o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերով առաջարկվում է 5% երաշխավորված տարեկան եկամտաբերություն

22.04.2019 13:08 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Յունիբանկի դոլարային պարտատոմսերով առաջարկվում է 5% երաշխավորված տարեկան եկամտաբերություն

Յունիբանկի 47 մասնաճյուղերից ցանկացածում կամ գլխամասային գրասենյակում կարելի է ձեռքբերել 5% տարեկան եկամտաբերությամբ ԱՄՆ դոլարով պարտատոմսեր: Բանկի պարտատոմսերի անվանական արժեքը կազմում է $100, ինչը դրանք դարձնում է հասանելի բնակչության լայն հատվածի համար:  Արժեկտրոնային եկամուտը վճարվում է յուրաքանչյուր եռամսյակ:

Ստացեք Յունիբանկից մինչև 5 մլն ՀՀ դրամ սահմանագծով վարկային քարտ

 

Պարտատոմսերի հիմնական առավելություններն  ապահովածությունն ու երաշխավորված բարձր եկամուտն են: Պարտատոմսերը կարող են ձեռքբերել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք: Պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Յունիբանկի պարտատոմսերի նկատմամբ բնակչության հետաքրքրությունը բարձր է, ինչի մասին վկայում են նախորդ թողարկումների արդյունավետ տեղաբաշխումները: Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակված են բորսայում և ընդգրկված են Abond ցուցակում:  

 

Պարտատոմսերի 9-րդ թողարկումը կազմել է $5 մլն (50 հազար պարտատոմս): Շրջանառության ժամկետը սահմանված է 36 ամիս, պարտատոմսերը կմարվեն 2022թ.-ի մարտի 20-ին:

Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը, համապատասխան լրացումները և թողարկման պայմանները հրապարակված են www.unibank.am կայքում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА