o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՈՒԿՐԱԻՆԱՆ ԿԱՐՈՂ ԷՐ ՄԵԶ ՀԱՄԱՐ ԴԱՍ ԴԱՌՆԱԼ, ՄԻԱՅՆ ԹԵ ԱՅՆ ՍԵՐՏԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԼԻՆԵՐ

23.04.2019 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՈՒԿՐԱԻՆԱՆ ԿԱՐՈՂ ԷՐ ՄԵԶ ՀԱՄԱՐ ԴԱՍ ԴԱՌՆԱԼ, ՄԻԱՅՆ ԹԵ ԱՅՆ ՍԵՐՏԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԼԻՆԵՐ

Եվ այսպես, Ուկրաինայում տեղի ունեցավ հերթական իշխանափոխությունը: Դեռ իր պարտականությունները կատարող նախագահ Պորոշենկոն, ով իշխանության ղեկին հայտնվեց 2014թ.-ին, հազիվ դիմացավ նախագահական մեկ ժամկետ եւ, պարտություն կրելով՝ տեղը զիջում է կոմիկ դերասան Վլադիմիր Զելինսկուն:

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿԻՊՐՈՍԻ ԲՌՆԱԶԱՎԹՄԱՆ 45-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ. ՀԱՅԱՑՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ և ԱՐՑԱԽԻՑ

 

«ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Իհարկե, դեռ բազում փորձագիտական մեկնաբանություններ կլինեն Պորոշենկոյի պարտության պատճառների մասին, սակայն այդ ամենը, թերեւս, մեզ համար ինչ-որ արտառոց հետաքրքրություն չի ներկայացնում: Սակայն կան մի շարք դրվագներ, որոնք Հայաստանի համար կարող են ուշագրավ դասեր լինելՍկսենք այն հիշեցումից, որ 2014թ.-ին Պորոշենկոն իշխանության հասավ ամերիկացիների կազմակերպած` ընդգծված հակառուսական մայդանի արդյունքում: Նույն հակառուսական դիրքերում էլ նա անցկացրեց իր նախագահության ողջ ընթացքը, եւ այս ընտրությունների նախընտրական կոմպանիան, թեեւ այդ քաղաքականության արդյունքում Ուկրաինային հասցրեց Ղրիմի եւ Դոնբասի կորստին, պատերազմի, որն այսօր էլ ավարտված չէ, վերջապես՝ տնտեսական կոլապսի: Եվ մյուս կողմից եւ որեւէ «հեղափոխական» խոստում, որը տրվել էր 5 տարի առաջ, տրվում էր այս 5 տարիների ընթացքում, կատարված չէ: Այսպիսով, փորձենք որոշ ընդհանրություններ տեսնել հայաստանյան իրողությունների հետ: 5 տարի առաջվա ուկրաինական իշխանություններն, իհարկե, ունեին իրենց թերությունները, այդ թվում՝ կոռուպցիա, օլիգարխիկ համակարգի առկայություն, տնտեսության ոչ բավարար զարգացում ու դրանից բխող սոցիալական խնդիրներ: Սակայն այդ վիճակը հազիվ թե հասցներ զանգվածային դժգոհությունների եւ մայդանային «հեղափոխության», եթե արտաքին մասշտաբային ֆինանսավորմամբ երկարաժամկետ քարոզչությունը եղած թերությունները բազմապատիկ կերպով չուռճացվեր: Ընդ որում, անգամ այն խնդիրները, որոնք ունեին միանգամայն օբյեկտիվ հիմքեր, այսինքն՝ դրանք ի զորու չէին տվյալ պահին կարգավորել ուկրաինական եւ ոչ մի իշխանություն: Վերջապես, բոլոր հնարավոր դեպքերում այդ խնդիրների հետ կապված մեղադրանքների սլաքները ուղղվում էին Մոսկվայի դեմ. «Այ, ռուսներն են մեղավոր, որ վատ ենք ապրում»:

«Ոչ մի դեպքում մութ սենյակում սեւ կատու պետք չէ փնտրել, այն իրականում չկա» (Տեսանյութ)

Եվ դրան զուգահեռ նաեւ անպակաս էր քարոզչությունը, թե՝ «Ընկերացեք Արեւմուտքի հետ եւ կհայտնվեք դրախտային վիճակում»: Ասել, թե այդ մեթոդաբանությունն առաջին անգամ Ուկրաինայում կիրառվեց, սխալ կլիներ. դրա տարրերը նկատվում էին դեռ ԽՍՀՄ-ի կործանման ժամանակներում, այդ թվում՝ Հայաստանում: Ավագ սերունդը լավ կհիշի այն ժամանակների քարոզները՝ «Մեղավորը ռուսներն են, պետք է նրանցից պոկվել, ու ջերմուկ ծախելով էլ հրաշալի կապրենք»: Հետագայում նույն քարոզչության կատարելագործված մեթոդը գործեց Վրաստանում՝ Սահակաշվիլու «հեղափոխության» ժամանակ: Արդեն «գունավոր հեղափոխություն» տերմինով նույն մեթոդն ակտիվորեն սկսեց գործել այլ երկրներում եւս: Եվ գանք հայաստանյան «հեղափոխությանը». ինչքան էլ որ Փաշինյանը փորձի ասել, թե անցած տարվա դեպքերը «գունավոր» չեն, իրողությունն այն է, որ Հայաստանում ընթացքի մեջ էր նույն մեթոդաբանությունը (իհարկե, ավելի կատարելագործված), ինչը յուրահատուկ է հենց «գունավոր հեղափոխություններին». արտաքին հսկայական ֆինանսական ռեսուրսներով նույն ներքին խնդիրների ծայրահեղ ուռճացումն ու դեպի մի սայրով՝ իշխանություններին, մյուսով՝ Մոսկվա ուղղորդումը, նույն քարոզչական տրյուկներով երկրի ներսում ծայրահեղ ատելության ձեւավորումը եւ այդպես շարունակ: Կարելի է անգամ շատ ավելի մանրամասն վերլուծությամբ ցույց տալ, որ անգամ բազում դետալներով, մասնավորապես` վրացական, ուկրաինական եւ հայաստանյան «հեղափոխությունները» միմյանց կրկնօրինակումներն են:

Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի

 

«ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ» ԼԻԴԵՐՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

Հաջորդ համեմատությունը վերաբերում է «հետհեղափոխական» իրողություններին: Ի՞նչ տեղի ունեցավ վրացական «հեղափոխության» առաջնորդ Սահակաշվիլու հետ. նույն վրացական հանրությունը նրան արագորեն անարգանքի սյունին գամեց, եւ Սահակաշվիլին դրանից հետո անգամ իր հայրենիք ոտք դնելու հնարավորություն չունի: Հաջորդ ցայտուն օրինակը դարձավ ուկրաինական «հեղափոխության» արդյունքում իշխանության հասած Պորոշենկոն. անգամ նախագահական եւ սեփական օլիգարխիկ լծակների մասշտաբային կիրառման պարագայում խայտառակ պարտություն կրեց ու իր հերթին ապագայում կա՛մ երկրից փախչելու, կա՛մ  պատասխանատվության առաջ կանգնելու խնդիր կունենաՀայաստանյան «հեղափոխությունն» էլ, թեեւ համեմատաբար դեռ նոր է, սակայն այս դեպքում համեմատականներ կան. «հեղափոխական» խոստումների զրոյական կատարողական, ու թեեւ դա փորձում են կոմպենսացնել նույն ակտիվ պոպուլիզմով, սակայն դա ապագա չունի. ցանկացած մարդ իր մաշկի վրա շատ լավ է զգում, թե «հեղափոխությունն» իրեն ինչ տվեց, ինչքան էլ որ փորձես հրապարակային քարոզներով նրան հակառակն ապացուցել: Իհարկե, Փաշինյանը կարծես թե Վրաստանի ու Ուկրաինայի «աշխարհաքաղաքական դասը» լավ է սերտել կամ էլ արցախյան խնդրի եւ հարեւանությամբ երկու թշնամական պետությունների առկայության փաստն է պարտադրել՝ գոնե չի փորձում Մոսկվայի հետ բաց հակամարտության գնալ: Ավելին, կարծես թե փորձում է մինչեւ իսկ քրգործերով չեզոքացնել ծայրահեղ ռուսատյացներին: Սակայն դա լուծում չէ. «հեղափոխության» գլխավոր խոստումը երկրի բնակչության սոցիալական վիճակի բարելավումն է, որը կատարված չէ, եւ չկա որեւէ նշան, որ կկատարվի: Այսինքն, անակնկալներ հազիվ թե լինեն:

Ո՞ՒՐ ԵՆՔ ՀԱՍՆԵԼՈՒ` ՈՒՆԵՆԱԼՈՎ ԵՌԱԲԼՈՒՐԸ ՊՂԾՈՂ ԼԱՄՈՒԿՆԵՐ

 

«ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ» ԱԶԱՏՎԵԼԸ ՀԵՇՏ ՉԷ

Սակայն «հետհեղափոխական» իրողություններից ամենակարեւորը «հեղափոխական» լիդերների անձնական ճակատագիրը չէ. շատ ավելի էական է, թե ինչ վիճակում է հայտնվում երկիրը: Հիմնականում շատ ավելի վատ, քան մինչ այդ կար, եւ Ուկրաինան ասվածի դասական օրինակն է  այն առումով, որ այս երկիրը մեկ «հեղափոխություն» չէ, որ վերապրում է, մինչդեռ արդյունքը սա է: ԽՍՀՄ-ից անկախանալով` Ուկրաինան, ի տարբերություն Հայաստանիուներ թռիչքային վերելքի համար միանգամայն ռեալ պոտենցիալ: Ուկրաինան Եվրոպայի խոշորագույն երկիրն է, որը ԽՍՀՄ-ից դուրս եկավ, ունենալով լրջագույն տնտեսական պոտենցիալ, հզոր հողային, հանքահումքային ռեսուրսներ, աշխարհագրական շատ հարմար դիրք եւ ծանրակշիռ անվտանգության համակարգ՝ եղածը պահելու ու զարգացնելու համար: Անցնելով մի քանի «հեղափոխություններով», դարձավ ոչ միայն Եվրոպայի ամենաաղքատ երկրներից մեկը, այլ մինչեւ իսկ սեփական տարածքային ամբողջականությունը չպահպանեցՈւրեմն՝ ո՞ւմ էին պետք այդ բոլոր «հեղափոխությունները». մեկ բան հաստատ է՝ ոչ ուկրաինական ժողովրդին: Փոխարենը, այդ բոլոր «հեղափոխությունների» արտաքին պատվիրատուները շատ հանգիստ վերահսկում են այդ բզկտված երկիրը, ինչն անհնար կլիներ, եթե Ուկրաինան լիներ կայուն եւ հզոր պետություն: Ու հենց սա է բացատրությունը, թե ում էր պետք այդ բոլոր «հեղափոխությունները»: Կարո՞ղ է այս իշխանափոխությունը բերել նաեւ իրավիճակի փոփոխության: Ասել, թե ընտրված նախագահ Զելինսկին, ինչպես որ նրա թիմն է ներկայացնում, ժողովրդի ծոցից ելած եւ սեփական ընթացքով իշխանությունը վերցրած անձնավորություն է, միամտություն կլիներ: Հակառակ դեպքում նա խաղից դուրս կմնար դեռ այն պահին, երբ իշխանական ստվերային օղակները կպարզեին, որ նա ունի ռեալ վարկանիշ: Որ նա ունի միանգամայն ծանրակշիռ թիկունք, կասկածից դուրս է, ընդ որում, կոնկրետ հասցեատերերի մասին վարկածների պակաս էլ չկա: Օրինակ, որ Զելինսկին ուկրաինական այն օլիգարխիայի դրածոն է, որը պայքարում էր Պորոշենկոյի դեմ: Այլ վարկածով, Զելինսկին սորոսական համակարգի հովանավորյալն է, եւ այլն: Գումարենք նաեւ ընտրված նախագահի, մեղմ ասած՝ անփորձությունը, ու կմնա միայն զարմանալ, թե հերթական անգամ այս ո՞ւր գնաց ուկրաինական ընտրողը: Չնայած, այլ տարբերակ հազիվ թե լիներ. նախ, ընտրությունների մեջ ներգրավված ուժերից որն էլ հաղթեր, սպասելիքները գրեթե նույնն էին լինելու: Այսինքն, այն տեխնոլոգիան, որի վրա հիմնվեց ուկրաինական այս ընտրությունները, պարզապես ընտրողին «դեմոկրատական պատրանքից» զատ, այլ հնարավորություն ի սկզբանե չէր տալիս: Այսինքն, իրականում Ուկրաինայում իշխող ուժերը պարզապես մի վարկաբեկված ֆիգուրային խաղից հանեցին՝ մյուսին նրա տեղը դնելով, որի հաշվին կպահեն իշխանությունը, ու այդ հիմքի վրա մի հինգ տարուց նույն խաղը կկրկնվի: Համենայնդեպս այն, որ դեռ ձայները չհաշված, արեւմտյան լիդերներն իրար հերթ չտալով, շտապում էին շնորհավորել նորընտիր կոմիկ-նախագահին, հենց ասվածի հիմնավորումներից մեկն էԵվ վերադառնանք Հայաստանին: Դեռ ինչքան Նիկոլը կմնա իր թախտին, տարբեր գնահատականներ են հնչում. շատերը վստահ են, որ մի քանի ամիս, շատերն էլ, որ նա կավարտի իր այս ժամկետը: Բայց խնդիրը դա չէ, այլ այն. եթե անձը փոխվի, ո՞րն է երաշխիքը, որ կփոխվի իրական իշխանությունը: Այսինքն, ո՞րն է երաշխիքը, որ հայաստանյան ընտրողն այս անգամ էլ չի հրապուրվի հերթական լիդերացուի ճարտար լեզվով, տեսքով, հագուկապով, այլ ոչ թե այն իրական քայլեով եւ գաղափարներով, որոնցով նա առաջ կգնա՝ իշխանության ղեկը վերցնելու դեպքում: Խոստովանենք ինքներս մեզ՝ չկա այդ երաշխիքը, ավելին, շատ ավելի հավանական է, որ զանգվածաբար կանենք այնպես, ինչ արել ենք միշտ, որ հետո էլ, ըստ ավանդության, անցնենք սովորական բայաթիին եւ սեփական բախտն անիծելուն: Մի խոսքով, Ուկրաինան կարող էր մեզ համար փայլուն դաս դառնալ, միայն թե այն սերտել ցանկացող լիներ:

ԲԱՔՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՍՐԵԼՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА