ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

5 հիմար առասպել առողջ ապրելակերպի մասին

23.04.2019 18:34 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
5 հիմար առասպել առողջ ապրելակերպի մասին

Առողջ ապրելակերպն այսօր բավական պոպուլյար է, բայց պակաս պոպուլյար չեն նաեւ առասպելները դրա մասին։ Դիետոլոգներ Դեւիդ Կացը եւ Մարկ Բիթմանը (ԱՄՆ) պսակազերծել են նման մի քանի առասպելներ։

Առասպել 1. Ածխաջրերը վնասակար են

Ինչու է «Դինգա» եւ «Մեդֆորմին» դեղերի բացթողումը ուշացրել Առողջապահության նախարարությունը

Ածխաջրերի վնասի մասին առասպելը բավական տարածված է, իսկ նիհարել ցանկացող մարդիկ ջանում են նվազեցնել ածխաջրերի քանակն իրենց սննդակարգում։ Դիետոլոգների խոսքով՝ ածխաջրեր կան բոլոր մթերքներում, եւ դրանցից հրաժարվել անհնար է։ Եթե խոսում էլ են ածխաջրերի կրճատման  մասին, ապա ամենից ճիշտը կլինի շաքարի օգտագործման նվազեցումը։

Առասպել 2. Քաղցածությունն օգտակար է առողջության համար

Իրականում քաղցած մնալը մարդուն ավելի առողջ չի դարձնում, համենայնդեպս՝ չկան լուրջ գիտական հետազոտություններ, որոնք կապացուցեին սոված մնալու օգուտը առողջության համար։ Բայց եթե շատ եք ուզում քաղցած մնալ, պետք է դա անել զգուշությամբ, նախազգուշացնում են մասնագետները։

Առասպել 3. Ավելի լավ է հրաժարվել հացից

Որակյալ հացը լավորակ ցորենի ալյուրից՝ բջջանյութի եւ վիտամինների հիանալի աղբյուր է, հաստատում են մասնագետները։ Բայց դրանում բավական շատ կալորիաներ կան։ Եթե մարդը նիհարում է, նա պետք է ժամանակավորապես հրաժարվի հացից, բայց մյուսներին, մասնագետների կարծիքով, ավելի նպատակահարմար է ամեն օր ուտել մեկ-երկու կտոր որակյալ հաց։

Առասպել 4. Նիհարելու համար հարկավոր է զբաղվել մարզադահլիճում

Որքան էլ տարօրինակ է, այս պնդումը մասնագետները նույնպես առասպել են անվանել։ Նրանց խոսքով՝ սպորտը կարեւոր է նախեւառաջ օրգանիզմի եւ իմունիտետի ամրապնդման համար։ Բայց նիհարելու գլխավոր պայմանը օգտագործվող կալորիաները պակասեցնելն է։

Առասպել 5. Օրգանիզմը պետք է «մաքրել»

Ամեն տեսակ «դետոքսները» տարածված են առողջ ապրելակերպի կողմնակիցների շրջանում. նրանցից շատերը չգիտես ինչու համոզված են, որ օրգանիզմը պետք է կանոնավորապես «մաքրել» «տոքսիններից»։ Իրականում օրգանիզմի բոլոր անպիտան բաները դուրս են բերում լյարդն ու երիկամները։ Եթե թողնեք ծխելը, սկսեք հավասարակշռված սնվել, զբաղվել սպորտով, օրգանիզմը տոքսիններից մաքրելու համար չարժե անհանգստանալ, նշել են փորձագետները։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА