o C     14. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Միջադեպ հոգեւորականի եւ ԱԱԾ աշխատակցի միջեւ

23.04.2019 00:56 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Միջադեպ հոգեւորականի եւ ԱԱԾ աշխատակցի միջեւ

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, ապրիլի 21-ին միջադեպ է տեղի ունեցել Մասիսում հոգեւորականի եւ ԱԱԾ աշխատակցի միջեւ: Ոստիկանության Մասիսի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում` տեղի ունեցածի փաստով։ Այդ օրը ժամը` 14։00-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին է դիմել Մասիս քաղաքի բնակիչ, «Սուրբ Գեւորգ» եկեղեցու հոգեւոր հովիվ ՏԵՐ ԱՇՈՏ (ՍԱՄՎԵԼ) քահանա ՍԱՖԱՐՅԱՆԸ եւ հայտնել, որ նույն օրը, ժամը` 10։00-ի սահմաններում, Մասիս քաղաքի «Սուրբ Գեւորգ» եկեղեցու բակում Մասիս քաղաքի 3-րդ փողոցի բնակիչ ԷԴՎԻՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ հարձակվել է իր վրա, քաշքշել, իր հասցեին հնչեցրել հայհոյանքներ, ապա մի քանի անգամ բռունցքով հարվածներ հասցրել իր գլխին եւ դեմքին։ Նույն աղբյուրի փոխանցմամբ` վերջինս եղել է ԱԱԾ աշխատակից: Թե ինչն է եղել միջադեպի հիմքում, դեռ հայտնի չէ, սակայն, ըստ շրջանառվող լուրերի, եղել են անձնական հարցեր:

«Իրատես». Փաշինյանի եւ «Իմ քայլի» որոշ պատգամավորների միջեւ ընդգծված անջրպետ կա. ի՞նքն է ասել՝ «չգաք նիտերին»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА