o C     19. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Փաշինյանն իր թիմը հավաքեց` մարդկային ռեսուրսները ոչ ճիշտ գնահատելով». Մադաթյան (Տեսանյութ)

23.04.2019 20:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Փաշինյանն իր թիմը հավաքեց` մարդկային ռեսուրսները ոչ ճիշտ գնահատելով». Մադաթյան (Տեսանյութ)

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, եւ այդ օրերին առկա էյֆորիկ մթնոլորտում Հայաստանում կամաց-կամաց ձեւավորվեց նոր իշխանություն` ի դեմս իմքայլականների: Մեկ տարի անց ինչպիսի հոգեբանական մթնոլորտ է առկա մեր երկրում եւ վերին օղակներում` «Իրավունք TV»-ի եթերում պարզեցինք «Մադաթյան» հոգեբանական կենտրոնի ղեկավար, հայտնի հոգեբան ՄԻՀՐԴԱՏ ՄԱԴԱԹՅԱՆԻՑ:

Նիկոլ Փաշինյանը Մանվել Գրիգորյանի նախկին օգնականին թույլ չտվեց խոսել (Տեսանյութեր)

«ԷՅՖՈՐԻԱՆ ՄԱՐՈՒՄ Է»

– Պարոն Մադաթյան, հետադարձ հայացք նետելով ուղիղ մեկ տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններին` ինչպե՞ս կգնահատեք դրանից հետո առկա հոգեբանական իրավիճակը:

Իրականում մեկ տարի առաջ հեղաշրջումը կամ իշխանափոխությունը, որը տեղի ունեցավ, երեւի թե, տրամաբանական հիմքեր ուներ, որովհետեւ նախկին կառավարությունում որոշակի լճացման երեւույթներ կային: Ուղղակի, ինչպես բոլոր իշխանափոխությունները, մենք էլ այն արեցինք հապճեպ, եւ այդ պահի տակ եղած լիդերների շնորհիվ: Միգուցե, ինչ-որ բան այնպես չեղավ, միգուցե, որոշ երեւույթներ պետք է լինեին, բայց ամեն դեպքում, իշխանափոխությունը չլինել չէր կարող: Եվ այսօր արդեն մեկ տարի է ունենք իշխանափոխված Հայաստան, որտեղ մենք հետզհետե արձանագրում ենք հետընթաց շարժում: Ինչպես ասում են, մինչեւ չգա նորը, չես իմանա հնի գինը: Եվ այս դեպքում հասկանում ենք, որ նույնիսկ այն լճացած շրջանում ավելի ապահով եւ բարեկեցիկ աշխարհում էինք ապրում, քան հիմա, երբ բոլոր ԶԼՄ-ներով գոռում են արդարության եւ այլ գաղափարների մասին: Ինչեւէ, չեմ ուզում այս պահին գնահատականներ տալ պատմական փաստերին, որոնք տեղի են ունեցել, որովհետեւ ամենաանշնորհակալ գործն է, ավելի հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչ կլինի ապագայում ու ինչպես ենք խնդիրները լուծելու, որովհետեւ այս պահին այլընտրանք չկա, եւ մենք ունենք մի վիճակ: Իսկ հոգեբանությունում կա կանոն, երբ մարդը մի իրավիճակի մեջ ընկնում է դեպրեսիայի մեջ, սա տուպիկային իրավիճակն է: Եվ այսօր վստահ կարելի է ասել, որ մենք ազգովի գտնվում ենք քաղաքական առումով դեպրեսիվ իրավիճակի մեջ:

Ամեն անգամ գոլ խփելով Հայաստանի դարպասը, Նիկոլ Փաշինյանն արձանագրում է ինքնագոլ. Արփինե Հովհաննիսյան

Մեկ տարի առաջ այս օրերին կար հանրային էյֆորիայի բարձր մակարդակ, ինչը թերեւս որեւէ մեկը չէր հերքում: Հիմա այն ի՞նչ մակարդակում է:

Էյֆորիան բնականաբար մարում է, ու դրա վառ ապացույցն է այն, որ վարկանիշային  լուրջ փոփոխություններ ունենք: Ժողովրդի հասուն զանգվածը դեպի ադեկվատության դաշտ է գալիս: Էյֆորիան մարեց առաջին հերթին վարչապետի մոտ: Հեղափոխության շրջանում արված նրա արտահայտությունները բոլորը էյֆորիկ էին, որոնք հատ առ հատ ինքը սկսեց հերքել` էյֆորիան մարելու հետ մեկտեղ: Նիկոլ Փաշինյանի սթափ գնահատականն այն էր, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները լուրջ խնդիր է, եւ մենք պետք է երկարատեւ աշխատենք այդ ուղղությամբ: Բայց եթե մենք հետ տանք ժամանակը եւ հիշենք, թե ինչ էր ասվում նրա կողմից անցած տարի այս ժամանակ, կլսենք շատ ուրիշ խոսքեր, որոնք արվել են էյֆորայի տակ: Սթափության դաշտում, համոզված եմ, որ Փաշինյանն ինքն էլ հասկանում է, որ բավականին բարդ իրավիճակի մեջ ենք: Հոգեբանության մեջ մի ուրիշ կոմպոնենտ էլ կա` մարդու ձգտումների վերին շեմը փառքն է, այսինքն` մենք կարող ենք ինչ-որ շրջանում ունենալ գումար եւ այլն, բայց վերին շեմը էգոյի բարձրացման փառքն է, որն այսօրվա դրությամբ Նիկոլ Փաշինյանն ունի ու չի ժխտում: Տեսեք, ամեն տեղ նստելով` նա թավշյա հեղափոխություն ասվածը ներկայացնում է որպես արժեք, որն ամբողջ աշխարհում պետք է ընդունվի: Այս պահին «թավշյա հեղափոխությունը» ներկայացվում է, որպես միակն ու անկրկնելին եւ այլն: Սա նշանակում է, որ սեփական էգոն մեծացնելու խնդիր կա, այսինքն` մենք փառքը վայելեցինք Հայաստանի, սփյուռքի շրջանում, բայց մեզ հերիք չէր, գնացինք Շառլ Ազնավուրի թաղմանն ու այնտեղ փորձեցինք այդ փառքը վայելել, ու թաղման տեղը սկսեցինք խոսել «թավշյա հեղափոխությունից», հետո ԵԽԽՎ-ում ելույթ ունեցանք ու էլի փորձեցինք այդ փառքը վայելել եւ հիմա ադեկվատ պատասխան ենք ստանում, որովհետեւ այդ «թավշյա հեղափոխությունն» աշխարհում որոշակի հետաքրքրություն չունի: Ոչ մեկն այդ մեծությամբ չգնահատեց եւ, բնականաբար, անձը չգնահատվեց այդ փառքով, չդարձավ Չե Գեւարա, Ֆիդել Կաստրո կամ ուրիշ մեծություն: Մեր «հեղափոխական ընկերը» չունեցավ Չե Գեւարայի չափ փառք ու, բնական է, որ կամաց-կամաց պետք է գա ադեկվատության դաշտ: Ավելին ասեմ` ՀՀ բնակչության մի մասն ի սկզբանե այդ փառքը չհատկացրեց իրեն, մյուս մասն էլ, որ կիսատ-պռատ հատկացրել էր` ադեկվատության դաշտ գալով` արդեն հումորով է նայում այդ «թավշյա-մավշյա» բառերին, եւ կամաց-կամաց այդ փառքի աստիճանը սկսում է իջնել:

Նիկոլի խոստացած տասնյակ հազարավոր նոր աշխատատեղերն էլ «գրվեցին սառույցին»

«ՀԱՏՈՒԿԵՆՏ ՄԱՐԴԻԿ ԷԼ ՉԿԱՆ, ՈՒՄ ՎՐԱ ՊԱՐՈՆ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՀԵՆՎԵԼ»

– Բայց իշխանափոխություն իրականացնելիս Նիկոլ Փաշինյանը մենակ չէր, այլ նրա հետ էին «դուխով» գլխարկներով իր թիմակիցները: Ի վերջո, այդ գլխարկների տակ իսկապե՞ս հոգեպես պինդ տղերք էին, որոնք կարող են երկիրը ճիշտ հունի մեջ դնել:

Նիկոլ Փաշինյանի խնդիրներից մեկն այն էր, որ իր թիմը հավաքեց` մարդկային ռեսուրսները ոչ ճիշտ գնահատելով: Երեւի ստիպված էր, կամ իրավիճակն էր այդպիսին, բայց թիմ հավաքեց բոլոր դիմողներից եւ վերջում, երբ անհրաժեշտ եղավ իրոք գործ անել, այլ ոչ թե գոռգռալ, պարզվեց, որ այդ թիմում այնքան էլ աշխատող մարդիկ չկան: Հատուկենտ մարդիկ կան, ում վրա կարելի է հենվել, ավելին` վստահ եմ, որ այսօր նույնիսկ այդ հատուկենտ մարդիկ էլ չկան, ում վրա պարոն Փաշինյանը, կարծում է, որ կարող է հենվել: Էլի պետք է անդրադառնամ ադեկվատության դաշտին, որովհետեւ Արայիկ Հարությունյանին նշանակել ԿԳ նախարար, սա ադեկվատության որեւէ շրջանակի մեջ չէր տեղավորվում: Իսկ այս փուլում տեղի են ունենում ուրիշ մաքրումներ: Մենք տեսնում ենք փոխնախարարի ձերբակալություն, ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի հետ կապված խնդիրներ եւ այլն: Պետք է գոնե կարողանանք կարճատեւ հիշողություն ունենալ եւ հիշել նույն Դ. Սանասարյանի հրապարակային արտահայտությունները, ասենք, ԵՊՀ ռեկտորի մասով եւ նմանատիպ այլ հարցերի, երբ ի սկզբանե մինչեւ մարդուն անգամ ձերբակալելը ասվում էր կաշառակերության մասին` խախտելով անմեղության կանխավարկածը: Սա էլ էյֆորիայի երկրորդ փուլն էր: Հիմա հետաքրքիր իրավիճակ է. պարոն Փաշինյանը թիմ է հավաքել, հաղթել է եւ հաղթելուց հետո` յուրաքանչյուրն ասում է` իսկ ինչու ոչ ես, ինչով եմ պակաս Նիկոլ Փաշինյանից: Սկսում են հիշել 10 տարի առաջ, թե ով է սրճարանում հաշիվ փակել, ով ինչպես է ապրել, ինչ կրթություն ունի, եւ «ես»-երը սկսում են բախվել: Բախվում են առողջապահության նախարարի եւ ՊՎԾ պետի «ես»-երը, եւ այդպես շարունակ, ինչի հետեւանքով թիմային մոտեցումը սկսում է չաշխատել:

«Ժողովրդին թալանածներն ու թալանողները հայտնվելու են բանտում». Նիկոլ Փաշինյան

Կարծում եք` «հեղափոխականների» ներսում մի նոր հեղափոխությո՞ւն է խմորվում:

Սա չէր կարող չլինել, կամայական հեղափոխությունից հետո` մենք բաժանվում ենք ֆրակցիաների, եւ դրանք միշտ լինում են: Միշտ լինում են Տրոցկիներ, ձախ թեւեր, որոնք հետո դառնում են հեղափոխության դավաճաններ` արդեն իրենց միջից: Եվ մենք սկսում ենք իրենց «գնդակահարել», սա անխուսափելի է, որովհետեւ էլի գործ ունենք փառքի ձգտման, «ես»-ի խնդրի հետ: Տեսեք, հիմա ԱԱԾ պետ Վանեցյանը դառնում է մի փոքր ավելի պոպուլյար, եւ այս ամենը լուռ է կատարվում, ինչ-որ տեղ նա դառնում է ավելի կարեւոր, քան, օրինակ, Նիկոլ Փաշինյանը, ու այստեղ պետք է այդ «ես»-ի սուբորդինացիան պահել: Եվ հանկարծ Դավիթ Սանասարյանը փորձում է իր «ես»-ով Վանեցյանի «ես»-ի հետ մրցակցության մեջ մտնել, ինչն ակնհայտ է: Կամ, օրինակ, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուրիշ ճանապարհ է բռնել ու իր «ես»-ով փորձում է բարձրանալ, հասնել Նիկոլ Փաշինյանին: Այստեղ դրված է Փաշինյանի «պլանկան» եւ մնացած բոլորի ձգտումը դեպի այն: Իսկ այս ձգտումը հրահրվում եւ ավելի «ազարտնի» է դառնում, երբ ԱԺ-ում կամ դրսում քաղաքական գործիչների կողմից հնչում է, որ դուք ոչ մեկ եք, Փաշինյանն է մենակ, բոլորդ նրա հետեւից եք գալիս: Սա էլ ստիպում է որոշակի բարդույթներ ունենալով` ձգտել դեպի առավել իրավիճակների:

«Հպարտ քաղաքացին զզված է». Գուրգեն Եղիազարյան

«ՃԻՇՏ ԵՐԿՐՈՒՄ ԱՄԵՆ ՕՐՆ Է ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐ»

– Այս ներիշխանական գզվռտոցի ֆոնին` իշխանությունը որոշեց նշել քաղաքացու օր` ի նշանավորումն մեկ տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների: Դուք ինչպես եք պատրաստվում այն տոնել:

Իմ շրջապատում մարդ չեմ ճանաչում, ով կողմ է այդ որոշմանը: Այդ որոշումն ինչպե՞ս եղավ, որ քաղաքացիների ընդունածն է համարվում: Այսօր քաղաքացիներ ասելով` մենք ընդունում ենք մի մետամակարդակ, որի անունից ինչ ասես կարող ենք ասել, ինչ ասես կարող ենք ստել: Ես ավելի քան համոզված եմ, որ եթե հիմա ռեֆերենդում անենք, ինչպես խոսք էր տվել էյֆորիկ Նիկոլ Փաշինյանը, ու հարցնենք` արդյոք 124 մլն դրամ պետք է ծախսվի այդ օրվա համար, ապա ազգի մեծ մասը այդ գումարին ավելի ուրիշ տրամաբանությամբ ծախսելու տեղ կգտնի: Հազար տեղ ունենք ծախսելու, բայց ներկայացվում է, թե սա քաղաքացիների որոշումն է, նրանց համար է: Ես չեմ ուզում, չեմ տոնելու, ու այն ինձ համար տոն չէ, չեմ ընդունում այդ տոնը, որովհետեւ ճիշտ երկրում ամեն օրն է քաղաքացու օր:

«Նիկոլի քցած կուտը մի՛ կերեք». Էդուարդ Շարմազանով (Տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА