ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԷՄԵՐԻՆ ՓՈՐՁՈՒՄ Է ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՀԱՐՑՈՒՄ

23.04.2019 21:40 ՍՊՈՐՏ
ԷՄԵՐԻՆ ՓՈՐՁՈՒՄ Է ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՀԱՐՑՈՒՄ

Անգլիայի Պրեմիեր Լիգայի 35 տուրի շրջանակներում Լոնդոնի «Արսենալն» ուժերը չափեց «Կրիստալ Փելեսի» հետ եւ տնային խաղում պարտություն կրեց 2:3 հաշվով: Այս պարտությունից հետո լոնդոնյան թիմը 66 միավորով 4-5-րդ հորիզոնականներն է կիսում «Չելսիի» հետ՝ լավագույն եռյակը եզրափակող «Տոտենհեմին» զիջելով 1 միավորով:

Էմերին խնդրում է «Արսենալից» հավելյալ միջոցներ այդ ֆուտբոլիստի տրանսֆերի համար

Հենրիխ Մխիթարյանը թեեւ թիմի հետ մարզվել էր, նախապատրաստվել ու հայտավորվել հանդիպմանը, սակայն այդպես էլ խաղաժամանակ չստացավ: Ըստ ամենայնի, պատճառը նախորդ տուրի եւ «Նապոլիի» դեմ խաղերում ցուցադրած ոչ միանշանակ խաղն էր: Անգլիայի առաջնության 34-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվել էր «Ուոտֆորդին» եւ նվազագույն հաշվով հաղթանակի հասել: Մխիթարյանը 3 հարված էր կատարել դարպասի ուղղությամբ, որոնցից երկուսը շեղ են եղել, 35 փոխանցում է կատարել՝ 85 տոկոս ճշգրտությամբ: Բրիտանական լրատվամիջոցները թիրախավորել էին հայ ֆուտբոլիստի խաղը: «Football London»-ը գրել էր. «Ահավոր ելույթ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստից, որը լավ հնարավորություն բաց թողեց, երբ «Արսենալը» մեծ ճնշում էր գործադրում: 2019-ին Մխիթարյանի առկայծումներ եղել են, ու նա ավելի լավ ֆուտբոլիստ է դարձել»: «Mirror»-ն իր հերթին նշել է. «Անտեսանելի էր 45 րոպեի ընթացքում, հետո էլ մաքուր գոլային հնարավորություն բաց թողեց»: «Արդեն այնպիսի տպավորություն է, որ «Յունայթեդի» համար սա Մխիթարյան-Սանչես փոխանակության վատագույն ավարտն էր»,- գրել է «Express»-ը: Մխիթարյանը մի փոքր շտկեց իրավիճակը Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչին «Նապոլիի» դեմ խաղով, որում լոնդոնցիները հաղթեցին նվազագույն հաշվով: Կիսաեզրափակչի ուղեգիր նվաճելու խաղում հայ ֆուտբոլիստը վատ տեսք չուներ, բայց ոչ բոլորն էին այդ կարծիքին: «Football.london»-ը, անդրադառնալով Մխիթարյանի խաղին, գրել է. «Մխիթարյանն արդարացրեց իր փոփոխությունը՝ խելացի աշխատանք կատարելով խաղադաշտում: Նա վաստակեց Լակազետի իրացրած տուգանային հարվածը, իսկ երկրորդ խաղակեսում փայլուն հնարավորություն ընձեռեց Օբամեյանգին, սակայն գաբոնցին չօգտվեց դրանից»: «The Sun»-ի գնահատականն այսպիսին էր. «Արդեն բոլորը մտածեցին, որ Մխիթարյանը գոլային փոխանցում է գրանցել իր հաշվին, երբ լավ տարածություն գտավ աջ եզրում ու գերազանց փոխանցում կատարեց Օբամեյանգին»:

«Նոա» ֆուտբոլային ակումբից հեռացել է 6 ֆուտբոլիստ

Այսպիսով, վերջին խաղերի Մխիթարյանի նկատմամբ ամենահակասական գնահատականներն են հնչում, որի պատճառները զգացվում են «Pain in the Arsenal»-ի այս մեկնաբանությունից՝ հայ ֆուտբոլիստը խաղաժամանակի պակաս ունի. «Մխիթարյանի լավագույն խաղը չէր: Հակագրոհների ժամանակ կորցնում էր թիմակիցներին արագ փոխանցումներ կատարելու հնարավորությունը: Առանց գնդակի էր աշխատում: Ավելի շատ խաղաժամանակ պետք է ստանա, որ իր լավագույն խաղը ցուցադրի»:

Ընտրի՛ր քո սիրելի լեգենդին. Լա լիգան 20 ֆուտբոլիստ է ներկայացրել՝ ցանկում չընդգրկելով Ռոնալդուին (լուսանկար)

Ահա այս կոնտեքստում պարզ է, որ Էմերին փորձում է կամ մոտիվացնել Մխիթարյանին՝ նրան ցույց տալով, որ պահեստայինների նստարանին կարող է ավելի հաճախ հայտնվել, կամ իսկապես փորձում է թիմի խաղը կառուցել առանց հայ ֆուտբոլիստի: Էմերիի առաջիկա նախընտրությունն ու որոշումները ցույց կտան, թե իսպանացի մասնագետն ինչ ծրագրերն ունի Մխիթարյանի ապագայի վերաբերյալ:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Շահավետ առաջարկ ստանալու դեպքում պետք է վաճառել Մխիթարյանին. «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА