o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գալիք գլոբալ աղետի հետևանքով մարդկային զոհեր են գրանցվել

22.04.2019 19:09 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Գալիք գլոբալ աղետի հետևանքով մարդկային զոհեր են գրանցվել

Ալյասկայում ռեկորդային տաք գարունն առնվազն հինգ մարդու մահվան պատճառ է հանդիսացել: Միևնույն ժամանակ, նահանգի հյուսիսում գտնվող Ուտկիագվիկ քաղաքում NOAA աստղադիտարանի կողմից արձանագրված մարտ ամսի միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 11 աստիճանով: Այս մասին հաղորդում է Science Alert պարբերականը:

Նորահայտ Ներոնը. Հրդեհներ հրավառության հետևանքով (լուսանկարներ)

Անոմալ տաք եղանակը հանգեցրել է ջրի սառցաշերտի արագ հալեցմանը, որը սովորաբար բավականին ամուր էր դրա վրայով անցնող տրանսպորտային երթուղիների համար: Նախկինում ափամերձ գոտում սառցե ծածկույթը պահպանվում էր մինչև ամառ, սակայն այս գարնանը այն ուժեղ քամիների հետևանքով քշվել է ծով, ինչը ցույց է տալիս դրա խիստ բարակելը: Գիտնականների խոսքերով, մարտին, դիտումների ողջ պատմության ընթացքում առաջին անգամ, մի քանի օր անընդմեջ, զրոյից բարձր ջերմաստիճան է գրանցվել: Ըստ Ուտկիագվիկի կլիմայի հետազոտության կենտրոնի, տարվա առաջին 100 օրերից 28-ում ջերմաստիճանային ռեկորդներ են գրանցվել:

Գիտնականների խոսքերով, տաքացումը պայմանավորված է Բերինգի և Չուկոտկայի ծովերի սառույցի անհետացման հետ: Այս դեպքում, աշնանային և գարնանային փոթորիկնե
րի պատճառով, ափամերձ հատվածը ավելի է հակված էրոզիաների: Բացի այդ, տեղացիների համար ռիսկային է տեղափոխվել անհուսալի սառույցի վրայով: Երկու մարդ է զոհվել, երբ նրանց ավտոմեքենաները հայտնվել են Կուսկոկվիմ գետում, և ևս երեքը՝ հարևան գյուղ տեղափոխվելու ժամանակ:

Image result for Зафиксирована гибель людей от наступающей глобальной катастрофы


 

 

 

 

 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА