o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞նչ անել, երբ համաձայն չեք սպառած գազի դիմաց վճարի չափի հետ․ Պաշտպանը հրապարակել է իրազեկող ուղեցույց

22.04.2019 12:23 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ անել, երբ համաձայն չեք սպառած գազի դիմաց վճարի չափի հետ․ Պաշտպանը հրապարակել է իրազեկող ուղեցույց

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ուղեցույց գազամատակարարման ոլորտում սպառողների իրավունքների ու պարտավորությունների մասին։

Ուղեցույցը կազմվել է հիմք ընդունելով Պաշտպանի աշխատակազմի դիտարկումները, ինչպես նաև Պաշտպանին հասցեագրված դիմումների և բողոքների ուսումնասիրության արդյունքները:

Արայիկ Հարությունյանն աշխատավարձ է ստացել «Սորոսի» գրասենյակից. Նարեկ Մալյանը թվեր է հրապարակել

Մասնավորապես, ուղեցույցում անդրադարձ է կատարվել հետևյալ հիմնական հարցերին՝

  • Ինչպե՞ս կարող է գազամատակարարող ընկերության բաժանորդը ստանալ իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները,
  • Արդյոք գազամատակարարող ընկերությունն ունի բաժանորդի հարցերին պատասխանելու պարտականություն,
  • Որտե՞ղ է տեղադրվում էլեկտրաէներգիայի հաշվիչ սարքը,
  • Ո՞ր դեպքում մատակարարն իրավունք ունի ընդհատել կամ դադարեցնել բաժանորդի գազամատակարարումը,
  • Ի՞նչ իրավունքներ ունի մատակարարը բաժանորդի կողմից վճարում չկատարելու դեպքում,
  • Ի՞նչ անել, երբ համաձայն չեք գազամատակարարող ընկերության ներկայացրած վճարման հաշիվների հետ,
  • Ի՞նչ անել, երբ առևտրային հաշվառքի սարքի աշխատանքը թվում է կասկածելի,
  • Ինչպե՞ս բողոքարկել գազամատակարարող ընկերության գործողությունները,
  • Ո՞ր դեպքերում Մարդու իրավունքների պաշտպանը կքննարկի հարցը և ո՞վ կարող է դիմել Պաշտպանին։

Ուղեցույցն այստեղ՝ 

http://www.pashtpan.am/resources/ombudsman/uploads/files/publications/669cbce44f530abec3400cb416470ead.pdf

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА