o C     19. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՏՄՊՊՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՄՈՆՈՊՈԼԻԱՆԵՐԻ ՀԱՐՑՈՎ ՈՉ ՄԻԱՅՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՏ ԽՈՐԸ ՀԱԿԱՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է

23.04.2019 21:00 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՏՄՊՊՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՄՈՆՈՊՈԼԻԱՆԵՐԻ ՀԱՐՑՈՎ ՈՉ ՄԻԱՅՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՏ ԽՈՐԸ ՀԱԿԱՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) գործնականում այն միակ կառույցն է, որն ունի մոնոպոլիստների «գյամերը քաշելու» պաշտոնական լծակներ: Սակայն իրականությունն այն է, որ այդ կառույցն այդպես էլ իր իրական դիրքում չհայտնվեց: Ավելին, արդեն նախկին նախագահ Շաբոյանի օրոք վիճակը հասավ նրան, որ շատ դեպքերում ՏՄՊՊՀ տնտեսական մրցակցությունն ու գերիշխող մոնոպոլիստական դիրքերի չարաշահումները կանխելու փոխարեն կանգնում էր մոնոպոլիստների փաստաբանի դիրքերում՝ ձգտելով հնարավորինս արդարացնել նրանց գործողությունները:

ԳԵՂԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑ

«Հեղափոխությունից» հետո էլ, երբ Փաշինյանը խոսում էր հաշված րոպեների ընթացքում մոնոպոլիստներին ջարդելու մասին, «մոռանում» էր հավելել, որ այդ նպատակի համար միակ օրինական պետական լծակը հենց ՏՄՊՊՀ-ն է: Այսինքն, եթե իրոք կար մոնոպոլիզմը ոչ թե ջարդելու (դա աբսուրդ է, հաշվի առնելով, որ հայաստանյան շատ մոնոպոլիաներ եւ գերիշխող դիրքեր նաեւ օբյեկտիվ հիմք ունեն), այլ նրանց գործողությունները օրենքի ու ողջամիտ տրամաբանության շրջանակներում ներառելու նպատակ, ապա պետք էր սկսել հենց ՏՄՊՊՀ-ն «հեղափոխականացնելուց»: Բայց չէ, Շաբոյանն այդպես էլ մնաց իր տեղում, թեեւ հաշվի առնելով խոսակցությունները, որ նա կարող է աշխատանքի անցնել Արժույթի միջազգային հիմնադրամում, պատճառը հասկանալի է դառնում. արեւմուտքներում նման կապեր ունեցողներին հաստատ ինչ-որ ոլորտ կարգի բերելու համար չես հեռացնիԲայց ահա երեկվանից ՏՄՊՊՀ-ն արդեն նոր ղեկավար ունի՝ գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գեւորգյանը: Այսինքն, կա՞ն հույսեր, որ վերջապես այդ կառույցն իր դերում կհայտնվի: Չնայած, նախնական ողջ պատկերն այդպես էլ լավատեսություն չի առաջացնում: Սկսենք նրանից, որ դեռ այդ ընտրությունը չկայացած, ԱԺ-ում աղմուկ առաջացավ, որ Գեւորգյանն աշխատանքային ստաժի առումով չի համապատասխանում այդ պաշտոնին: Այսինքն, ՏՄՊՊՀ նախագահ կարող է դառնալ երեք տարվա ղեկավար ստաժ ունեցող անձը, եւ այդ «մեղադրական հաշվարկներով» Գեւորգյանի ստաժը դրան չէր բավարարում: Տրամաբանորեն, այս իրավիճակում վարչապետը պարտավոր էր կամ միանգամայն հստակ, օրենքի տառից ելնելով եւ բոլորի համար մատչելի հիմնավորել, որ չէ, ստաժի խնդիր կա, կա՛մ այլ թեկնածու ներկայացներ: Բայց ո՛չ մեկը, ո՛չ էլ՝ մյուսը չեղավ. պարզապես ԱԺ-ն «դակեց» Փաշինյանի ներկայացրած թեկնածուին եւ վերջ: Եվ, հասկանալի է, «մենք մեծամասնություն ենք, ինչ ուզենք, կանենք» սկզբունքով պաշտոնի նստելը հետագա գործունեության առումով որեւէ լավատեսություն չի ներշնչումԱռավել եւս, որ այդպես էլ հասկանալի չէ, թե արդեն նորաթուխ հանձնաժողովի նախագահն ինչ կերպ է պատկերացնում իր գործունեությունը: Ավելի կոնկրետ, հազիվ էր հայտնի դարձել, որ Փաշինյանը հենց նրան է ներկայացնելու, որ Գեւորգյանն իր մի հայտարարությամբ բառացիորեն հարամեց մոնոպոլիաների դեմ պայքարի վարչապետի ողջ գաղափարախոսությունը, որը նա դրել էր «հեղափոխության» հիմքում: Այսպես, հայաստանյան գյուղատնտեսության ոչնչացման «սուրբ» գործում իր հատուկ ավանդն ունեցող Գեւորգյանն այսպես ներկայացրեց իր պատկերացումները մոնոպոլիաների հարցով. «Ասում են՝ մենաշնորհը պետք է վերացվի. մենաշնորհը կարող է չկարողանանք վերացնել կամ պետք չլինի վերացնել: Մենաշնորհին ու գերիշխող դիրք ունեցողին պետք է չթողենք չարաշահի, սա է խնդիրը...»:

Համազգայինցիները պատերազմի մասին խոսում են վավերագրության լեզվով (տեսանութ)

Մինչդեռ Փաշինյանն այդ հարցում միանգամայն այլ խնդիրներ էր ձեւակերպում: Մեջբերենք նրա մի շարք հայտարարությունները.

01.05.2018թ.- Զուտ ֆորմալ առումով ես կարծում եմ, որ մենաշնորհների վերացումը ընդամենը ժամերի խնդիր է:

07.05.2018.- Ես արդեն հայտարարել եմ, որ մենաշնորհներ չեն լինելու, եւ կարծում եմ, բոլորս էլ արձանագրում ենք, որ այդ բոլոր հայտարարությունները իրականություն են:

«Իմ երեւակայությունը սահմաններ չունի». ինչ է ակնկալում դիզայները Ձմեռ պապից

24.09.1018թ.- Հայաստանում չկան տնտեսական մենաշնորհներ:

20.11.2018թ.- Տնտեսական ոլորտում ամենամեծ հաջողությունը համարում եմ մենաշնորհների վերացումը:

30.11.2018թ.- Վերացել են տնտեսական մենաշնորհները:

14.01.1019թ.- Ըստ էության, Հայաստանում մենաշնորհային տնտեսական համակարգն այլեւս գոյություն չունի առնվազն քաղաքական կամքի եւ իրողությունների մակարդակով:

Եվ այսպես շարունակ այս ցանկը կարելի է դեռ երկար շարունակել: Չնայած Փաշինյանի հայտարարությունների հակասական բնույթին, այնուամենայնիվ, մեկ բանը ընդհանրական է նրա մոտ՝ մենաշնորհները պարտադիր պետք է վերանան, եւ դա անելը շատ հեշտ է: Իսկ ահա Փաշինյանի կողմից՝ մենաշնորհների դեմ պայքարին միտված հիմնական կառույցի ղեկավարի այն ժամանակվա դեռ թեկնածուն այն մտքին է, թե մենաշնորհները «կարող է պետք չլինի վերացնել», ինչը գաղափարական առումով խորը հակասություն է Փաշինյանի ասածների հետ: Էլ չասած, որ երբ Գեւորգյանն այն միտքն է առաջ տանում, որ այս պահին էլ մենաշնորհները վերացված չեն, դրանով ուղղակիորեն պնդում է, որ Փաշինյանի այն բոլոր հայտարարությունները, թե մենաշնորհները վերացված են, մեղմ ասած, իրականությանը չեն համապատասխանում: Վերջապես, Գեւորգյանն ընդգծում է, թե. «Մենաշնորհը կարող է չկարողանանք վերացնել», եւ դրանով առնվազն կա՛մ խոստովանում է, որ ինքն ի զորու չէ դա անել, կա՛մ որ մենաշնորհները ժամերի ընթացքում վերացնելու մասին Փաշինյանի հայտարարությունները ամենաքիչը սովորական պոպուլիզմ էին:Եվ այսքանից հետո, երեկ, երբ Գեւորգյանն արդեն ՏՄՊՊՀ նախագահ էր, նաեւ իր հիշատակված հայտարարության տրամաբանությանը հակասեն՝ հայտարարելով, թե հստակ պատասխան չունի՝ Հայաստանում մենաշնորհներ կա՞ն, թե՝ ոչ. «Որպեսզի ՏՄՊՊՀ-ի նախագահը կամ որեւէ պաշտոնատար անձ նման հայտարարություն անի, պետք է ունենա հիմնավորված փաստեր... Եթե ես հիմա ասեմ՝ այո, մոնոպոլիա կա, վաղը ստիպված եմ լինելու իմ խոսքը պահելու համար դա ցույց տալ...»: Թե ինչու իր նախնական գնահատականներից հետո որոշեց անցնել նման անողնաշար պատասխանների, կարելի է հասկանալ: Թերեւս, նախորդ հայտարարությունից հետո նրան «բացատրել» են. «Այդ ինչ ես ասում, Նիկոլը հայտարարում է, թե մոնոպոլիա չկա, դու նրա ասածը գետնի՞ն ես գցում»: Դե հիմա գնա ու ասա, թե Հայաստանում մոնոպոլիա չկա. վաղը նստելու ես պաշտոնիդ եւ ստիպված ես ընդունել, որ եթե, օրինակ, շաքարավազի շուկայում 90 տոկոսից ավելի մեկի ձեռքին է, ապա դրանից լավ մոնոպոլիա չի կարող լինել: Ասես, թե մոնոպոլիա կա, այս անգամ արդեն հաստատ վերնախավի հետ լուրջ խնդիրներ կլինեն: Մնում է խուսափողական պատասխանՄինչդեռ ամբողջ հարցն այն է, թե այս խուսափողական մոտեցումներո՞վ է մոնոպոլիաներին կարգի բերելու: Չէ, այդպես չի լինում:

Վրաերթի է ենթարկվել «Գեղամա» Հ/Ը լրագրողը. նա մահացել է

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА