o C     21. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Վարչապետի բոբիկությունը Արցախյան հարցում, ՀՀ-ին կարող է բազմաթիվ խնդիրների առջեւ կանգնեցնել»

24.04.2019 03:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​«Վարչապետի բոբիկությունը Արցախյան հարցում, ՀՀ-ին կարող է բազմաթիվ խնդիրների առջեւ կանգնեցնել»

«Քիչ առաջ, «Սիվիլնեթին» տված հարցազրույցում, Փաշինյանը մի քանի անգամ նշեց, որ Հայաստանը հակամարտող կողմ է», - նշում է արցախյան ազատամարտիկ, լեգենդար հետախույզ, հասարակական-քաղաքական գործիչ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ ու ընդգծում. «Վարչապետի բոբիկությունը Արցախյան հարցում, Հայաստանին կարող է բազմաթիվ խնդիրների առջեւ կանգնեցնել: Երկիրը միանձնյա կառավարողը տեղյակ չէ, որ Հայաստանը ոչ թե հակամարտող կողմ է, այլ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը: Արցախի ժողովուրդը ինքնորոշվել է, իրեն հռչակելով անկախ Հանրապետություն եւ այդ ինքնորոշման իրավունքի դեմ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքական եւ ռազմական ոտնձգություները պետք է դատապարտվեն եւ կանխվեն, որպեսզի ոչ միայն Արցախում եւ Հայաստանում, այլեւ ամբողջ տարածաշրջանում հաստատվի կայուն խաղաղություն եւ անվտանգություն: Այս համատեքստից դուրս է Հայաստանը որպես հակամարտության կողմ դիտարկելը: Նորից եմ կրկնում. Հայաստանը Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորն է»:

Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հարցով. Նիկոլ Փաշինյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА