ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՊԼԱՆՔԱՇ» ԸՆԿԵՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

23.04.2019 19:50 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ՊԼԱՆՔԱՇ» ԸՆԿԵՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

ՔՊCC-ի պատգամավոր, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը չի ուզում  մեկնաբանել այն փաստը, որ իր եղբայրը` Ալեքսանդր Բաղդասարյանը, օրերս կազմակերպել է մարիխուանայի միջազգային օրվա հետ կապված ակցիա. «Իմ սկզբունքն այն է, որ իմ ազգականների հայտնած մտքերը չեմ ցանկանում նույնականացնել, նրանք ազատ են իրենց ցանկացած որոշումը կայացնելուն: Ես այդ թեմայից չեզոք եւ հեռու եմ: Մեր ընտանիքը մեծ է, մաման այլ տեսակետ ունի, էն մեկն` այլ: Ոչ միայն այդ հարցով, նաեւ քաղաքական հայացքներով»:

Պարգեւատրումներ՝ ՍԻՄ-ի 30-ամյակի առթիվ

Պատգամավորը նշեց, որ ԱՄՆ-ում, օրինակ իր ընկերները շատ են օգտագործում մարիխուանա, այնտեղ ընդունելի է. «Իմ ընկերները Ամերիկայում մարիխուանա օգտագործում են, բայց ես, օրինակ, դիսոնանս կզգամ, եթե իմանամ, որ իմ երեխան դրան մոտեցել է»: Բայց նման է, որ դիսոնանս չի զգում այն հանգամանքից, որ իր եղբոր` մարիխուանա քարոզող պաստառներն այլոց երեխաները կարող էին տեսնել:

Շնորհավորում եմ կուսակցությանը՝ ի դեմս Հայկ Բաբուխանյանի. Լեվոն Բաղդասարյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА