ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայտնի է, թե ով է զբաղեցնելու Մուրացանի հոսպիտալի պետի պաշտոնը. «Իրավունք»

24.04.2019 09:47 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայտնի է, թե ով է զբաղեցնելու Մուրացանի հոսպիտալի պետի պաշտոնը. «Իրավունք»

«Իրավունքին» հասած արժանահավատ տեղեկությունների համաձայն՝ առաջիկա օրերին Մուրացանի հոսպիտալի պետ են պատրաստվում նշանակել Սիսիանի հոսպիտալի պետ Կարեն Գրիգորյանին:

Նկատենք, որ նա բավականին կարճ աշխատանքային փորձ ունի, եւ որքան էլ տարօրինակ է, հոսպիտալի պետ նշանակվելու համար պարտադիր պայման է փորձաքննության իմացությունը, որին Գրիգորյանն ընդհանրապես չի տիրապետում:  

«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք

Բայց շրջանառվող լուրերի համաձայն՝ նրա համար այնպիսի բարձրաստիճան պաշտոնյա է բարեխոսել, որ անգամ այդ պարտադիր կետի չիմացության վրա են աչք փակել: Հավելենք նաեւ, որ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ Գայանե Հովհաննիսյանն այս օրերին արձակուրդում է, եւ ըստ շրջանառվող լուրերի՝ նա արձակուրդից այլեւս իր պաշտոնին չի վերադառնալու:

Ի դեպ, այս ոլորտում լուրջ կադրային փոփոխությունները շարունակական բնույթ են կրելու»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА