o C     18. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թինա Կանդելակին՝ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Զելենսկու մասին

23.04.2019 18:26 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Թինա Կանդելակին՝ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Զելենսկու մասին

Ռուսաստանցի հեռուստավար, պրոդյուսեր Թինա Կանդելակին «Էխո Մոսկվի» ռադիոյի բլոգում անդրադարձել է Ուկրաինայի նախագահական  ընտրություններին, ինչպես նաև՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Կանդելակին մասնավորապես գրել է, թե հաղթանակած Վլադիմիր Զելենսկին՝ Ուկրաինայի նորընտիր ղեկավարը և   Նիկոլ Փաշինյանը՝  Հայաստանում, դեռ պետք է հասկանան գործնական, կառավարչական աշխատանքի մասշտաբն ու բարդությունը։  

​​​​​​​«Հանգիստ սթրվեք տեղներդ». Միհրան Հակոբյանը՝ Ռուբեն Ռուբինյանին

«Երբ ես նայում էի բանակռիվները, ինձ համար նաև ակնհայտ էր, որ մարդիկ կլինեն այն թեկնածուի կողմում, որը կարողանում է պրոֆեսիոնալ դուր գալ։ Դժվար ընտրություն չէ. փքված օլիգարխը՝ աչքերի տակի տոպրակներով, թե համակրելի ու ժպտուն երիտասարդը՝ արտահայտիչ ձայնով ճիշտ մտքեր արտահայտող։ Բարի գալուստ նոր իրողություն։ Այստեղ դիջիթալը կառավարում է լսարանի միտքը նոր կանոններով՝ անտեսելով ուղղահայաց ինստիտուտները։ Դա վերաբերում է բոլորին, և ոչ միայն Ուկրաինայի քաղաքացիներին, չէ՞ որ Զելենսկու ընտրությունը Փաշինյանից հետո ոչ այլ ինչ է, եթե ոչ փոխկապակցված իրադարձությունների շղթա»։ 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА