ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երբ են ձեւավորվել առաջին ֆուտբոլային ակումբները

24.04.2019 11:33 ՍՊՈՐՏ
Երբ են ձեւավորվել առաջին ֆուտբոլային ակումբները

1863 թվականի դեկտեմբերի 8-ին այսպես ասած՝ ֆուտբոլի որպես պաշտոնական մարզաձեւի ծնունդ առնելուց հետո կամաց կամաց այն սկսեց զարգանալ եւ տարածվել հասարակության լայն շրջանակներում։ Միաժամանակ նաեւ քայլ առ քայլ ստեղծվեցին խաղի կանոնները։
Նոր մարզաձեւը ընդհանուր առմամբ բավական հետաքրքրեց հասարակությանը, քանի որ թիմերը արդեն խաղում էին ոչ թե պարզունակ կերպով գնդակը առաջ մղելով, այլ արդեն խաղում էին փոխանցումներով, ցուցաբերում որոշ մանեւրայնություն, դիմում խորամանկ խաղաոճային տրյուկների, ինչը դուր էր գալիս կողքից դիտողին։
Ընդունված է կարծել, որ դեռեւս 15-րդ դարում արդեն եղել են ֆուտբոլային ակումբներ, սակայն դրանք պաշտոնական կարգավիճակ, որպես այդպիսին չեն ունեցել եւ դժվար է ասել, թե որ ակումբն է ստեղծվել առաջինը։
Ֆուտբոլի պատմության մասնագետների մի մասը կարծում են, որ ամենահին ֆուտբոլային թիմը ձեւավորվել է Էդինբուրգում 1824 թվականին, սակայն պաշտոնապես ընդունված է այն վարկածը, ըստ որի, աշխարհում ամենահին ֆուտբոլային ակումբը անգլիական «Շեֆֆիլդ»-ն է (Sheffield Football Club), որը հիմնադրվել է 1857 թվականին։
Ֆուտբոլային ակումբների ձեւավորմանը նպաստել է հասարակության արյդւոնաբերականացումը, որը հանգեցնում էր մարդկանց մեծ խմբերի ձեւավորմանը գործարաններում, ֆաբրիկաներում, եկեղեցիներում ու այլուր։ Թիմերը ձեւավորվում էին մեծ քաղաքներում, իսկ երկաթուղագծերի կառուցումից հետո արդեն հնարավոր եղավ երկու կոլեկտիվների միջեւ մրցամարտերի անցակումը, նույնիսկ եթե այդ կոլեկտիվները տարբեր քաղաքներից էին։
Առաջին շրջանում Անգլիայում տիրապետում էին պետական դպրոցների թիմերը, սակայն հետո արդեն սկսեցին հիմնադրվել թիմեր, որոնք բացկացած էին բանվորներից։ Արդեն այդ ժամանակ որոշ թիմեր այլ թիմերի լավագույն խաղացողներին վճարում էին, որպեսզի միանան իրենց։
1888 թվականին ձեւավորվեց Ֆուտբոլային Լիգան (The Football League), որը անգլիական ֆուտբոլի բարձրագույն լիգան էր, մինչեւ 1992 թվականը, երբ դարձավ Պրեմիեր Լիգա։
Առաջին սեզոնի ժամանակ Ֆուտբոլային Լիգան բաղկացած էր 12 ակումբներից, սակայն շուտով ակումբների թիվն ավելացավ եւ հետեւաբար նաեւ ավելի սրվեց մրցակցությունը, ինչպես նաեւ հանդիսատեսի կողմից ավելացավ հետաքրքրությունը ֆուտբոլային մրցամարտերի հանդեպ։
Եվրոպայում բրիտանական ֆուտբոլային ակումբները բավական տեւական ժամանակ տիրապետող էին, սակայն մի քանի տասնամյակ անց Հունգարիայի, Իտալիայի եւ Չեխիայի կոլեկտիվները կարողացան ոչ միայն հավասարվել իրենց խաղով անգլիական ակումբներին, այլ նաեւ գերազանցել նրանց։

«Նոա» ֆուտբոլային ակումբից հեռացել է 6 ֆուտբոլիստ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА