ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՌԱՍՊԵԼԸ. Արմեն Աշոտյան

23.04.2019 19:21 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՀԵՐԹԱԿԱՆ ԱՌԱՍՊԵԼԸ. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Հերթական թանկարժեք նվերը. 20 մլն դրամ արժողությամբ հեռախոսահամար՝ Հայկ Սարգսյանին

– Այսօր Արարատ Միրզոյանի կողմից հարթակ նետվեց հերթական առասպելը ՝ Կարեն Կարապետյան-Նիկոլ Փաշինյան անցյալ տարվա հանդիպման մասին:

Ասում եմ հերթական, քանզի այդ հանդիպման մասին շատ ավելի սենսացիոն ու իրականությունից կրկին հեռու մի պատմություն ամիսներ առաջ լսել էինք Միխաիլ Սահակաշվիլիից, Փաշինյանին իբր խոստացված և ճամպրուկներում սպասող 270 մլն դոլարի մասին:

Վերադառնալով Միրզոյանի գրառմանը՝ պիտի ընդգծեմ, որ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի մասին որոշումը կայացրել էր մինչև Կարապետյանի հանդիպումը իրենց հետ:

Կարծում եմ, որ մոտակա հրապարակային խոսքում Սերժ Սարգսյանն այս հարցին ևս կարող է անդրադառնալ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА