o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ակտիվությունը պետք է ուղղված լինի մեր երկիրն ավելի լավը դարձնելուն» (Տեսանյութ)

23.04.2019 20:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Ակտիվությունը պետք է ուղղված լինի մեր երկիրն ավելի լավը դարձնելուն» (Տեսանյութ)

ՀՀԿ գրասենյակը երեկ լի էր երիտասարդներով: Պարզվում է` Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական թեւը համալրելու համար կուսակցությանը դիմել են տասնյակ երիտասարդներ: Նրանց անձամբ ողջունեց ՀՀԿ եւ ՀՀ երրորդ նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ: Նա նախեւառաջ նշեց, որ շատ ասելիքներ ունի, սակայն այժմ նրանց միայն շնորհավորելու է իրենց ցանկության` քաղաքական գործընթացներին մասնակցելու առթիվ:

Եվրահանձնաժողովի նախագահն անհապաղ հոսպիտալացվել է

«Յուրաքանչյուր ոք, ով անդամագրվում է որեւէ կուսակցության, նշանակում է պատրաստ է ակտիվ մասնակցելու քաղաքական գործընթացներին: Ձեզ բոլորիդ հաջողություն եմ մաղթում եւ ցանկանում, որ այս շենքը, որտեղ տեղակայված է ՀՀԿ-ի ղեկավար մարմինը, ձեզ համար մշտապես լինի ցանկալի վայր: Կցանկանայի, որ դուք ունենայիք հստակ քաղաքացիական կեցվածք»,- ընդգծեց ՀՀԿ նախագահըԽոսքի ավարտին ՀՀ երրորդ նախագահը դիմեց ներկաներին եւ հետաքրքրվեց, թե իրեն ինչ հարց ունեն: Իսկ հարցի փոխարեն երիտՀՀԿականները խնդրանք ունեին. «Վերադարձեք»: Ի պատասխան Սերժ Սարգսյանն ասաց, որ այս պահին նրանց շատ ասելիքներ չունի. «Կունենամ այն ժամանակ, երբ բոլոր դեպքերում մի ընդհանրական խոսք կասեմ ու կպատասխանեմ մեզնով հետաքրքրվող լրատվամիջոցների հարցերին»:

​​​​​​​«Հանգիստ սթրվեք տեղներդ». Միհրան Հակոբյանը՝ Ռուբեն Ռուբինյանին

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆՆ էլ կուսակցության նախագահին ասաց, որ երիտասարդներն իրենց «մեղադրում» են, որպեսզի շուտ սկսեն ակտիվ գործընթացները` ծրագրերի իրականացում, ընդհանուր տեղեկացվածություն եւ այլն, ապա հավելեց. «Երիտասարդներին ասել եմ, որ ամեն ինչ իրենցից է կախված, այդ ամենը մենք կարող ենք իրականացնել այս շենքից դուրս գալու պահից սկսած»: Արձագանքելով վերոնշյալին` Սերժ Սարգսյանը շեշտեց, որ որեւէ ղեկավար կամ որեւէ ընտրված մարդ չի կարող ուրիշներին հակառակ իրենց ցանկությանը մղել ակտիվ գործողությունների: «Յուրաքանչյուր կուսակցական իր ակտիվությամբ պետք է ստեղծի ընդհանուր ակտիվ շարժումը, այդպես չէ՞: Մենք երբեք ձեր ակտիվությանը չենք խոչընդոտելու, վստահ եմ, որ տեղական կառույցները երբեք չեն խոչընդոտի ձեր ակտիվությանը: Ուղղակի, այդ ակտիվությունը պետք է ուղղված լինի մեր երկիրն ավելի լավը դարձնելուն, ակտիվությունը պետք է լինի ընդհանուր հոսանքի ու ծրագրերի մեջ: Իսկ ընդհանրապես կուսակցությունից դուրս էլ կան մարդիկ, որոնք ցուցաբերում են ակտիվություն, բայց ինչպես հայտնի է, յուրաքանչյուրն իր ձեւով է ակտիվ: Ուզում եմ, որ դուք ունենաք հստակ քաղաքացիական կեցվածք: Այնպես, որ սա «մեղադրանք» չէ, Հայկ ջան, այլ ցանկություն, թե չէ այսօր տարբեր մարդկանց բերանից մեղադրանքներ շատ են հնչում, չեմ կարծում, որ մեր երիտասարդները մեղադրանքներ կհնչեցնեն, երեւի ցանկություն է», - ասաց Ս. ՍարգսյանըՍ. Սարգսյանին լրագրողներիս կողմից հաջողվեց ընդամենը մեկ հարց տալ, թե մեկ տարվա ընթացքում ինչ փոփոխություններ է նկատում Հայաստանում, ինչի մասին միայն նշեց, թե կգա ժամանակ, եւ բոլոր հարցերին կպատասխանի: «Երբ ժամանակը գա, բազում հարցերի կպատասխանեմ»,- եզրափակեց նաՀանդիպումն էլ ավարտվեց երիտասարդների հետ լուսանկարվելով: ԵրիտՀՀԿականները խնդրեցին նաեւ սելիֆի անել` կատակելով, թե վերջին մեկ տարում նորաձեւ է: Կատակեց նաեւ ՀՀ երրորդ նախագահը. «Ես մի քիչ այս մոդայից հետ եմ ընկել», բայց եւ չմերժեց երիտասարդներին:

«Նիկոլի հերթական սուտը պայթեց». Մենուա Հարությունյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА