o C     23. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգում է ավանդային ակցիան ու շարունակում է ներգրավել ավանդներ մինչև 10% տոկոսադրույքով

23.04.2019 15:29 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգում է ավանդային ակցիան ու շարունակում է ներգրավել ավանդներ մինչև 10% տոկոսադրույքով

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ավանդային ակցիայի երկարաձգման մասին ևս 2 ամսով, համաձայն որի` ձևակերպելով "Շահավետ" և "Պրոգրես" ավանդներ ՎՏԲ-Հայաստան Բանկում սկսած 30.000 ՀՀ դրամից՝ 540 և ավելի օր ժամկետով, հաճախորդները կստանան հատուկ մինչև 10% բարձրացված տոկոսադրույք:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է դրամական փոխանցումներ կատարել  Visa/Mastercard/МИР քարտերին ամբողջ աշխարհով

ՎՏԲ-Հայաստան Բանկում ավանդների ներդրման հիմնական պայմանները՝

  • ավանդի ձևակերպման հնարավորություն տարիքային բոլոր խմբերի և տարբեր նպատակների համար,

· ցանկացած ժամկետով՝ 1 ամսից մինչև 15 տարի,

· հաճախորդի ցանկությամբ տոկոսագումարների ստացման հնարավորություն՝ ժամկետի սկզբում, ամսական պարբերականությամբ կամ ժամկետի վերջում,

· տոկոսագումարները անմիջապես ավանդի ձևակերպման պահին ստանալու հնարավորություն,

· ավանդի գումարի մուտքագրումների ու ելքագրումների հնարավորություն,

· տոկոսադրույքի բարձրացման հնարավորություն՝ ավանդի համալրման և գումարի ավելացման արդյունքում,

  • տոկոսագումարների մասնակի պահպանման հնարավորություն ավանդի վաղաժամկետ դադարեցման դեպքում:


Բանկը տրամադրում է անվճար Mastercard քարտ ավանդի գործողության ողջ ժամանակահատվածի համար: Բացի այդ, ավանդատուները կարող են ձևակերպել ավանդի գրավով ապահովված վարկ կամ վարկային գիծ` ավանդի գումարի մինչև 100% չափով: Վարկի տոկոսադրույքը սահմանվում է ավանդի տոկոսադրույքին + 4,5%:

 

ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես աշխատում է բարելավել ավնդների իր պայմանները՝ դրանով իսկ մոտիվացնում է հաճախորդներին խնայել և ստանալ խնայողություններից եկամուտներ:


ՎՏԲ-Հայաստան Բանկում ավանդների հատուկ պայմաններով ձևակերպման մասին մանրամասն տեղեկություններին կարելի է ծանոթանալ Բանկի պաշտոնական www.vtb.am կայքում, Բանկի մասնաճյուղերում և Տեղեկատվական կենտրոնի 87-87 հեռախոսահամարով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА