o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վարչապետի խոսնակը՝ Աղաջանյան-Փաշինյան հարաբերությունների մասին

23.04.2019 14:35 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վարչապետի խոսնակը՝ Աղաջանյան-Փաշինյան հարաբերությունների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հերքում է մամուլի այն տեղեկությունը,  որ վարչապետն իր աշխատակազմի ղեկավարից պահանջել է աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել։ «Իհարկե ոչ»,- «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ասաց Վլադիմիր Կարապետյանը։   Ինչ վերաբերում է Փաշինյան-Աղաջանյան հարաբերություններին, ապա խոսնակը դրանք փայլուն որակեց։ ‹‹Նրանք փայլուն հարաբերությունների մեջ են››,-ասաց Կարապետյանը:

«Սերժ Սարգսյանի մոտալուտ ձերբակալության մասին Միքայել Մինասյանի հարցազրույցը քաղաքական եւ տեղեկատվական պայթյունի էֆեկտ ունեցավ»

Հիշեցնենք, որ այսօր մամուլում տեղեկություններ էին տարածվել առ այն, որ Նիկոլ Փաշինյանը Էդուարդ Աղաջանյանից պահանջել է հրաժարականի դիմում ներկայացնել՝ թույլ տված սխալների, հատկապես երկու մեծ «լյապերի» համար:

Վարչապետի աշխատակազմում երեք առանցքային և հին աշխատողներ ազատվել էին աշխատանքից և ըստ մամուլի, դա եղել է Աղաջանյանի կողմից աշխատանքը ոչ պատշաճ համակարգման պատճառով:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА