o C     20. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՏԵՍՆՈՒՄ ԵՄ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԽՈՍՏՈՒՄՆԵՐ, ԲԱՅՑ ՈՉ ՄԻ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՔԱՅԼ»

23.04.2019 20:50 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ՏԵՍՆՈՒՄ ԵՄ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԽՈՍՏՈՒՄՆԵՐ, ԲԱՅՑ ՈՉ ՄԻ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՔԱՅԼ»

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ մեզ հետ զրույցում, անդրադառնալով խոստացված «տնտեսական հեղափոխությանը», ասաց. «Տեսնում եմ ցանկություններ, խոստումներ, բայց ոչ մի հեղափոխական քայլ` տնտեսության զարգացմանը միտված»: Պատգամավորի դիտարկմամբ.

«Հրապարակ». Նախկին ՀՀԿ-ականը շրջում է ԼՀԿ-ականի համարանիշներով. Նրան պատգամավոր է «դարձրել» Արման Սահակյանը

 

«ՀԱՐԿԱՎՈՐ Է, ՈՐՊԵՍԶԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԸ ԴԱՐՁՆԵՆ ԱՌԱՎԵԼ ԲԱՐԵՆՊԱՍՏ»

Ես չեմ կարծում որ մենք հասել ենք մի ժամանակի, երբ արդեն կարող ենք խոսել տնտեսական հեղափոխության թեմայից: Մենք հիմա առնվազն կարող ենք խոսել՝ արդյոք ստեղծվե՞լ են այն նախադրյալները, որոնք կբերեն տնտեսական հեղափոխության: Իմ կարծիքով, գոնե այս պահի դրությամբ դեռեւս բավարար չեն բոլոր այն հիմքերը, որոնք մեզ կհամոզեն ասելու, որ մենք գնում ենք դեպի տնտեսական հեղափոխության: Ես մշտապես իմ խոսքի մեջ ասում եմ` եթե մի տերմինի մեջ մենք օգտագործում ենք հեղափոխություն բառը, ապա այդտեղ ամեն ինչ պետք է լինի հեղափոխական: Հակառակ դեպքում մենք կարող ենք խոսել տնտեսական կոսմետիկ բարեփոխումների մասին, բայց ոչ տնտեսական հեղափոխության:

«Իմ քայլի» պատգամավորի կինն ԱԺ նախագահի ռեֆերենտ է նշանակվել. «Հրապարակ»

- Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ տնտեսական հեղափոխության համար:

- Եթե խոսում ենք  տնտեսության հեղափոխության մասին, ուրեմն հեղափոխական քայլեր են անհրաժեշտ: Նախ, հարկավոր է, որպեսզի ներդրումային միջավայրը դարձնեն առավել բարենպաստ, քան մեր տարածաշրջանի որեւիցե պետությունում է այս պահին: Մենք պետք է ունենանք կանչող, գրավիչ ներդրումային միջավայր, հակառակ դեպքում մեր աշխարհաքաղաքական դիրքը եւ մեզ մոտ ստեղծված  գլոբալ առումով այն խնդիրները, որ մենք ունենք այսօր որպես պետություն, ինչ-որ տեղ կարող են վանող լինել՝ տնտեսական ներդրումների առումով: Դրա համար հարկավոր է, որպեսզի օր առաջ ունենանք ներդրումային լուրջ ծրագրեր: Նկատի ունեմ օրենք, որը կարող է հնարավորություն տալ՝ ցանկացած ներդրողի համար բարենպաստ միջավայր ստեղծել: Պետք է ունենանք բավականին ճկուն, առաձգական հարկային օրենսգիրք, որտեղ ցանկացած գործարար, ցանկացած ներդրող կարողանա գտնել իր առավելությունը: Պետք է ունենանք բյուրոկրատական ապարատի վերացման ինստիտուտ: Պետք է ունենանք «բաց պատուհաններ», որտեղ որ ցանկացած գործարարի ձեռքից կարող են բռնել եւ յուրաքանչյուր պատկան կառույցի դուռ թակել, մտնել եւ ասել, որ պետք է ամբողջ թիմով կանգնենք այս գործարարի կողքին: Եվ նմանատիպ բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել:

ՇԻՇԿԻՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՆԳԱՄ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ՉՈՒՆԻ ԻՇԽՈՂ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

- Լավ, իսկ ինչպե՞ս կներկայացնեք մեր ներկայիս տնտեսության վիճակը:

- Նմանատիպ գնահատական տալը բավականին բարդ եւ անշնորհակալ աշխատանք կլինի իմ կողմից: Ես կարող եմ համեմատության մեջ դիտարկել, օրինակ, ինչպիսին էր տնտեսությունը 2017թվականին, ինչպիսին էր 2018 թվականին եւ ինչպիսին է հիմա: Ես տարբերություն չեմ տեսնում: Ընդամենը տեսնում եմ ցանկություններ, խոստումներ, բայց ոչ մի հեղափոխական քայլ՝ տնտեսության զարգացմանը միտված:

Որոշվել է, որ ԱԺ յուրաքանչյուր պատգամավոր պետք է հայտարարի Հրայր Թովմասյանի հրաժարականի պահանջի մասին.«Ժողովուրդ»

- Եթե Դուք լինեիք ներդրող, ստեղծված իրավիճակում ներդրում կանեի՞ք ՀՀ-ում:

- Իմ թվարկած պայմանները եթե լինեին, միանշանակ կանեի, բայց այս վիճակում... Չնայած, որպես հայ մարդ, ինչպիսի իրավիճակ ու միջավայր էլ ուզում է լիներ, ես ՀՀ-ում, հնարավորության դեպքում, հաստատ կփորձեի նոր աշխատատեղեր ստեղծել:

 

«ՈՐՊԵՍ Ի՞ՆՉ ԵՎ Ո՞ՒՄ ԵՆՔ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼՈՒ»

Ինչպե՞ս եք վերաբերում «Քաղաքացու օրվան» եւ դրա համար հատկացվելիք 124 միլիոն դրամին:

Պաշտոնանկ կարվի նաև Դավիթ Տոնոյանը, որոշ պատգամավորներ մանդատները վայր կդնեն

- Դուք գիտեք, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կողմ է քվեարկել այդ նախագծին: Բայց ես ունեմ իմ դիտողությունները եւ համաձայնությունը այս նախագծի վերաբերյալ: Դիտողություններս այն առումով են, որ ես չեմ կարողանում հասկանալ «Քաղաքացու օրվա» խորհուրդը. որպես ի՞նչ եւ ո՞ւմ ենք շնորհավորելու: Համաձայնությունս այն առումով է, որ մեկ տարի առաջ եղել է համաժողովրդական, անցնցում շարժում, որը պարզապես կարելի է հիշել եւ նշել: Բայց վերջնական արդյունքը հասցնել նրան, որ պետական բյուջեից նմանատիպ խոշոր ֆինանսական միջոցներ հատկացնել այդ օրվա հետ կապված, անկեղծ ասած՝ դեմ եմ: Քանի որ քսան օր առաջ ընդունել ենք օրենք եւ քսան օր հետո նշում ենք, ապա կարելի էր պիլոտային ձեւով թեկուզ հրապարակային ելույթներով քաղաքացիներին տեղեկացնել, թե ինչ խորհուրդ է իր մեջ պարունակում այդ տոնը, եւ ինչի համար են այն որոշել նշել: Բայց այս ձեւով ես անձամբ ճիշտ չեմ համարում:

Մահացել է նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանը

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА