով հայտնի «Թաքվիմ» պարբերականը, ներկայացնելով նրա հին գրառումը, նշել է. «Ամեն առիթով Թուրքիայի և իսլամի հանդեպ ատելություն տարածող ԺՀԿ Ստամբուլի տարածքային գրասենյակի ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուն, որը հայտնի է որպես «սկանդալների թագուհի», ևս մեկ անգամ թուրքերի հանդեպ թշնամանքի դրսևորում է ի ցույց դրել»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА