o C     18. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նախադեպը չունեցող ձեւաչափ էրՙ կազմակերպել փաստաբանական գրասենյակներ ցուցահանդես. Լեվոն Բաղդասարյան

23.04.2019 14:30 ԻՐԱՎՈՒՆՔ
Նախադեպը չունեցող ձեւաչափ էրՙ կազմակերպել փաստաբանական գրասենյակներ ցուցահանդես. Լեվոն Բաղդասարյան

Այսօր Մերգելյան ինստիտուտում առաջին անգամ տեղի ունեցավ փաստաբանական գրասենյակների ցուցահանդեսՙ «Իրավունքը զարգացման գրավական》 թեմայով: Նախաձեռնողը Հայաստանի փաստաբանների պալատն էր: Փաստաբանների պալատի ղեկավար Արա Զոհրաբյանը հանդես գալով բացման խոսքով նշեց, որ այս ցուցահանդեսը միտում ունի Հայաստանում զարգացնել փաստաբանական գրասենյակների ստեղծման մշակույթը, թիմային աշխատանքը, թիմ, որտեղ կարող են լինել տարբեր կարծիքներ, բայց լավագույն արդյունավետ լուծումը միայն թիմային աշխատանքով կարելի է գտնել: Ցուցահանդեսի նպատակներից է նաեւ «Իրավունքի գերակայության հանրահռչակումը»: 

Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն իրազեկման ակցիա իրականացրեցին ՄԻՊ և ԲԴԽ գրասենյակների մոտ

Ցուցահանդեսին ներկա էին շատ փաստաբանական գրասենյակներ, ներկայացուցիչներ, ճանաչված եւ սիրված փաստաբաններ իրենց աղմկահարույց գործերով, տարված հաղթանակներով, հանրության շրջանում ունեցած բարի համբավով, պրոֆեսիոնալիզմով: iravunk.com-ը զրուցեց նրանցից մեկիՙ «ԼԵՎ ԳՐՈՒՊ» փաստաբանական ընկերության ղեկավար, հայտնի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ, ով, ի դեպ, բացի աղմկահարույց գործերի փառահեղ հաղթանակից, ունի բավականին մեծ հմտություններ եւ հաղթանակներ ԶԼՄ-ների շահերի պաշտպանության հարցում: Ցուցահանդես սրահում փաստաբանական գրասենյակն ուներ իր ուրույն տեղն ու դիրքը, իսկ փաստաբանական ցուցահանդեսի նախաձեռնած գաղափարի վերաբերյալ գրասենյակի ղեկավարը նշեց հետեւյալը. 

«Ըստ էության Հայաստանում նախադեպը չունեցող ձեւաչափ էր կազմակերպել փաստաբանական գրասենյակներ ցուցահանդես: Այստեղ մոտ 30 փաստաբանակն գրասենյակներ են մասնակցում: Որպես իրավանորմ 2000 թվականից ծորդեգրել եւ առայեցնում ենքՙ Իրավունքը գիտություն է բարու եւ արդարության մասին իրավանորմը եւ արդպես էլ շարժվում ենք: Մասնավորեցնելով ասեմ, որ ընկերությունում տարանջատված են  ոլորտներըՙ քաղաքացիական, քրեական, վարչական հարթության վրա փորձագետ փաստաբանների տեսքով: Այս ցուցահանդեսը սպասելի էր եւ ցանկալի, քանի որ Հայաստանում ունենք շատ կայացած փաստաբանական գրասենյակներ»:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ՄԻՊ Արման Թաթոյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան՝ Լակոտը, ինչպես նաեւ Արցախի փաստաբանների պալատի ներկայացուցիչները եւ այլոք:

 

Ա, ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА