o C     19. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Թուրքիան, Ադրբեջանը մեզնից մշակույթ են գողանում, իսկ մենք միտումնավոր իջեցնում ենք մեր մշակույթի ստատուսը»

23.04.2019 20:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Թուրքիան, Ադրբեջանը մեզնից մշակույթ են գողանում, իսկ մենք միտումնավոր իջեցնում ենք մեր մշակույթի ստատուսը»

Ի նշանավորումն մեկ տարի առաջ տեղի ունեցած իշխանափոխության` կառավարությունը որոշեց նշել այն` անունը դնելով «Քաղաքացու օր» եւ պահուստային ֆոնդից տրամադրելով ո՛չ ավել, ո՛չ պակաս 124 մլն դրամ: Այս գումարով Հայաստանի բոլոր մարզերում եւ Երեւանում պետք է պատշաճ կերպով իրականացվեն միջոցառումներ: Այն նշվելու է յուրաքանչյուր տարվա ապրիլի վերջին շաբաթ օրը, որը հաստատվել է Ազգային ժողովի կողմից: Այս եւ խորհրդարանական եռուզեռի մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆԻ հետ:

«Փախչել չեմ սիրում, դա սկզբունք է ինձ համար». Գագիկ Թադեւսյան (Տեսանյութ)

Պարոն Աբովյան, ինչպե՞ս եք վերաբերում «Քաղաքացու օրը» նշելու համար 124 մլն դրամ տրամադրելու կառավարության որոշմանը:

Ճիշտն ասած, ես էլ անակնկալի եկա այդ տեղեկությունից: Պետք է նախ հասկանալ, թե այդ գումարներն ինչպես են ծախսվելու: Առհասարակ, վաղ է ինչ-որ եզրակացություն անել մի պարզ պատճառով, որ առայժմ պարզ չէ, գուցե ինչ-որ սոցիալական ծախսե՞ր են ուզում անել, չգիտեմ: Ուզում եմ պարզապես վերահաստատել մեր դիրքորոշումը. քաղաքացու օրն ամեն օր է, եւ ամենալավ տոնելու տարբերակն աշխատանքն է՝ ի շահ քաղաքացու, ի շահ բոլոր այն մարդկանց, որոնք սպասում են իրական, դրական փոփոխությունների:

«Նախարարն ասեց` կարաք գնաք Սեւան չոփիկ-չոփիկ անեք, բայց արդեն ուշ ա». թեժ քննարկում ԱԺ-ում (Տեսանյութ)

Ի դեպ, փոփոխությունների մասին. առաջին ընթերցմամբ ընդունվեց կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենսդրական նախագիծը, թեպետ դրան կողմ էր միայն «Իմ քայլը»: Խորհրդարանական ընդդիմության քննադատությանն ի պատասխան, իշխող խմբակցության պատգամավորներն ասում էին, թե Նիկոլ Փաշինյանը կգա, բոլոր հարցերի պատասխանները կտա: Ստացա՞ք այդ հարցերի պատասխանները:

Ցավոք, նախորդ շաբաթ կառավարության հարցուպատասխանի ժամանակ գործուղման էի, բայց հետեւել եմ նիստին եւ ասեմ, որ ո՛չ, մենք չստացանք բոլոր հարցերի պատասխանները: Եվ կրկին կանգնեցինք այն խնդրի առաջ, որը եղել էր կառավարության ծրագրի ժամանակ, այսինքն` չկան հստակ ուղենիշներ, չկան թվեր: Չկա գրված, թե ինչքան մարդ է մնալու անգործ, պետք է, չէ՞ ինչ-որ հաշվարկ լինի, որ հասկանանք, մինչդեռ ակնհայտ է, որ լինելու են մարդիկ, ովքեր աշխատանքից զրկվելու են: Ի՞նչ է լինելու իրենց հետ, ֆինանսական, տնտեսական ի՞նչ ծրագիր է պատրաստում կառավարությունը, որ այդ մարդիկ դուրսը չմնան: Այս եւ մի շարք այլ հարցեր այդպես էլ մնացին անպատասխան:

«Այսօր Սորոսն է որոշում, թե ինչ մշակույթ ենք մենք ունենալու». Դավիթ Սահակյանց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

– Ինչո՞ւ եք կտրականապես դեմ կառավարության կառուցվածքի այն փոփոխության հետ, որն առաջարկում է կառավարությունը:

Նախ` անհասկանալի է Սփյուռքի նախարարությունը փակելը, ինչի մասին շատ երկար կարող եմ խոսել, նույնքան անհասկանալի է Գյուղատնտեսության, Մշակույթի նախարարությունների միավորելն այլ նախարարությունների հետ: Բնավ խոսքն այն մասին չէ, թե լավն է կամ վատը ներկայացված նախագիծը, այլ այն, որ գոյություն ունի փաստաթուղթ, որի էությունն անհասկանալի է: Սա է ողջ խնդիրը: Սփյուռքի նախարարությունը փակելը համարում եմ կտրուկ սխալ, որովհետեւ այն կարող էր սուպերնախարարություն դառնալ: Էլ չեմ ասում Մշակույթի նախարարության մասին. Ադրբեջանը, Թուրքիան, բոլորը մեզնից մշակույթ են գողանում, իսկ մենք մեր մշակույթի պաշտպանության ստատուսն ենք միտումնավոր իջեցնում: Ինչի՞ համար, չեմ հասկանում:

«Մեր քաղաքացիների անհանգստությունը պարտավոր ենք ինչ-որ չափով փարատել»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА