o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մխիթարյանն այն ֆուտբոլիստների թվում է, որի ապագան «Արսենալում» վտանգի տակ է.Football London

23.04.2019 14:01 ՍՊՈՐՏ
Մխիթարյանն այն ֆուտբոլիստների թվում է, որի ապագան «Արսենալում» վտանգի տակ է.Football London

Մրցաշրջանը մոտենում է ավարտին և բնականաբար, արդեն սկսվում են ավելի ակտիվորեն շրջանատռվել տրանսֆերային նորությունները: Football London-ի «Արսենալի» թղթակիցն էլ կազմել է լոնդոնյան ակումբի այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք այս ամռանը կարող են հեռանալ:

«Նյուքասլի» լավագույն պահերը ծնվեցին Մխիթարյանի սխալներից». Football.London

9 ֆուտբոլիստների թվում է նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Բրիտանական լրատվամիջոցը մասնավորապես գրում է.

«Մեծ հարցական մեր ցանկում: Դեռևս լիովին պարզ չէ, թե ինչ կպատահի Հենրիխ Մխիթարյանի հետ այս ամառ: Հայը ակնհայտորեն Էմերիի միայն 4-րդ ընտրությունն է կիսապաշտպանությունում Մեսուտ Օզիլից, Աարոն Ռեմսիից ու Ալեքս Իվոբիից հետո: Թեև ուելսցին հեռանալու է այս մրցաշրջանին, բայց «Արսենալը», ամենայն հավանականությամբ, նոր ֆուտբոլիստ կգնի նրա փոխարեն:

Այս մրցաշրջանում մենք տեսել ենք Մխիթարյանի հսկայական տաղանդի առկայծումներ, հատկապես 2019-ի սկզբին, բայց նա շարունակում է անկայուն խաղ ցուցադրել, ինչպես «Մանչեսթեր Յունայթեդում»: Այնուամենայնիվ, ի տարբերություն «Օլդ Թրաֆորդի», նա հարմարվել է Լոնդոնում:

Այս ամենը թույլ է տալիս մտածել, որ եթե Մխիթարյանի համար լուրջ առաջարկ լինի, ապա, հաշվի առնելով, որ նա ակումբի ամենաբարձր վարձատրվող 2-րդ ֆուտբոլիստն է Օզիլից հետո, ապա  «Արսենալում» լուրջ կմտածեն»:

«Վտանգավոր գոտում» են նաև գտնվում Կառլ Ջենկիսոնը, Շկոդրան Մուստաֆին, Դենիս Սուարեսը, Կալում Չեմբերսը, Էմիլիանո Մարտինեսը. Դավիդ Օսպինային, Շտեֆան Լիխշտայները և Մոհամեդ Էլնենին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА