ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱՄԵՆԱՄԵԾ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆ Է ՄՇԱԿՈՒՅԹԻ ԸՆԹԱՑՔԸ ԿԱՊԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ ԻՆՔՆԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ»

23.04.2019 21:30 ՄՇԱԿՈՒՅԹ
«ԱՄԵՆԱՄԵԾ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆ Է ՄՇԱԿՈՒՅԹԻ ԸՆԹԱՑՔԸ ԿԱՊԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ ԻՆՔՆԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ»

Օրերս ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին ՀՀ օրենքը, ըստ որի` առաջիկայում ՀՀ մշակույթի նախարարությունը կրթության եւ գիտության նախարարության ենթակայության տակ պարզապես կգործի  վարչության մակարդակով: Երեւույթն անհանգստացնում է մշակույթի գրեթե բոլոր գործիչներին, այդ թվում նաեւ ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻՆ:

«Խնդրում եմ` միացեք ինձ` մեր երկրի խաղաղութան համար». ՀՀ վաստակավոր արտիստը դատարանի բակում է

 

«Ո՞ՆՑ ՀԱՆԳԻՍՏ ԱՊՐԵՄ, ԵՐԲ ԱՐԱԲՆԵՐԸ ՈՒՇԻ ԳՅՈՒՂԻ ՄՈՏ ՀՈՂԵՐ ԵՆ ԱՌՆՈՒՄ»

Ինչպես յուրաքանչյուր ողջամիտ մարդու, ինձ եւս այդ փաստը չի կարող չհետաքրքրել: Եթե այդ որոշումն ունենա իր հաջորդ քայլի որոշումը, ես հանգիստ կապրեմ: Չեմ ուզում դատավորի դեր ստանձնել` ասելով, թե այս քայլը սխալ է, այն քայլը` ճիշտ, ուզում եմ տեսնել` ի՞նչ են անում: Ամիսներ առաջ մեզ առաջարկվեց ապրել ազնվականի կյանքով, որպեսզի կոռուպցիոն երեւույթները, խաբկանքները վերանան, ինձ վերին աստիճանի մեծ ճախրանքի մեջ էր գցել, բայց երբ նայում եմ մանրամասներին, շատ բաների վրա զարմանում եմ, մտածում եմ` մի՞թե իրենք չեն նկատում, որ չի կարելի այսպիսի բան թույլ տալ... Այսինքն` ամենամեծ մոլորությունը մշակույթի ընթացքը կապել մարդկանց ինքնագործունեության հետ, վաղը մենք դրա համար շատ թանկ ենք վճարելու: Չեմ ասում` մի՛ փակեք, բայց ինձ ցույց տվեք, թե փակելուց հետո ինչ եք առաջարկում... Ցավոք, իմ երկրում իդեայի պակաս եմ զգում: Գուցե սովոր եմ իդեայով ապրելու: Միգուցե, այսօր ազատականցված կանքը բերելու է նրան, որ մեզ  հարկավոր է սովորել առանց իդեայի ապրե՞լ, բայց ո՞նց առանց իդեայի ապրեմ, եթե երիտասարդությունն այսօր, ցավով եմ ասում, կողմնորոշված է դեպի մուհամեդները: Ո՞նց հանգիստ ապրեմ, երբ արաբները Երեւանից վեր` Ուշի գյուղի շրջակայքում, հողեր են առնում` մեկը մյուսի հետեւից: Ինչո՞ւ են նրանք այսպես շտապելով գալիս Հայաստան, ինչո՞ւ են մեր պարսիկ, հնդիկ եղբայրները Երեւանի փողոցներում քայլում այնպես, կարծես իրենց տանն ենՉգիտեմ, թե ինչու են եկել Հայաստան, ի՞նչ է տեղի ունենում: Կամ` ինչո՞ւ պարսիկ երգիչը, որն այդքան էլ լավ երգիչ չէ, Հյուսիային պողոտայում իր ծրագրերն է ներկայացնում, ի՞նչ է, սա իրենց տո՞ւնն է: Լավ, ասենք թե, իրենք ազատ են զգում, կնշանակի քաղաքակիրթ մարդիկ ենք, բայց ո՞ւր է մեր տան զգացողությունը: Այն ժամանակ, երբ ինձ մոտ խնդիրներ են գոյանում ազգային իդենտիկության խնդիրների շուրջ` ո՞վ եմ ես, ինչ պատմություն եմ շարունակում եւ ինչպես եմ տեր իմ կյանքի պատմությանը:

Պահվածքի շնորհիվ դարձավ կոնսերվատորիայի ռեկտոր

- Իսկ մշակութային իրականության մասին ի՞նչ կասեք:

- Բարձիթողի վիճակ է, ամիսներ շարունակ ոչինչ չի փոխվում, կնշանակի` որպես երեւույթ մշակույթը երկրորդական է մեր կյանքի համար: Այո, կոռուպցիոն երեւույթների համար ԱԱԾ-ի միջոցով բռնում են մարդկանց, նստեցնում եւ այլն, հասկացանք, բայց մշակույթը թողնել նրան, որ ինչ ուզենանք երգե՞նք, բա որ վաղը ուրիշն էլ գա, այդ գնած հողերի վրա իր մեջիթը սարքի, մենք կարողանալո՞ւ ենք դրան դիմադրել: Բա որ մեր երիտասարդները արդեն հավատան, թե այդ մուհամեդները, որ իրենք երգում են, դա է մեր երաժշտությունը, մենք կարողանալո՞ւ ենք դրան դեմ գնալ: Որպես մշակույթի գործիչ, առանց Մշակույթի նախարարության անհնարին եմ համարում:

Ռոբերտ Բագրատյանը հրաշալի կատրմամբ հաղթեց ռուսական «Ձայնի» «Մենամարտ» փուլում

 

«ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ ԱՅՆ ԿԱՌՈՒՅՑԸ, ՈՐ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՁԵՎՈՎ ԿԱՌՈՒՑՈՒՄ Է ՎԱՂՎԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ»

Պարոն Ամիրխանյան, նոր իշխանության օրոք մշակույթի պատասխանատուների հետ առնչություն ունեցե՞լ եք:

- Մի քանի անգամ հրավիրել եմ իմ համերգին` չեն եկել, մտածել եմ` գուցե, իմ համերգն այն համերգը չէ, որ ներկա լինեն: Ե՛վ Լիլիթ Մակունցը, մի քանի անգամ խոստացավ ու չեկավ, ե՛ւ նրան փոխարինողին էլ հրավիրեցի, գիտեի, որ չի գալու: Առհասարակ, ինչ անում ենք, մի՞թե չի հետաքրքրում իրենց: Ի՞նչ է նշանակում մշակույթ, այն` ինչ կարողացել ենք մեր ճանապարհին հարթելով կուտակել: Մշակույթ կնշանակի տարբերությունների համաձայնություն կամ ստեղծել տարբեր բարձրությունների միասնության պայման: Այդ միասնության պայմանը մեզ մոտ չի գոյանում, դա արդեն քաղաքական հարց է դառնում, ինչպես անես, որ քո երկիրը դառնա ամուր, ինքնագիտակից, ինքաբավ սիստեմով աշխատող: Ինչ է նշանակում մեզ մոտ Պաշտպանության նախարարությունը ավելի կարեւոր է, քան` այլ մի որեւէ նախարարություն: Ինչո՞ւ այդ դեպքում չենք ասում` զինվորներ, գնացեք տուն, սովորեք կրակել, որ վաղը պիտի գաք հերոսանալու` զոհվեք հայրենիքի համար: Ինչո՞ւ այնտեղ նախարարություն, իսկ իմ մշակույթը դարձնում եք ոչ նախարարություն: Այն կարող է լինել նույնիսկ վարչություն, բայց զգամ, որ ունի իր գաղափարը, թե ինչի համար ենք մենք պայքարելու: Պարզապես, որեւէ որոշում կայացնելուց առաջ գոնե ցույց տվեք` հաջորդ քայլն ինչ է լինելու, որպեսզի հավատամ, իսկ ես արդեն չեմ հավատում, մի քիչ կորսված վիճակում եմ իմ երկրի մեջ, չեմ տեսնում այն կառույցը, որ նպատակային ձեւով կառուցում է վաղվա ՀայաստանըԵս տանը նստած ստեղծագործական պրոցեսների մեջ եմ, բազմաթիվ գործեր ունեմ եւ պատրաստվում եմ Արցախում ունենալու իմ հեղինակային համերգը` Արցախի մշակույթի նախարարության կանչով, ահա խնդիր Հայաստանի մշակույթի նախարարությանը` մշակութային իրադարձության միջոցով աշխարհին ցույց տալ, որ Արցախ եւ Հայաստանը մի երեւույթ է` մշակույթի լեզվով: Մշակույթը հարկավոր է միայն ռեստորանում երգող երգիչների՞ն, այս ի՞նչ մոլորության մեջ ենք հայտնվել: Այս ամբիցիան որտեղի՞ց է գալիս, որ բոլորը որոշում կայացնելիս գիտեն` իրենք ճիշտ են: Իմ «Ժպտուն մտքեր» գրքում ունեմ այսպիսի արտահայտութուն` երբեք չես կարող համոզված լինել, որ ճիշտ ես, եթե չես տարակուսում, այլապես ողջ աշխատանքը գնալու է միայն կյանքում շահեկան տարբերակներ փնտրելու համար: Իսկ իրական ստեղծագործությունն ո՞ւր մնաց, որ նրան տեր լինող գտնվի: Ես տեր եմ, ինձ հետ մարդ կա՞, պետական պաշտոնյա, որ ձեռքս բռնի ու հասկանա` ինչ ենք անում: Ես իր վզից  չեմ կախվում, թե` ինձ փող տուր, ասում եմ` օգնիր, որպեսզի մեր մշակույթը դառնա գրավիչ, որովհետեւ այսօր մեր երիտասարդությունը տրամադրված է դեպի ամերիկյան երաժշտությունը, դեպի այն երաժշտությունը, որ ստանում են աշխարհից, դա մեծագույն վտանգն է, իսկ դրա դեմ որեւէ բան ունե՞նք դիմակայելու, երիտասարդությանը դեպի հայ երաժշտությանն ուղղորդելու ջանքեր գործադրելո՞ւ ենք, թե` ինքնահոսի պես` ինչ ուզում ես նվագի, ինչ ուզում ես երգի:

Ադրբեջանական ակտիվացմանն Իրանը պատասխանում է հայ-իրանական ֆիլմն էկրան բարձրացնելով

 

«ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՎԻՃՈՒՄ ԵՆ` ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ` ԴՈՒ ՍԽԱԼ ԵՍ, ԵՍ` ՃԻՇՏ»

Որպես նախկին պատգամավոր, ինչպե՞ս կգնահատեք այսօրվա խորհրդարանի գործունեությունը:

- Ամեն քայլին միշտ դեկորացիաներ ենք տեսնում, դեկորատիվիզմը արդեն մեր կյանքի անբաժան մասն է դարձել, շատ բաներ դուրս է գալիս ուղիղ հարաբերության մեջ` դու սխալ ես, ես` ճիշտ: Բոլորը լռում են, երբ կա հիմնարար իդեայի կոնցեպտը` թղթի վրա նշված, եւ այն տպավորությունն է, որ վիճում են` ցույց տալու, դու սխալ ես, ես եմ ճիշտը: Այն, ինչ ոճական առումով տեղի է ունենում խորհրդարանում, շատ չէի ֆետիշացնի: Ինձ թվում է` նրանք մի քիչ մտորելու բաներ ունեն, որպեսզի ավելի զսպեն իրենց կրակայնությունը եւ խոսեն իդեաների ճանապարհով, քան թե ուղղակի հարթակի վրա ասեն` դու սխալ ես, ես` ճիշտ: Իրականում չեմ առնչվում, նստած ստեղծագործում եմ, կարծում եմ` իրենց համար էլ է լավ, որ ոչ թե իրենց դատավորը լինենք, այլ նստենք ու ստեղծագործենք, իսկ իրենք օրենքների դաշտում արարեն այն, ինչը ոչ թե իրենց է պետք, այլ` մեր երկրին:

​​​​​​​«Լինենք իրապես ժողովրդավար երկիր եւ ազատություն տանք մեր երկրի միակ քաղբանտարկյալին»

 

«ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐ` ՈՐՊԵՍ Ի՞ՆՉ ԵՆՔ ՆՇՈՒՄ»

Պարոն Ամիրխանյան, մի քանի օրից Քաղաքացու օր ենք նշելու, Դուք ինչպե՞ս եք պատաստվում նշել:

- Նախ` թող իրենք մեզ հուշեն, թե դա ինչ է, այսօր այդ քաղաքացին ինչ վիճակի մեջ է, այդ քաղաքացին վտանգված է, քաղաքացին այսօր կորցնող վիճակի մեջ է, մենք նրա ո՞ր օրն ենք նշում, որպես ինչ ենք նշում...

«Պետությանը պետք չէ թատրոն, ինչն ինձ տխրեցնում է». Ռոբերտ Ստուրուա

- 124 մլն դրամ են հատկացրել այդ օրվա համար:

- Չեմ հասկանում նման բաներից, ես գիտեմ իմ միլիոնները, որոնք կապված են իմ հնչյունների հետ, եւ հազիվ նրանց կարողանում եմ տեղավորել իմ նոտայի թղթի վրա:

 

«ՀԱՋՈՐԴ ՔԱՅԼԸ` ՄԵՐ ԹՈՂՆԵԼ ՀԵՌԱՆԱԼՆ Է»

Օպտիմալացման զոհ է դառնում նաեւ Սփյուռքի նախարարությունը, ինչով եւ նեղացրինք սփյուռքին:

Ստալինի կյանքի մութ կողմերն ու առեղծվածային մահը ներկայացվել է Պարոնյանի բեմում (տեսանյութ)

- Սփյուռքին նեղացնելու առաջին ձեւը մեր սեփական երկրի կառույցը չհասունացնելն է, եթե մի երկրի կառույց այնպես ես ստեղծում, որ տնտեսական ցուցանիշներով, իր կազմակերպչական բոլոր պարտավորություններով դառնա աճող մեխանիզմ, սփյուռքն անմիջապես կողքիդ կանգնած է: Սփյուռքին, նախարարության վերացնելով, չես վանի, գուցե նույն գործն անելու համար քիչ քանակի մարդ է հարկավոր, համաձայն եմ, բայց մարդուն դուրս հանել գործից, մեր երկրի թավշյա պատմությունները, ցավոք, ուրիշ գույն են սկսելու ստանալ: Ստացվում է, ինչ-որ մարդիկ տեղերում նստած, որոնք ուղղակի այդ ծրագրի կրողները չեն, պաշտոնյայի ֆունկցիայի մեջ ուզում են ինչ-որ բան անել, բայց իրենք էլ չգիտեն, լավ բան է, թե` վատ: Հեղափոխությունից հետո ունեցանք մարդիկ, ովքեր գալիս էին հրամաններով, մեր կյանքի մեջ ինչ-որ բաներ փոխելու, բայց ստացվեց` բոլոր հրամանները ապարդյո՞ւն էին: Հաճախ նշանակված պաշտոնյաները պաշտոնյաներ չեն, ինձ համար ամենասարսափելին այն էր, որ այդքան բարոյական կանչերից, ԱԱԾ-ի ահազանգներից հետո հանկարծ փոխնախարար է հայտնվում, որը կոռուպցիայի համար բանտարկվում է, սա՞ էր այս ամիսների մեր ծնունդը: Մենք անընդհատ մտահոգ սպասում ենք, թե ինչ անենք մեր կյանքը ապրելու համար, հաջորդ քայլը` Աստված մի արասցե, մեր թողնել հեռանալն է... Այսօր, ինձ որեւէ առաջարկ չի եկել, թե` դու անուշ երգեր ունես գրած, արի տեսնենք, թե դրանով ինչպես կարելի է մարդկանց միասնական դարձնել: Փոխարենը մեքենաներից ի՞նչ երաժշտություն է հնչում, լսե՞լ եք, սարսափում եմ ուղղակի: Ինձ մոտ տպավորություն է, թե ինչ-որ ուրիշ տեղում եմ, ոնց եք թույլ տվել, ինչպես է փոխվել երիտասարդությունը, հեռախոսների պատճառով նա մի ուրիշ աշխարհ գտավ` իր սեփական գրավչանյութը թողած:

Դերասան Ռոբերտ Դե Նիրոն բաժանվել է կնոջից

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք հետեւյալ հղումով` https://clck.ru/FiB7L

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА