o C     12. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

23.04.2019 20:20 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Ինչքան էլ զարմանալի լինի ԱԺ փոխխոսնակ ԼԵՆԱ ՆԱԶԱՐՅԱՆՆ էլ հազարից մեկ ճշմարտություն է ասում: Այսպես, Դավիթ Սանասարյանի գործի առնչությամբ նա հայտարարեց. «Ես բացառում եմ, որ որեւէ պաշտոնյայի գլխին կարող են գործ սարքել»: Դե ինչ, կարելի է ասել, որ այդ սուպերհեղափոխականի գործերն իրոք բարդ են... Բայց շատ ավելի հետաքրքիր բան ստացվեց նույն Լենա Նազարյանի կողմից պաշտպանված այն նախաձեռնության շուրջ, համաձայն որի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ միջին եւ ծանր վնասվածք ստացած քաղաքացիները պետք է փոխհատուցում ստանան: Ըստ Լենա Նազարյանի` ՀՔԾ-ից ստացած տեղեկանքի` այդպիսի վնասվածքներ ստացել են 63 քաղաքացիներ, եւ այստեղ սկսվում է ամենազարմանալին: Պարզվում է, այդ 63-ից շուրջ հինգ տասնյակը ոչ թե սովորական քաղաքացի են, այլ պետական, հիմնականում ուժային մարմինների ծառայողներ: Այսինքն` սրանով հաստատվում է այն փաստը, որ մարտի 1-ին վայրագություն գործադրողները հենց ՀՀՇ-ի ու Նիկոլի առաջնորդած գազազած ցուցարարներն էին, իսկ իրավապահները պաշտպանվողի դերում էին:

ԶԱՐՄԱՆՔ

Մեր սիրելի եւ պաշտելի վոժդ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ էլ որոշել է երջանկացնել քաղաքացիներին բարձր աշխատավարձերի քաղաքականություն վարելու միջոցով: Իսկ հիմա տեսեք, թե ինչպես է նա պատրաստվում ապահովել բարձր աշխատավարձեր, բայց հանկարծ զարմանքից աթոռից չընկնեք. «Բարձր աշխատավարձերի քաղաքականություն վարելու մեր կարեւորագույն գործիքներից մեկը Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում համահարթ եկամտային հարկի սահմանումն է, ընդ որում` նախապայմանով, որ եկամտահարկը առաջիկա տարիներին մեզ մոտ պետք է նվազի` հասնելով 20 տոկոսի: Մենք կարծում ենք, որ այսպիսով խրախուսում ենք բարձր աշխատավարձը, բարձր աշխատավարձի քաղաքականությունը: Կարծում ենք, որ այսպիսով խրախուսում ենք կրթությունը, բարձր որակավորում ունեցող մասնագետներին»: Պատկերացնո՞ւմ եք, բարձ աշխատավարձեր ապահովելու համար պետք է հարկահանները, բառիս բուն իմաստով, քերթեն շարքային հարկատուների կաշին:

ԶԱՐՄԱՆՔ

ԱԺ տարածքում էր լրագրողներին զարմացրեց ՀՌԱՀ նախագահ ՏԻԳՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ, ներկայանալով որպես խոսքի ազատության պաշտպան: Պատկերացնո՞ւմ եք, նա զզվում է «Կիսաբաց լուսամուտներից» որպես ցածրաճաշակ եւ ցածր խավին պատկերող հաղորդում, բայց հայտարարում է, որ ե՛ւ իր, ե՛ւ վարչապետի ճաշակը չեն կարող իրավական հետեւանքներ ունենալ ու հանգեցնել հաղորդումների փակմանը: Լիլի Մորտոյի կիսաբաց կրծքերի թեման էլ չշրջանցեց. «Ո՞վ է Լիլի Մորտոն: Այստեղ հանձնաժողովն անելիք չունի: Օրենքով ամրագրված է, որ մենք իրավունք չունենք միջամտել խմբագրական քաղաքականությանը, եւ դա խոսքի ազատության, եւ ԶԼՄ-ների խոսքի ազատության երաշխիքներից մեկն է»: Բայց հանկարծ մտքներովդ չանցնի վիրավորել վարչապետի եւ ՀՌԱՀ նախագահի քաղաքական ճաշակը, այնպես որ, հանգիստ նստեք տեղներդ:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА