ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դուք, պարոն քաղաքապետ, պատկերացնում ե՞ք Երևանի կառավարումն ինչ է. Ռուսլան Բաղդասարյան

22.04.2019 21:22 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
Դուք, պարոն քաղաքապետ, պատկերացնում ե՞ք Երևանի կառավարումն ինչ է. Ռուսլան Բաղդասարյան

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան բաղդասարյանն իր ֆեյսբուքայն էջում գրում է.

Քաղաքապետը՝ հիմնավորելով աղբահանող նոր մեքենաների ձեռքբերումը,ասում է ,որ եվրոպական քաղաքներն արդեն սկսել են մասնավորից ետ վերցնել աղբահանության գործառույթը։ Թեկուզ Մհեր Գրիգորյանը պատրաստ էր երդվել,որ դա Երևանի համար կլինի ավելի թանկ ու ավելի անորակ,նա մնաց անկոտրում։ Ես հարց ունեմ քաղաքապետին՝  Դուք համեմատել ե՞ք այդ նույն եվրոպական քաղաքների վճարած գումարները տվյալ ծառայության դիմաց երևանի վճարածի հետ, Երևանն այդքան գումար ունի՞, թե հիմա էլ պիտի աշխատակազմը կրճատեք որպեսզի բավարարեք այդ որոշման արդյունքում առաջացած ծախսերը։Եթե ոչ ,ապա ի՞նչ միջոցներից եք վճարելու։

«Հրապարակ». Նիկոլայ Բաղդասարյանը «ռազբորկայի» էր կանչել Թագուհի Թովմասյանին

Դուք ինչպե՞ս եք պատրաստվում ավելի որակյալ աղբահանություն իրականացնել,եթե քաղաքապետարանը մրցույթ էր հայտարարել Euro-3 մեքենաների համար, այնինչ Երևանին անհրաժեշտ է առնվազն Euro-5։

Դուք ոնց եք վճարելու ընդհանրապես,եթե բյուջեն չեք կարողանում հավաքագրել,որքանով գիտեմ առաջին եռամսյակը,որն ավելի հեշտ է հավաքագրել,դուք թերակատարել եք և 146 մլն պակաս գումար է մտել Երևանի բյուջե։ Կամ այդ ներդրումները , որ պատրաստվում եք անել, ձեռնտու է՞ Երևանին,կտրել մնացած բարեկարգման և կոմունալ ծրագրերից և մեքենա-մեխանիզմ գնել,որը մասնավոր ընկերություններն են պարտավոր,ի դեպ Սանիթեք ընկերութկունը իր հայտարարության մեջ պնդել էր իր պատրաստակամությունը,փոխարենը երաշխիքներ էր ակնկալում քաղաքային իշխանություններից։

Դուք պատկերացնում եք այն բացասական էֆեկտը, որը կունենանք հերթական միջազգային ընկերությանը նեղացնելիս։

Եվ ընդհանրապես Դուք,պարոն քաղաքապետ պատկերացնում ե՞ք Երևանի կառավարումն ինչ է ։

#մետրոնինչեղավ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА