o C     18. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ուկրաինայի հայկական եկեղեցիներում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի աղոթք կհնչի

23.04.2019 18:03 ԹԵՄԱ
Ուկրաինայի հայկական եկեղեցիներում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի աղոթք կհնչի

Ուկրաինայի տարբեր քաղաքների հայկական համայնքների կողմից Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի շրջանակում  իրականացվելու են հիշատակի բազմաթիվ միջոցառումներ: Այս մասին հայտնում է AnalitikaUA-ը:

Ազատության հրապարակում ընթանում է Համահայկական ամառային 7-րդ խաղերի փակման արարողությունը

Ապրիլի 23-ին Լուցկ քաղաքում  տեղի է ունեցել խաչքարի բացման արարողություն: Հուշաքարի բացման արարողությանը մասնակցել է տեղի ղեկավարությունը, Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչները: Խաչքարի բացման արարողությունը գլխավորել է Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը:

Ապրիլի 23-ի և 24-ի միջոցառումների շրջանակում ներառված են կլոր սեղաններ, թեմատիկ ցուցահանդեսներ, հիշատակի երեկոներ, ֆլեշմոբեր, ծառատունկեր, 1915թ. դեպքերին նվիրված վավերագրական և թեմատիկ ֆիլմերի դիտումներ և մի շարք այլ միջոցառումներ:

Ապրիլի 24-ին Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում աղոթք կհնչեցվի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի համար:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА